Գլխավոր տեղեկություն
Номер
N 173
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.07.2007-03.11.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.03.28/7(40)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.03.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
13.03.1998
Дата вступления в силу
28.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2024

040.0173.13.03.98

 «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան 
13 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 1998 թվականի N 173
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 12 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը (կցվում է):

2. Հանձնարարել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրին` համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի, մեկամսյա ժամկետում իրականացնել գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի մշակումը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 ԿԳ որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 02.10.98 N 613)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 17-ի «Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակման համար արգելվող գաղտնիքների ցանկի հաստատման մասին» N 109 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 13-ի N 173 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ 
Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները

Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինները

1

2

3

 I. Ռազմական բնագավառի տեղեկություններ

1. Զորքերի կիրառման ծրագրերը, օպերատիվ  ծրագրերը, մարտական կառավարման փաստաթղթերը, զորքերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող տեղեկությունները

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

2. Զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները ՀՀ պաշտպանության նախարարություն
3. Զորքերի զարգացման թվի, մարտական կազմի կամ քանակի, նրանց մարտական պատրաստականության, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ  իրադրության մասին տեղեկությունները 

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

4. Զորքերի պատրաստականության օպերատիվ (մարտական) վիճակը, նրանց գործունեության ապահովվածությունը, կազմը և զորքերի կառավարման համակարգի վիճակը բացահայտող տեղեկությունները ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն 
ՀՀ պաշտպանության նախարարություն
5. Զորքերի զորահավաքի ծավալման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման, զորահավաքի ծավալումը կառավարելու համակարգի և զորքերը անձնակազմով համալրելու հնարավորությունների մասին, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական, ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ռազմական  փոխադրումներով ապահովելուն վերաբերող տեղեկությունները

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

6. Սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները կամ զարգացման ծրագրերը, սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ ստեղծելու կամ  կատարելագործելու նպատակային ծրագրերի, գիտահետազոտական, փորձարարականստրուկտորական աշխատանքների բովանդակությունը կամ արտադրանքը, նրանց մարտավարատեխնիկական բնութագրերը բացահայտող տեղեկությունները ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

7. Սպառազինության և ռազմական տեխնիկան մշակելու, կառույցների, տեխնոլոգիայի, պատրաստման, իզոտոպների կազմի, մարտական, ֆիզիկական, քիմիական և այլ հատկությունները, կիրառման կամ շահագործման ուղղությունները բացահայտող տեղեկությունները

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

8. Զորքերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

9. ՀՀ պաշտպանությունը և անվտանգությունն ապահովելու նպատակով նրա ենթակառուցվածքն օգտագործելու վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

10. ՀՀ պաշտպանունակության և անվտանգության ապահովմանն ուղղված հեռահաղորդակցության համակարգին և ցանցերին վերաբերող տեղեկությունները

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

11. Զորքերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնիկական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող տեղեկությունները

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

12. ՀՀ սահմանապահ զորքերի էությունը, կազմակերպումը կամ գործունեության հիմնական ձևերի արդյունքները, պետական սահմանի պաշտպանության կառուցվածքը բացահայտող տեղեկությունները ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

II. Արտաքին հարաբերությունների բնագավառի տեղեկություններ

13. Արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ
ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկությունները, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

14. Ռազմական դրության ժամանակ օտարերկրյա պետությունների հետ համագործակցության էությունը կամ տնտեսական ծավալը, ինչպես նաև այդ հարցերով ԱՊՀ անդամ պետությունների արտաքին տնտեսական կազմակերպությունների ռազմազորահավաքային փոխներգործությունը բացահայտող տեղեկությունները

ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

 III. Տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառի տեղեկություններ

15. Պատերազմի ժամանակ ՀՀ տնտեսության կայուն գործունեության նախապատրաստումը բացահայտող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

16. Գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների էությունը բացահայտող տեղեկությունները, որոնք կարող են օգտագործվել սկզբունքորեն նոր արտադրանքի ստեղծման նպատակով, տնտեսության տարբեր բնագավառների տեխնոլոգիական գործընթացներում, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների որակական նոր մակարդակը սահմանող, դրանց մարտական արդյունավետության բարձրացման մասին տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է վնաս հասցնել պետության շահերին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

17.

Պետության պաշտպանության և անվտանգության նպատակով անցկացվող գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական կամ նախագծային աշխատանքների բովանդակությունը և ուղղվածությունը բացահայտող տեղեկությունները

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

18. Հիդրոօդերևութաբանության և գեոֆիզիկայի բնագավառում աշխատանքների, ինչպես նաև պետության անվտանգության նկատառումներով անցկացվող հատուկ երկրաբանագեոֆիզիկական հետազոտումների արդյունքները բացահայտող տեղեկությունները

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ պաշտպանության

նախարարություն

19. Պետական պաշտպանական պատվերների, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալները, դրանց թողարկման արտադրական կարողությունների ծրագրերը (առաջադրանքները) բացահայտող տեղեկությունները

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

20. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ՀՀ պետական ֆոնդ մուտք գործելու, դրանք ՀՀ սպառողներին բաց թողնելու վերաբերյալ ամփոփ տեղեկությունները (բնական կամ դրամական արտահայտությամբ) հանրապետության մասշտաբով ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
21. (21-րդ կետն ուժը կորցրել է 06.07.07 N 776-Ն)
22. Սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծմանը վերաբերող և հատուկ օբյեկտների շահերի համար կատարվող գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների հետ կապված ծախսերը բացահայտող տեղեկությունները ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

23. Ընդհանուր օգտագործման, ռազմավարական նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման, զորահավաքային հզորություններին վերաբերող տեղեկությունները Զորահավաքային առաջադրանքներ ունեցող նախարարություններ և գերատեսչություններ
ՀՀ մարզպետներ

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

ՀՀ պետական ռեզերվների վարչություն

24. Ռազմական փոխադրումների ծավալները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի փոխադրման երթուղիները, տրանսպորտային միջոցների վիճակը, սարքավորումները, ռազմական նպատակի համար տրանսպորտային ցանցերի նախապատրաստումը բացահայտող տեղեկությունները ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ տրանսպորտի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

25. Տրանսպորտային միջոցների զորահավաքային պահանջարկը, այդ թվում` տրանսպորտի առանձին տեսակների և նրանցով զորահավաքային ապահովվածությունը բացահայտող տեղեկությունները ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ տրանսպորտի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

26. Քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների վիճակը բացահայտող տեղեկությունները` հանրապետության մասշտաբով Քաղաքացիական պաշտպանության ուժեր ունեցող նախարարություններ և գերատեսչություններ
ՀՀ մարզպետներ

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

27. ՀՀ տնտեսության կառուցվածքային կազմակերպումը կամ զորահավաքային ծրագրերի ցուցանիշները, ինչպես նաև գործադիր մարմինների կամ առանձին կազմակերպությունների զորահավաքային պատրաստության վիճակը բացահայտող տեղեկությունները Զորահավաքային առաջադրանքներ ունեցող նախարարություններ և գերատեսչություններ
ՀՀ մարզպետներ

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

28. Պետական և զորահավաքային ռեզերվների տեղաբաշխումը, փաստացի պաշարները, նրանց օգտագործումը բացահայտող տեղեկությունները ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

ՀՀ պետական ռեզերվների վարչություն

29. ՀՀ արդյունաբերության զորահավաքային նախապատրաստության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների ծրագրերը, բովանդակությունը կամ արդյունքները բացահայտող տեղեկությունները

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

IV. Հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ հետախուզական գործունեության բնագավառի տեղեկություններ

30. Պետական գաղտնիքի պաշտպանության կազմակերպումը  կամ փաստացի վիճակը բացահայտող տեղեկությունները ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
31. Տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունենալու, օտարերկրյա տեխնիկական հետախուզությունների և տեխնիկական միջոցների արտահոսքի դեպքերում տեղեկատվության պաշտպանությանն ուղղված ծրագրավորվող և անցկացվող միջոցառումները բացահայտող տեղեկությունները ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
32. Նախագահական, կառավարական կամ այլ ձևի հատուկ կապի և տեղեկատվության, պետական ծածկագրերի, դրանց վերլուծման մեթոդների կամ միջոցների, ծածկագրման միջոցների, գաղտնագրման համակարգերին վերաբերող տեղեկությունները ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
33.

Հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ հետախուզական գործունեության ուժերը, միջոցները, մեթոդները, ծրագրերը, վիճակը կամ արդյունքները բացահայտող տեղեկությունները, ինչպես նաև այդ գործունեությունները ֆինանսավորելու մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները:

Հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ հետախուզական գործունեությունն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած, աջակցություն ցուցաբերող անձանց վերաբերյալ տեղեկությունները:

ՀՀ հետախուզական, հակահետախուզական մարմինների կադրային կազմին կոնկրետ անձանց պատկանելությունը բացահայտող տեղեկությունները:

Օպերատիվ զորահավաքային աշխատանքների վիճակը, արդյունքները, ինչպես նաև միջոցառումները բացահայտող տեղեկությունները:

 

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն

 

(Ցանկը լրաց., փոփ. 02.10.98 N 613, լրաց. 26.11.98 N 738, փոփ. 06.07.07 N 776-Ն)