Գլխավոր տեղեկություն
Номер
N 1133-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (27.10.2007-25.10.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.17/51(575) Հոդ.1057
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.10.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.10.2007
Дата вступления в силу
27.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1133-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՈՅԻ ՓՈՂՈՑԻ N 1 ՀԱՍՑԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. հարակից տարածքներում իրականացվում են խոշորածավալ քաղաքաշինական ծրագրեր, որոնց կատարումը նկատի ունի նոր կոմունիկացիոն ցանցի իրականացում և ինտեգրում գոյություն ունեցողների հետ, ինչը համաձայն Երևանի գլխավոր հատակագծի, կենտրոնի կառուցապատման նախագծերի անհնար է իրականացնել առանց նշված սեփականության օտարման,

բ. Կոնդ թաղամասի և Մաշտոցի պողոտայի շուկային հարակից տարածքի կառուցապատման դեպքում, ինչպես նաև նկատի ունենալով արդեն իսկ կառուցապատված հատվածը, քննարկվող տարածքի ներկա վիճակի պահպանման դեպքում ակնհայտ է աններդաշնակությունը նշված հատվածի ընդհանուր քաղաքաշինական հայեցակարգին` մասնավորապես, և ամբողջ քաղաքի հետագա զարգացման ծրագրերին` ընդհանրապես,

գ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` տարածքը հարակից արդեն իսկ կառուցապատված և կառուցապատվող տարածքների հետ կհանդիսանա որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում.

2) նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. վերջիններիս անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մաս կազմող հանգույցներ,

բ. անհնար է ապահովել տարածքների ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ձեռքբերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետարանը.

2) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2009 թվականի հունվարի 1-ն է.

4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

3. Լիազորել Երևանի քաղաքապետին`

1) անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռքբերողի հրապարակային սակարկություն` մրցույթ:

Ձեռքբերող թեկնածուի ընտրության դեպքում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 4-ի N 1133-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՈՅԻ ՓՈՂՈՑԻ N 1 ՀԱՍՑԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 

Գտնվելու վայրը և նկարագիրը

Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը

Լեոյի փողոցի N 1 հասցեում բնակելի տուն և հողամաս (սխեման կցվում է)

4 ամիս

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՈՅԻ ՓՈՂՈՑԻ N 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՍԽԵՄԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_9390

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.10.2008, N 1130-Ն 25.10.2008, N 1133-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան