Գլխավոր տեղեկություն
Номер
N 407
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.05.2001-05.06.2001)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.06.23/17(83)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.06.1999
Дата вступления в силу
10.06.1999

040.0407.10.06.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 407
քաղ. Երևան

 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 13.09.00 N 563, 25.11.00 N 766)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջազգային մրցույթով մասնավորեցնել «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը (յուրաքանչյուր բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսը):

(1-ին կետը փոփ. 13.09.00 N 563, 25.11.00 N 766)

2. Ստեղծել մրցույթային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

3. Մրցույթն իրականացնել մասնակիցների նախնական որակավորմամբ:

4. Հաստատել էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների սեփականաշնորհման մրցույթի նախնական որակավորման հրավերը (կցվում է):

5. Մրցութային հանձնաժողովին` մրցույթը կազմակերպել և անցկացնել Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում 1998 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության և «Ռայֆայզեն ինվեսթմենթ էյ Ջի» ու «Բի էս էյ Լիմիթիդ» միջազգային խորհրդատվական ընկերությունների կոնսորցիումի միջև ստորագրված պայմանագրին համապատասխան:

6. «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

(6-րդ կետը փոփ. 13.09.00 N 563, 25.11.00 N 766)

7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մինչև 1999 թվականի օգոստոսի 15-ը «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, իսկ մինչև 1999 թվականի հոկտեմբերի 31-ը` «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցման մրցույթի նախնական որակավորված մասնակիցներին տրամադրվող մրցութային փաստաթղթերով սահմանվող պայմանները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(7-րդ կետը փոփ. 13.09.00 N 563, 25.11.00 N 766)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 10-ի N 407 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(Վերնագիրը փոփ. 25.11.00 N 766)

 

Ա. Մարգարյան -

 ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

Կ. Գալուստյան -

 ՀՀ էներգետիկայի նախարար

 

Վ. Խաչատրյան -

 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

Դ. Հարությունյան -

 ՀՀ արդարադատության նախարար

 

Դ. Վարդանյան -

 ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

 

Մ. Հարությունյան -

 ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)

 

Վ. Հարությունյան -

 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)

 

Վ. Մովսեսյան -

 ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Վ. Այվազյան -

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Կայունություն» խմբի անդամ (համաձայնությամբ)

 

Ս. Ավագյան -

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային ժողովրդավարական միություն» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Կ. Բալայան -

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Գ. Գասպարյան -

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Ա. Կարապետյան -

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Իրավունք և միաբանություն» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Ա. Կետիկյան -

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբի անդամ (համաձայնությամբ)

 

Գ. Մանուկյան -

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Գ. Մինասյան -

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Միասնություն» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Հ. Փամբուկյան -

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ (համաձայնությամբ)

 

Ա. Ալավերդյան -

 ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

 

Ա. Գրիգորյան -

 ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

 

Ա. Գալստյան -  ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

 

(Կազմը խմբ. 12.01.00 N 10, 11.04.00 N 166, 13.09.00 N 563, փոփ. 25.11.00 N 766, խմբ. 08.05.01 N 411)

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հունիսի 10-ի N 407 որոշմամբ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՎԵՐ

 

էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների սեփականաշնորհման մրցույթի

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը լիազորել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` տնօրինելու էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների բաժնետոմսերը:

Նշված ընկերությունները բաժնետիրական ընկերություններ են և հանդիսանում են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի ազգային դիստրիբյուտորները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է էլեկտրաէներգիայի չորս բաշխիչ ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասը (վերահսկիչ փաթեթը) սեփականաշնորհել միջազգային մրցույթում բաժնետոմսերի փաթեթների վաճառքի միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգիռ կազմակերպություններին հրավիրում է ներկայացնելու նախնական որակավորման հայտեր: Սեփականաշնորհումը կսկսվի Երևանի բաշխիչ ցանցից, էլեկտրաէներգիա բաշխող մնացած երեք ցանցերը կսեփականաշնորհվեն զուգահեռաբար կամ, հետևելով դրան, հաջողակ մրցակիցը բաժնետոմսի փաթեթի համար պետք է կատարի կանխիկ ներդրում ու, ի հավելումն դրան, պետք է առաջարկի արդիականացմանն ուղղված ներդրումների հնգամյա պլաններ:

Այն շահագրգիռ կողմերը, որոնք կհամապատասխանեն ստորև շարադրված չափանիշներին, հրավիրվում են նախնական որակավորման` ոչ ուշ, քան 1999 թվականի օգոստոսի 20-ը:

1. Շահագրգիռ կողմը կամ մրցող կոնսորցիումի առնվազն մեկ անդամը պետք է ունենա տարեկան հասույթ, որը գերազանցում է հարյուր հիսուն միլիոն ԱՄՆ-ի դոլարը:

2. Շահագրգիռ կողմը կամ մրցող կոնսորցիումի առնվազն մեկ անդամը պետք է լինի էներգետիկայի ոլորտի օպերատոր` էներգետիկայի ոլորտի գործառնություններից ստացված առնվազն հարյուր միլիոն ԱՄՆ-ի դոլար տարեկան հասույթով:

Բոլոր շահագրգիռ կողմերը և մրցող կոնսորցիումները, որոնք համապատասխանում են նշված երկու չափանիշներին, կարող են նախնական որակավորվել` անգլերենով (բացի անգլերենից, որը պարտադիր է, հնարավոր է նաև լրացուցիչ հայերենով և ռուսերենով)` ներկայացնելով հետևյալ տեղեկությունները`

1. Անունը և կենտրոնակայանի հասցեն.

2. Նախնական որակավորման հետ կապված բոլոր հարցերում պատասխանատու անձանց անունները, պաշտոնները, հասցեները, հեռախոսահամարները և ֆաքսի համարները.

3. Իր գործունեության մասին նկարագրություն` ոչ ավելի, քան 5 էջի սահմաններում` ներառյալ էներգետիկայի ոլորտում իր ընթացիկ գործունեության նկարագրությունը.

4. Վերջին տարեկան հաշվետվության պատճենը.

5. Լիազորված գործադիր ղեկավարի կողմից ստորագրված նամակ, որով հաստատվում է, որ մրցողը կամ կոնսորցիումը համապատասխանում է նշված չափանիշներին, և, որ մրցողը շահագրգռված է մասնակցելու մրցույթին:

Տեղեկությունների փաթեթների բնօրինակները պետք է ուղարկվեն խորհրդատուներին, որոնց` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ընտրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը:

 

Խորհրդատուներ

 


«ՌԱՅՖԱՅԶԵՆ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ Էյ ՋԻ» ընկերություն

«ԲԻ ԷՍ ԷՅ ԼԻՄԻԹԻԴ» ընկերություն

 Մարկո Պոնգրաց-Լիպիտ
Ռայզներշտրասսե 40
Ա-1030, Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43(1) 710-5400-47
Ֆաքս` +43(1) 710-5400-69

 

Տեղեկությունների փաթեթի պատճենը պետք է ուղարկվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն պրն. Բագրատ Ենգիբարյանին` հետևյալ հասցեով`

 

Հայաստանի Հանրապետություն , քաղ. Երևան,
կառավարական տուն 1,
N 95 սենյակ:
Հեռ.` (3742) 52-34-71
Ֆաքս` (3742) 151-736

 

Նախնական որակավորման համար վճար չի գանձվում:

Նախնական որակավորված մրցակիցները պարտավոր չեն ներկայացնել մրցույթի առաջարկ: Նախքան մրցույթի առաջարկ ներկայացնելու պահը` մրցակիցը կարող է ներգրավել կամ չներգրավել իր կոնսորցիումի անդամներին: Բոլոր մրցակիցները, որոնք նախապես կորակավորվեն, կտեղեկացվեն ֆաքսիմիլեով` ոչ ուշ, քան 1999 թվականի օգոստոսի 24-ը: Մրցութային փաստաթղթերը կառաքվեն 1999 թվականի սեպտեմբերի 10-ին, նախնական որակավորված մրցակիցների համար առաքումն անվճար է: Մրցութային փաստաթղթերը կստանան միայն նախնական որակավորված մրցակիցները, որոնց կթույլատրվի ներկայացնել մրցութային առաջարկներ: Մրցութային առաջարկները ներկայացնելու վերջնական ժամկետը 1999 թվականի նոյեմբերի 12-ն է: