ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2007 թվականի N 804-Ա
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաշվեկշռում գտնվող` 1999 թվականի արտադրության «Մերսեդես-Բենց Տ 430» մակնիշի մարդատար ավտոմեքենան (պետհամարանիշը՝ 069 ՏՏ 03, նույնացման համարը՝ WDBNG70J1YA028509, շարժիչի համարը՝ 11394130066303) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության դատախազությանը:
2. Հայաստանի Հանրապետության դատախազության հաշվեկշռում գտնվող` 2000 թվականի արտադրության «Մերսեդես-Բենց E 280» մակնիշի մարդատար ավտոմեքենան (պետհամարանիշը` 005ՏՕ01, նույնացման համարը` WDB2100811X043641, շարժիչի համարը՝ 11292130761958) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|