Գլխավոր տեղեկություն
Номер
N 262
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.07.2007-02.06.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2006.10.02/24(233)
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
15.06.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
15.06.2007
Дата вступления в силу
12.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

15 հունիսի 2007 թ.
ք. Երևան
N 262

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

Պաշտոնապես պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի N 8 հավելվածի աղյուսակ 2-ի 4-րդ կետի ա) ենթակետով սահմանված հաշվարկը կատարվում է նույն կարգի N 1 հավելվածի 2-րդ կետով պահանջվող տեխնիկական նախագծում ռադիոծածկույթի մեկ քառակուսի կիլոմետր ընդգրկման գոտու հաշվարկի առկայության դեպքում, իսկ դրա բացակայության դեպքում հաշվարկը կատարվում է ըստ մեկ բազային կայանի, մեկ ռադիոհաճախականության և հաղորդչի հզորության՝

1) 25 Վտ և պակաս՝ 30000 դրամ,

2) 25 Վտ-ից ավելի՝ 200000 դրամ:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան