Գլխավոր տեղեկություն
Номер
N 343-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2007-12.11.2009)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.09.17/24(264) Հոդ.316
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
24.08.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
24.08.2007
Дата вступления в силу
01.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007319

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

24 օգոստոսի 2007 թ.
ք. Երևան

N 343-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԱՄ ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 42-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները (հավելված):

2. Համարներ կամ կոդեր զբաղեցնող անձանց` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ստանալու համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան


 

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի օգոստոսի 24-ի
N 343-Ն որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԱՄ ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Սույն կանոնները սահմանում են համարի կամ կոդի (այսուհետև` համարներ) զբաղեցման թույլտվության հայտի (դիմումի) ընդունման, քննարկման, համարների զբաղեցման թույլտվության տրամադրման (մերժման), համարահավաքման ընթացակարգերը և համարների օգտագործման պայմանները:

 

1. Սույն կանոններում օգտագործված հասկացությունները

 

Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից իրավաբանական կամ ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է համարներ օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունը։ Թույլտվության անբաժանելի մասն են համարվում համարների օգտագործման պայմանները.

Համարային (թվային) շարք` հերթականությամբ դասավորված թվերի շարք, որն օգտագործվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման համար, որը նշվում է ընդհանրացնող x նշանով և արտահայտվում է 0-9 որևէ թվանշանի միջոցով.

Կարճ կոդ կամ ծառայության կոդ` մինչև հինգ թվանշաններից կազմված թիվ, որը բաժանորդներին թույլ է տալիս օգտագործել համարների պարզեցված հավաքում` դեպի օպերատոր կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող, տեղեկատու կամ այլ անձ, այդ թվում` ոստիկանություն, շտապ բուժօգնություն և փրկարարական ծառայություն ելք ստանալու համար.

Տարածքային կոդ (NDC)` աշխարհագրական տեղանքը և/կամ հանրային շարժական կապի ցանցերը բնութագրող երկնիշ կամ եռանիշ կոդ.

Ազգային նշանակության համար (N(S)N)` երկնիշ կամ եռանիշ Տարածքային կոդից և համապատասխանաբար վեցանիշ կամ հնգանիշ Ցանցի վերջնական կետի համարից բաղկացած ութանիշ համար (N(S)N = NDC + SN).

Համարագրման գոտի` միևնույն տարածքային կոդով բնորոշվող համարների խումբ.

Միջազգային համար` Հայաստանի Հանրապետությանը հատկացված միջազգային կոդի և Ազգային նշանակության համարի միացությունը (374 N(S)N = 374 NDC SN).

Ցանցի վերջնական կետի համար` ազգային նշանակության համարը` առանց Համարագրման գոտու կոդի.

Օպերատոր` ցանկացած անձ, որը Հանձնաժողովի կողմից լիազորված է տիրապետելու և շահագործելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով: Իր ցանցով ծառայություններ մատուցելու դեպքում օպերատորը համարվում է ծառայություններ մատուցող.

Ծառայություններ մատուցող` Հանձնաժողովի կողմից լիազորված ցանկացած անձ, որն առաջարկում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Հանձնաժողովը Թույլտվությունները տրամադրում է Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի համաձայն:

1.2 Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և օգնության ցուցաբերման աշխատանքներ իրականացնելու համար Հանձնաժողովը արտակարգ ծառայություններին և պետական մարմիններին համարները հատկացնում է առանց սույն կանոնների 2.1-2.3 կետերում նշված պահանջների կիրառման, համաձայն համապատասխան պետական մարմնի կողմից ներկայացված դիմումի:

1.3 Թույլտվություն ունեցող անձն իրավասու է այդ համարները տրամադրել սպառողներին, սակայն իրավունք չունի այդ համարները փոխանցել այլ օպերատորների կամ ծառայություններ մատուցողների:

1.4 Համարային շարքերը պարունակում են մինչև 100 կամ մինչև 1000 համարներ, իսկ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները կամ ծառայություն մատուցողները կարող են դիմել մի քանի համարային շարքերի համար:

1.5 Անձը կարող է զբաղեցնել միայն Թույլտվությամբ հատկացված համարները:

1.6 Ձայնային (հեռախոսային) ծառայության համարները հատկացվում են ըստ հաջորդականության:

1.7 Այն դեպքում, երբ անձը, որը ներկայացնում է Հայտ և արդեն նրան հատկացվել է 100 համարային շարքի մի մաս կազմող համարներ, նրան հատկացվում են ազատ համարներ` համապատասխան 100 համարային շարքից: Այդպիսի համարներ այլ անձանց հատկացվում է միայն 100 ազատ համարային շարքի բացակայության դեպքում:

1.8 Կարճ կոդերը հատկացվում են յուրաքանչյուր կոդի համար առանձին դիմում ներկայացնելու դեպքում:

1.9 Հեռախոսային ծառայությունների հասանելիության լրացուցիչ կոդ հատկացվում է նոր ծառայությունների մատուցման կամ արդեն մատուցվող ծառայությունները նոր ձևով մատուցելու համար:

 

2. Հայտի քննարկումը եվ որոշման ընդունումը

 

2.1 Անձը, որը ցանկանում է ստանալ Թույլտվություն, Հանձնաժողով է ներկայացնում գրավոր դիմում` համաձայն հավելվածի:

2.2 Հանձնաժողովը դիմողին հատկացնում է Թույլտվություն, բացառությամբ, եթե`

1) պահանջվող համարը հատկացված է մեկ այլ անձի,

2) պահանջվող համարը միջազգային համաձայնագրերի շրջանակներում զբաղեցված է այլ նպատակների համար,

3) պլանավորվող օգտագործումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին,

4) հայտատուն չի հիմնավորում էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման կամ էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը,

5) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին:

2.3 Սույն կանոնների 2.2 կետի հաշվառմամբ Հանձնաժողովը կայացնում է որոշում`

1) հայտը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, եթե համարը օգտագործման մեջ չէ, և եթե դրա օգտագործման համար միջազգային կազմակերպությունների հետ համակարգում չի պահանջվում,

2) տասներկու ամսվա ընթացքում, եթե դիմողը չի ներկայացնում բավարար տեղեկություններ, որոնք թույլ կտան Հանձնաժողովին պարզել, թե արդյոք համարի տրամադրումը համապատասխանում է սույն կանոնների 2.2 կետում թվարկված պայմաններին:

2.4 Եթե հեռախոսային ծառայություններ մատուցող անձը Թույլտվություն ստանալուց հետո առաջին տարվա ավարտին օգտագործում է իրեն հատկացված համարային շարքի 60%-ից պակաս, ապա օգտագործումը համարվում է ոչ արդյունավետ և կարող է հիմք հանդիսանալ հաջորդ հայտի մերժման համար: Հատկացված համարների ոչ արդյունավետ օգտագործման դեպքում Հանձնաժողովը կարող է հեռախոսային ծառայություններ մատուցող անձին տրամադրված շարքից հետ վերցնել չօգտագործված համարները:

2.5 Համարները տրվում են մինչև տասը տարի ժամկետով, բացառությամբ, եթե դիմողը պահանջում է ավելի կարճ ժամկետ: Համարները չեն կարող տրվել օպերատորի կամ ծառայություններ մատուցողի լիցենզիայի գործողության ժամկետը գերազանցող ժամկետով:

 

3. Համարների օգտագործման պայմանները

 

3.1 Համարները օգտագործվում են բացառապես Թույլտվությամբ ամրագրված նպատակներով:

3.2 Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները պետք է օգտագործեն 111 կարճ կոդը` հաճախորդների սպասարկման ծառայությունների համար` այդ թվում՝ ցանցի թերությունների վերաբերյալ տեղեկատվությունը գրանցելու համար:

3.3 Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները պետք է օգտագործեն 109 կարճ կոդը` տեղեկատու ծառայությունների համար:

3.4 Օպերատորները Թույլտվություն ունեցող անձանց գրավոր դիմումի հիման վրա պետք է գործարկեն վերջիններիս հատկացված համարները:

3.5 Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները պետք է օգտագործեն հանրային հեռախոսային ծառայությունների հասանելիության կոդը միայն որպես կոդ, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս ընտրել օպերատորին և (կամ) ծառայություններ մատուցողին:

 

4. Համարահավաքման ընթացակարգը

 

4.1 Էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միևնույն աշխարհագրական տարածքում, որը բնորոշվում է նույն Տարածքային կոդով, զանգահարելիս պետք է հավաքել միայն Ցանցի վերջնական կետի համարը: Միևնույն համարակալման գոտում գտնվող գյուղերից դեպի նույն համարակալման գոտում գտնվող այլ բնակավայրեր զանգահարելիս պետք է հավաքել 9 և Ցանցի վերջնական կետի համարը: Այլ համարակալման գոտի զանգահարելիս պետք է հավաքել 0, տվյալ Տարածքային կոդը և Ցանցի վերջնական կետի համարը: Սույն կետը վերաբերում է միայն հանրային ամրակցված հեռախոսակապի ցանցերին:

4.2 Արտերկրի օպերատորների էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր զանգահարելիս պետք է հավաքել 00, տվյալ երկրի Միջազգային կոդը և Ազգային նշանակության համարը:

4.3 Հանրային շարժական կապի ցանցեր զանգահարելիս պետք է հավաքել 0, շարժական կապի ցանցի կոդը և Ցանցի վերջնական կետի համարը:

4.4 Կարճ կոդերը և հատուկ կոդերը պետք է հավաքել առանց որևէ լրացուցիչ համարի:

4.5 Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները կարող են կիրառել սույն կանոնների 4.1-4.5 կետերում նշված համարահավաքման ընթացակարգից տարբերվող այլ ընթացակարգ` կապված այն բաժանորդների հետ, որոնք օգտագործում են անալոգային հեռախոսակայաններին միացված գծեր այնքանով, որքանով դա առնչվում է ազգային և միջազգային զանգերին:

4.6 Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները իրենց բաժանորդային սպասարկման կետերում և ինտերնետային կայքերում պետք է հրապարակեն այլ համարահավաքման ընթացակարգի վերաբերյալ տեղեկությունները:

 

Հավելված

 


ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի օգոստոսի 24-ի
N 343-Ն որոշմամբ
հաստատված կանոնների


Դ Ի Մ ՈՒ Մ

___________________________________________________________________

(Իրավաբանական անձի անունը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

___________________________________________________________________

(Իրավաբանական անձի գտնվելու վայրը, հեռախոսը, ֆաքսը, էլ-փոստը, ինտերնետային հասցեն կամ ֆիզիկական անձի

բնակության վայրը, հեռախոսը, ֆաքսը, էլ-փոստը, ինտերնետային հասցեն)



1. Խնդրում եմ տալ համարների զբաղեցման թույլտվություն
___________________________________________________________________

(գործունեության վայրը, մարզը, համայնքը,

___________________________________________________________________

թույլտվության գործողության հայցվող ժամկետը)


հետևյալ համարների շարքերից.

1) կարճ կոդ ..........................................................................................................


2) հանրային հեռախոսային ծառայությունների համարները և պահանջվող համարների քանակը

......................................................................................................................................................................

......................................................................................................................................................................

 

3) հանրային շարժական հեռախոսային ծառայությունների համարները և պահանջվող

համարների քանակը

......................................................................................................................................................................

......................................................................................................................................................................

 

4) նշանակման վայրի կոդ

......................................................................................................................................................................

......................................................................................................................................................................

 

5) այլ համարներ

......................................................................................................................................................................

......................................................................................................................................................................

 

հեռախոսակապի ծառայություններ մատուցելու համար:

 

2. Պահանջվող համարներն ու կոդերն օգտագործվելու են

......................................................................................................................................................................................

(Համարների և կոդերի օգտագործման նպատակը)


3. Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:


4. Սույն դիմումին կցվում են՝


1) Հայտատուի հիմնադիր փաստաթղթերը


_____________________________________
(փաստաթղթերի անվանումը)


_________________________________
(օրինակների և էջերի քանակը)

_____________________________________________________________________

2) Հայտատուի հաշվառման կամ սոցիալական քարտի համարը

_____________________________________________________________________

3)
_____________________________________________________________________

4)
_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Կ.Տ.

____________________________
(ղեկավարի անունը, ազգանունը)

_______________________
(ղեկավարի ստորագրությունը)


___  _____________200__թ.

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան