«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
2 ապրիլի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 մարտի 2008 թ. |
թիվ 69-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԱՆՑ` ՈՐՊԵՍ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/06-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը՝ որոշում է.
1. Հաստատել «Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը» Կանոնակարգ 4/06-ը՝ համաձայն Հավելվածի՝ (այսուհետ՝ Կանոնակարգ 4/06):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված 1-ին գլխի 1.1.8 ենթակետը, 2-րդ գլուխը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2008 թ. մարտի 13 Երևան |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 69-Ն որոշման |
«ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԱՆՑ` ՈՐՊԵՍ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ»
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 4/06
Գ Լ ՈՒ Խ 1
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կանոնակարգը սահմանում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «դ» ենթակետով սահմանված անձանց որակավորված ներդրողներ համարելու չափանիշները, ինչպես նաև որակավորված ներդրողների գրանցման կարգը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1) «Օրենք»` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.
2) «զուտ եկամուտը»` ֆիզիկական անձի համախառն եկամուտն է` նվազեցրած հարկերը.
3) «Տեղեկատվական բազա»` Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների վերաբերյալ տեղեկությունները ներառող ցուցակ:
4) «Որակավորված ներդրող»` Օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «ա-գ» և «ե» ենթակետերում նշված անձինք, ինչպես նաև այն անձը, որը որակավորված ներդրող կհամարվի սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 6-ի համաձայն:
5) Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքում կիրառվող նշանակությունը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. Անձը համարվում է Օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետի «դ» և «ե» ենթակետերով սահմանված որակավորված անձ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում (այսուհետ՝ կենտրոնական բանկ) գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազայում սույն կանոնակարգի համաձայն գրանցվելուց հետո:
4. Ֆիզիկական անձը որպես որակավորված ներդրող Տեղեկատվական բազայում գրանցվելու համար պետք է համապատասխանի սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 6-ով սահմանված չափանիշներին:
5. Ֆիզիկական անձը ինքնուրույն է գնահատում սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 6-ով սահմանված չափանիշներին համապատասխանությունը: Յուրաքանչյուր իրավաբանական անձ ինքնուրույն է որոշում կայացնում Տեղեկատվական բազայում որպես որակավորված ներդրող գրանցվելու վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 4
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ
6. Անձը որակավորված ներդրող համարվելու համար գրանցվում է Կենտրոնական բանկում` ներկայացնելով դիմում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 1-ի (ֆիզիկական անձի համար) կամ հավելված 2-ի (իրավաբանական անձի համար):
7. Անձը Տեղեկատվական բազայից գրանցումից դուրս գալու համար կարող է դիմել Կենտրոնական բանկ` ներկայացնելով դիմում` համաձայն սույն կանոնակարգի հավելված 3-ի:
8. Ֆիզիկական անձի դեպքում դիմումը պետք է ստորագրվի տվյալ անձի կամ նրա լիազոր անձի կողմից:
9. Իրավաբանական անձի դեպքում դիմումը պետք է ստորագրվի գործադիր տնօրենի կամ լիազորված այլ անձի կողմից:
10. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:
Գ Լ ՈՒ Խ 5
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՄ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
11. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 6-րդ և 7-րդ կետերում սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է անձին Տեղեկատվական բազայում կամ չի գրանցում կամ հանում է անձին գրանցումից:
12. Կենտրոնական բանկը չի գրանցում անձին որպես որակավորված ներդրող, եթե սույն կանոնակարգի հավելված 1-ով կամ հավելված 2-ով նախատեսված դիմումը թերի է լրացված:
13. Սույն կանոնակարգի 11-րդ կետում նշված ժամկետում դիմող անձի` որպես որակավորված ներդրող գրանցման կամ գրանցման մերժման որոշում չկայացնելու դեպքում անձը համարվում է գրանցված որպես որակավորված ներդրող:
14. Սույն կանոնակարգի 11-րդ կետում նշված ժամկետում դիմող անձին Տեղեկատվական բազայից գրանցումից հանելու մասին որոշում չկայացնելու դեպքում անձը համարվում է Ռեգիստրում գրանցումից հանված:
15. Դիմող անձը կարող է տեղեկանալ որպես որակավորված ներդրող գրանցվելու կամ գրանցումից դուրս գալու վերաբերյալ Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվող Տեղեկատվական բազայից` տվյալ անձի կողմից համապատասխան դիմումի ներկայացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
16. Որպես որակավորված ներդրող գրանցման որոշումն ուժի մեջ է մինչև դիմումի ներկայացմանը հաջորդող տարվա հունիսի 30-ը:
Գ Լ ՈՒ Խ 6
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
17. Որակավորված ներդրող են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք գրանցվել են Տեղեկատվական բազայում որպես այդպիսին համաձայն սույն կանոնակարգի և բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն երկուսին.
1) անձը դիմումի ներկայացմանը նախորդող 4 եռամսյակների ընթացքում արժեթղթերի շուկայում իրականացրել է 10 և ավելի գործարք միջին եռամսյակային կտրվածքով, ընդ որում` մեկ գործարքի ծավալը միջին հաշվով կազմում է առնվազն 500000 Հայաստանի Հանրապետության դրամ,
2) ֆիզիկական անձի արժեթղթերի փաթեթի մեծությունը դիմումի ներկայացման պահին գերազանցում է 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ ֆիզիկական անձի զուտ եկամուտը դիմումի ներկայացմանը նախորդող հաշվետու տարվա ընթացքում գերազանցում է 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը,
3) ֆիզիկական անձը ֆինանսական ոլորտում ունի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որը պահանջում է արժեթղթերում ներդրումների հետ կապված գիտելիքներ:
18. Որակավորված ներդրող են համարվում այն իրավաբանական անձինք, որոնք գրանցվել են որպես որակավորված ներդրող՝ համաձայն սույն կանոնակարգի:
Գ Լ ՈՒ Խ 7
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆ
19. Կենտրոնական բանկը վարում է Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական բազան: Տեղեկատվական բազան ենթակա է հրապարակման Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:
20. Տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց համար պահվելու է հետևյալ տեղեկատվությունը. անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսը, նույնականացնող համարը, էլեկտրոնային հասցեն:
21. Տեղեկատվական բազայում իրավաբանական անձանց համար պահվելու է հետևյալ տեղեկատվությունը. ընկերության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսը, նույնականացնող համարը, էլեկտրոնային հասցեն:
22. Տեղեկատվական բազայում գրանցված անձի վերաբերյալ տեղեկությունները փոփոխվելու դեպքում անձը կարող է դիմել Կենտրոնական բանկ` խնդրելով կատարել համապատասխան փոփոխություններ:
23. Կենտրոնական բանկը գրանցված որակավորված ներդրողների վերաբերյալ տեղեկությունների փոփոխությունները ներառում է Տեղեկատվական բազայում դիմումը ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում:
24. Կենտրոնական բանկը պատասխանատու է միայն Տեղեկատվական բազայում որակավորված ներդրողներին պատշաճ գրանցելու համար: Կենտրոնական բանկը պատասխանատու չէ որակավորված ներդրողների՝ սույն կանոնակարգի ԳԼՈՒԽ 6-ով սահմանված չափանիշներին համապատասխանության արժանահավատության ստուգման համար:
Հավելված 1 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի2008 թվականի մարտի 11-ի թիվ 69-Ն որոշմամբ հաստատված |
«Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ
գրանցման կարգը» կանոնակարգ 4/06-ը հավելվածի
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ
ՄԱՍ Ա Կենտրոնական բանկի նախագահին Հարգելի ________________ Ես` ______________________________, հավաստիացնում եմ, որ բավարարում եմ (որակավորված անձի ֆիզիկական անձի անունը, ազգանունը ) ստորև նշված չափանիշներից առնվազն երկուսին (բավարարող չափանիշների առջև դրված ազատ վանդակներում կատարվում է նշում).
Հավաստիացնում եմ, որ տեղյակ եմ որպես որակավորված ներդրող գրանցվելու հետևանքներին Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ինձ Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) անուն , ազգանուն __________________ Հավաստիացնում եմ, որ լիազորված եմ _______________________________ ի անձի (որակավորված անձի իրավաբանական անձի անվանումը ) սույն դիմումը (սույն տողը լրացվում է լիազոր անձի առկայության դեպքում): Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) ստորագրություն (դիմումի` էլեկտրոնային
Ամսաթիվ _____________
|
ՄԱՍ Բ
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Կենտրոնական բանկը տեղադրելու է ՄԱՍ Բ-ում բերված տեղեկատվությունը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Ձեզ սույն փաստաթղթում նշված հասցեով կուղարկվի գրություն, որով կնշվի, որ Որպես որակավորված ներդրող գրանցումը ուժի մեջ է մինչև դիմումի ներկայացմանը Տեղեկատվական բազայում Ձեր վերաբերյալ տեղեկությունները փոփոխվելու դեպքում
Որակավորվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը
Բնակության վայրը, ներառյալ հեռախոսը (այստեղ կարող է գրվել փոստային արկղը կամ
Էլեկտրոնային հասցե (եթե առկա է)
Ամսաթիվ
|
Հավելված 2 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի2008 թվականի մարտի 11-ի թիվ 69-Ն որոշմամբ հաստատված |
«Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ
գրանցման կարգը» կանոնակարգ 4/06-ը հավելվածի
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ
Մ Ա Ս Ա
Կենտրոնական բանկի նախագահին
Հարգելի _____________________________ _____________________________________________ (իրավաբանական անձի անվանումը)
Հավաստիացնում ենք, որ տեղյակ ենք որպես որակավորված ներդրող գրանցվելու Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) անուն, ազգանուն ___________ ___________________
Հավաստիացնում եմ, որ լիազորված եմ _____________________________ (որակավորված անձի իրավաբանական անձի անվանումը) ________ -ի անձի անունից
Կենտրոնական բանկ ներկայացնել նրան` որպես որակավորված ներդրող գրանցելու
Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) ստորագրություն (դիմումի` էլեկտրոնային
Ամսաթիվ ______________
|
ՄԱՍ Բ
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Կենտրոնական բանկը տեղադրելու է ՄԱՍ Բ-ում բերված տեղեկատվությունը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Ձեզ սույն փաստաթղթում նշված հասցեով կուղարկվի գրություն, որով կնշվի, որ Որպես որակավորված ներդրող գրանցումը ուժի մեջ է մինչև դիմումի ներկայացմանը Տեղեկատվական բազայում Ձեր վերաբերյալ տեղեկությունները փոփոխվելու դեպքում
Որակավորվող իրավաբանական անձի անվանումը
Գտնվելու վայրը, ներառյալ հեռախոսը (այստեղ կարող է գրվել փոստային արկղը
Էլեկտրոնային հասցե (եթե առկա է)
Ամսաթիվ
|
Հավելված 3 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի2008 թվականի մարտի 11-ի թիվ 69-Ն որոշմամբ հաստատված |
«Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ
գրանցման կարգը» կանոնակարգ 4/06-ը հավելվածի
ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
ԴԻՄՈՒՄ
Կենտրոնական բանկի նախագահին Հարգելի _______
Խնդրում եմ/ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված __________________________________________________ (ֆիզիկական անձի անունը, իրավաբանական անձի անվանումը, Տեղեկատվական
Կենտրոնական բանկում գրանցված որակավորված ներդրողների Տեղեկատվական
Իրավաբանական անձ որակավորված ներդրողի համար Անվանումը
Գտնվելու վայրը (կարող է գրվել փոստային արկղը կամ ցանկացած հասցե, որի
Էլեկտրոնային հասցե (եթե առկա է) Դիմումի ամսաթիվ
Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) անունը, ազգանունը _______
Հավաստիացնում եմ, որ լիազորված եմ ___________________________ (որակավորված անձի իրավաբանական անձի անվանումը)
_________ ի անձի անունից
Կենտրոնական բանկ ներկայացնել նրան` որակավորված ներդրողների Տեղեկատվական Դիմումատուի (դիմումատուի լիազորված անձի) ստորագրություն (դիմումի` էլեկտրոնային
Ամսաթիվ __________________
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.12.2018, թիվ 211-Ն | 18.01.2019, թիվ 69-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|