Գլխավոր տեղեկություն
Номер
N 436-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.03.2005-25.07.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.02.03/3(121) Հոդ.22
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
17.12.2002
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
20.12.2002
Дата вступления в силу
13.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2006

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հունվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003026

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 դեկտեմբերի 2002 թ. N 436-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 
«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել.

2.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հունվարի 11-ի թիվ 5 որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 10-ը.

2.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 2-ի թիվ 26 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի տարածքային ստորաբաժանումների (մասնաճյուղեր, գործառնական գրասենյակներ (կետեր)), արժութային դիլերների, արտարժույթի փոխանակման կետերի տարածքային պահանջների վերաբերյալ» մեթոդական ուղեցույցը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ունեցող արտարժույթի փոխանակման կետերը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում իրենց տարածքային և տեխնիկական պահանջները պետք է համապատասխանեցնեն սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված տարածքային և տեխնիկական պահանջներին:

31. Սահմանել, որ օդանավակայաններում գործող արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող փոխանակման կետերն իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումների ընդունում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի թիվ 2 որոշման:

(31 կետը լրաց. 26.08.03 N 304-Ն)

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված իրավական ակտի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան

  
2003 թ. դեկտեմբերի 20
ք. Երևան

 

 

 

Հավելված
 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թ. դեկտեմբերի 17-ի

թիվ 436-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արտարժույթի փոխանակման կետերի (այսուհետև՝ լիցենզավորվող անձ) լիցենզավորման և կարգավորման ընթացակարգերը:

2. Արտարժույթի փոխանակման կետն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) կողմից տրված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ՝ Հայաստանի Հանրապետության դրամով:

(2-րդ կետը լրաց. 14.10.03 N 345-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝ 

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (հավելվածներ 1 և 2),

բ) իրավաբանական անձի համար՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը,

գ) տեղեկանք բանկից (բանկերից)՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետության  դրամով և (կամ) առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն 1 մլն դրամ գումարի առկայության մասին,

դ) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

զ) հայտարարագիր՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխի պահանջներին տարածքի համապատասխանության վերաբերյալ,

է) հայտարարագիր՝ աշխատանքային ռեժիմի վերաբերյալ՝ նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,

ը) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

թ) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից՝ հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման կամ ունենալու մասին,

ժ) հայտարարագիր՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված տեխնիկական միջոցների առկայության վերաբերյալ,

ժա) դրամապահոցի կամ չհրկիզվող պահարանների սենյակի բացակայության դեպքում՝ սույն կանոնակարգի  3-րդ գլխով նախատեսված պայմանագրերի պատճենները,

ժբ)  տեղեկանք՝ լիցենզավորվող անձի (անձանց) մասին. անհատ ձեռնարկատերերի համար (ենթահավելված 3.1), իրավաբանական անձանց համար (ենթահավելված 3.2),

ժգ) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատերի կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարի համար՝ իրավասու մարմնից տեղեկանք դատվածություն չունենալու կամ ներկայումս նախաքննության կամ դատաքննության մեջ չգտնվելու վերաբերյալ:

Հայտարարագրերը պետք է ստորագրված լինեն լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձի կողմից:

(3-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

4. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ:

(4-րդ կետը խմբ. 14.10.03 N 345-Ն)

5. Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա (հավելված 4), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5):

Լիցենզիայի ներդիրում լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց (աշխատակիցների) փոփոխության դեպքում լիցենզավորված անձն այդ մասին դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ (ներկայացնելով նոր աշխատակցի (աշխատակիցների) որակավորման վկայականի համարը)՝ օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնելով նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմումը տալու օրվանից տասնհինգերորդ աշխատանքային օրը Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 7-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում մերժում է դիմումը:

(5-րդ կետը խմբ. 14.10.03 N 345-Ն, 03.03.05 N 91-Ն) 

6. Մինչև սույն կանոնակարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելը, թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկում անցնել մասնագիտական համապատասխանության ստուգում՝ սույն կանոնակարգի 7-րդ գլխով սահմանված կարգով:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,

բ) դիմող անձն օրենքի (իրավաբանական անձի համար՝ նաև կանոնադրության) համաձայն իրավունք չունի զբաղվել արտարժույթի առք ու վաճառքով,

գ) գործունեության տարածքը և տեխնիկական հագեցվածության պայմանները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին,

դ) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում փայամասնակցություն ունեցող անձինք հայտը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում զրկվել են արտարժույթի առք ու վաճառք իրականացման լիցենզիայից,

ե) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատերը կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարը ունի դատվածություն:

(7-րդ կետը լրաց. 03.03.05 N 91-Ն)

8. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի դրանց վերացման դեպքում:

9. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստա-թղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում՝ նշելով թերի ներկայացված բոլոր փաստաթղթերը:

(9-րդ կետը փոփ. 14.10.03 N 345-Ն)

10. Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

11. Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Լիցենզավորվող անձինք պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ օգտագործման վերցված տարածք: Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, և պայմանագիրը պետք է կնքված լինի Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:

13. Լիցենզավորվող անձանց գործունեության տարածքը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

13.1. առանձնացված լինի հարակից տարածքներից: Ընդ որում, լիցենզավորվող անձանց գործունեության տարածքի հեռավորությունը ցանկացած ուղղությամբ արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու թույլտվություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ բանկերի, վարկային կազմակերպությունների և նրանց մասնաճյուղերի տարածքից պետք է լինի առնվազն 50 մետր:

(13.1 կետը լրաց. 21.01.05 N 32-Ն)

13.2. օգտագործվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար:

Սույն կանոնակարգի 13.1 և 13.2 ենթակետերում նշված պահանջները չեն տարածվում այն արտարժույթի փոխանակման կետերի վրա, որոնք արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը իրականացնելու են այն հյուրանոցների տարածքում, որոնց տարածքը կազմում է առնվազն 2000 քառակուսի մետր, ինչպես նաև օդանավակայանների, երկու կամ ավելի հարկ ունեցող առևտրի կենտրոնների տարածքում:

(13.2 կետը լրաց. 21.01.05 N 32-Ն)

13.3. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեության տարածքը պետք է ունենա դրամարկղային հանգույց՝ դրամով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի հուսալի պահպանության համար:

Դրամարկղային հանգույցի մեջ մտնում են հետևյալ ենթատարածքները.

 Գործառնական դրամարկղ (այսուհետև՝ դրամարկղ):

Դրամարկղը հարակից տարածքներից պետք է առանձնացված լինի քարե, մետաղյա և այլ շինանյութից ու ապակուց կառուցված պատերով:

Դրամարկղը պետք է ունենա առանձին մուտք՝ կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք դրսից հնարավոր է մուտք գործել միայն հիշյալ դռնով: Ընդ որում, դրամարկղի դուռը աշխատանքային օրվա ընթացքում պետք է լինի կողպված վիճակում: Դրամարկղի դիմային մասի քարե, մետաղյա և այլ շինանյութից պատրաստված պատը պետք է ունենա 1-1.2 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակե մասը: Դրամարկղի դիմային ապակին պետք է տեղակայված լինի այնպես, որ բացառի հաճախորդի և գանձապահի անմիջական շփումը, ինչպես նաև ապահովի կանխիկ դրամը հաշվելու դիտողական հսկողությունը՝ թե մեկ, թե մյուս կողմից (հաճախորդի հսկողությունը գանձապահի նկատմամբ և գանձապահի հսկողությունը հաճախորդի նկատմամբ): Դրամարկղի դիմային մասի շինանյութի և ապակու միացման մասում պետք է տեղադրված լինի հատուկ շարժական արկղ՝ դրամի փոխանցման համար, որը կառավարվում է աշխատակցի կողմից, և միացման մասի դրսի կողմից սեղան՝ գումարի վերահաշվարկման համար:

 Դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակ, որը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, և որի արտաքին պատի պատուհանները (առկայության դեպքում) պետք է լինեն ճաղապատված, պետք է ունենան մեկ կողպվող դուռ, իսկ մուտքը լինի միայն դրամարկղից:

Դրամապահոցի (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակի առկայությունը պարտադիր չէ, եթե կանխիկ դրամի ամենօրյա տեղափոխման, հանձնման ու պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության և (կամ) դրամապահոց ունեցող որևէ բանկի (բանկի մասնաճյուղի) հետ կնքված են համապատասխան պայմանագրեր: Նշված պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթեր:

Դրամապահոցի (իր նախադրամապահոցով), չհրկիզվող պահարանների սենյակի կամ ինկասացիոն ծառայության հետ կնքված համապատասխան պայմանագրի առկայությունը պարտադիր չէ այն արտարժույթի փոխանակման կետերի համար, որոնք գտնվում են շուրջօրյա անվտանգության ապահովման գործող համակարգ կամ ներքին պահակային ծառայություն ունեցող առևտրի կամ սպասարկման սրահներում: Շուրջօրյա ներքին պահակային ծառայության առկայության դեպքում արտարժույթի փոխանակման կետը պետք է ունենա տվյալ առևտրի կամ սպասարկման սրահի հետ կնքված պայմանագիր, համաձայն որի տվյալ փոխանակման կետի անվտանգությունն ապահովվում է ներքին պահակային ծառայության աշխատակիցների կողմից: Նշված արտարժույթի փոխանակման կետերի դրամարկղում պարտադիր պետք է տեղակայված լինի հատուկ չհրկիզվող պահարան, որը պետք է ամրացված լինի դրամարկղի հատակին և պատին, և բացառվի այլ անձանց կողմից չհրկիզվող պահարանը բացելու հնարավորությունը:

Դրամապահոցը պետք է ունենա մեկ չհրկիզվող դուռ:

Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտել և հսկել դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը):

Շենքի առաջին հարկում դրամապահոցի տակ նկուղային հարկի առկայությունն անթույլատրելի է: Եթե դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն (կամ այն գտնվում է շենքի վերջին հարկում), ապա դրամապահոցը առաստաղից պետք է բաժանված լինի դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտել և հսկել առաստաղի ամբողջականությունը:

 Հաճախորդի սպասարկման սրահ, որը պետք է առանձնացված լինի արտաքին միջավայրից և ապահովի հաճախորդի անվտանգությունը գործարքի ժամանակ: Սույն ենթատարածքի առկայությունը պարտադիր չէ, եթե լիցենզավորված անձի տարածքը գտնվելու է բնակչության սպասարկումն իրականացնող որևէ օբյեկտում՝ ոչ բացօթյա տարածքում:

 Անվտանգության ազդարարման գործող համակարգ, որի էլեկտրասնուցումը դադարելու դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է դադարեցնել գործունեությունը՝ մինչև էլեկտրասնուցման վերականգնումը:

Արտարժույթի փոխանակման կետի դրամարկղային հանգույցը պետք է սարքավորված լինի անվտանգության ազդարարման համակարգով: Անվտանգության ազդարարման համակարգը պետք է միացված լինի դրամարկղային հանգույցում առկա բոլոր դռներին և պատուհաններին, իսկ դրամարկղի հաճախորդ սպասարկող աշխատակցի աշխատասեղանի տակ պարտադիր պետք է տեղադրված լինի ազդարարման ուղիղ կապի «ոտնակ», որը պետք է միացված լինի անվտանգության ազդարարման համակարգին: Անվտանգության ազդարարման համակարգը պետք է ուղիղ կապի գծով միացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային բաժինների հետ: Արտարժույթի փոխանակման կետը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային բաժինների կողմից հաստատված անվտանգության ազդարարման համակարգի և ազդարարման ուղիղ կապի «ոտնակի» շահագործման ակտ:

Եթե արտարժույթի փոխանակման կետն ունի անվտանգության ապահովման գործող համակարգ կամ ներքին պահակային ծառայության հետ կնքված պայմանագիր, որը մատուցում է շուրջօրյա ծառայություն, ապա ազդարարման ուղիղ կապի «ոտնակը» չի պահանջվում:

Եթե արտարժույթի փոխանակման կետի տարածքը գտնվում է բնակչության սպասարկումն իրականացնող որևէ ոչ բացօթյա օբյեկտի տարածքում, որի անվտանգության ազդարարման համակարգը ուղիղ կապի գծով միացված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային բաժինների հետ, ապա արտարժույթի փոխանակման կետը և բնակչության սպասարկումն իրականացնող օբյեկտը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնությամբ կարող են ունենալ միասնական անվտանգության ազդարարման համակարգ:

(13.3 ենթակետը լրաց. 03.03.05 N 91-Ն)

14. Արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ է հետևյալ տեխնիկական հագեցվածությունը՝

 չհրկիզվող պահարան,

 դրամանիշի իսկությունը ստուգող սարք,

 հեռախոս,

 գործառնական դրամարկղի դիմային մասի սեղանի վրա տեղադրված հաշվիչ մեքենա՝ հաճախորդների կողմից հաշվարկներ կատարելու համար,

 արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները արտացոլող էլեկտրոնային վահանակ,

 ցուցանակ, որտեղ նշվում են լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը), արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները, աշխատանքային օրերը և ժամերը,

 հսկիչ-դրամարկղային մեքենա և/կամ համակարգչային սարքավորում (համակարգչային սարքավորման հետ պարտադիր են նաև տպող սարք և անխափան սնուցման սարք):

(14-րդ կետը լրաց. 03.03.05 N 91-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, ունեն հաշվառման համար, սերիա և հաշվառվում ու պահպանվում են Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

16. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են լիցենզիայի գրանցամատյաններ, որոնցում պետք է նշվեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները: Նշված ստորաբաժանումը յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:

17. Լիցենզիաների գրանցամատյաններում բովանդակվող տեղեկությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Նշված տեղեկությունները պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով տրամադրվում են անվճար՝ 3 օրվա ընթացքում:

Լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում՝ 3 օրվա ընթացքում (տուրքի չափը չի կարող գերազանցել դրա տրամադրման համար իրականացվելիք ծախսերը):

Լիցենզիաների գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում է անվճար՝ 3 օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՆԵՐԴԻՐԻ ԿԱՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

(Վերնագիրը խմբ. 14.10.03 N 345-Ն)

 

18. Լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում հայտատուն դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կրկնօրինակը հայտատուին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիցենզիան, ներդիրը կամ որակավորման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն դրա մասին նույնպես հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ օրը, միաժամանակ նրանից վերցվում է ոչ պիտանի դարձած լիցենզիան, ներդիրը կամ որակավորման վկայականը:

Լիցենզիաների, ներդիրների կամ որակավորման վկայականների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

(18-րդ կետը խմբ. 14.10.03 N 345-Ն)

19. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման, ինչպես նաև լիցենզավորված ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Իրավաբանական անձի՝ առանձնացված ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան այդ իրավաբանական անձից առանձնացված իրավահաջորդին (իրավահաջորդներին), ինչպես նաև իրավաբանական անձի՝ բաժանման ձևով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան բաժանված իրավաբանական անձին (անձանց) տրվում է միայն սույն կանոնակարգին համապատասխան:

Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը մերժվում են սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում՝ լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով՝ իրականացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում՝ սույն կանոնակարգի 2-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում:

Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզայի կրկնօրինակի տրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ ՓՈՓՈԽԵԼԸ

 

20. Լիցենզավորված անձի կողմից արտարժույթի առք ու վաճառք այլ վայրում ևս իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը (հավելված 6)՝

ա) լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման թույլտվություն ստանալու վերաբերյալ հայտ՝ նշելով նախկինում իր ստացած լիցենզիայի վավերապայմանները,

բ) գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

գ) հայտարարագիր՝ աշխատանքային ռեժիմի վերաբերյալ,

դ) իրավաբանական անձի համար՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,

ե) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագիր: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

զ) հայտարարագիր՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանված տեխնիկական միջոցների առկայության մասին,

է) տեղեկանք բանկից (բանկերից)՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ հայկական դրամով և (կամ) առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում համապատասխան գումարի (բացի գլխամասի գործունեության համար անհրաժեշտ 1 մլն դրամից կամ դրան համարժեք առաջին խմբի արտարժույթից, յուրաքանչյուր գործունեության նոր վայրի համար ավելացվում է նույնչափ գումար) առկայության մասին (արտարժույթի առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու դեպքում),

ը) հայտարարագիր՝ նոր տարածքի համապատասխանության վերաբերյալ՝ սույն կանոնակարգի 3-րդ գլխի պահանջներին համապատասխան,

թ) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ժ) դրամի և այլ արժեքների ամենօրյա տեղափոխման, հանձնման ու պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության և (կամ) դրամապահոց ունեցող որևէ բանկի հետ կնքված համապատասխան պայմանագրեր (չհրկիզվող պահարանների սենյակի և դրամապահոցի բացակայության դեպքում),

ժա) («ժա» ենթակետն ուժը կորցրել է 03.03.05 N 91-Ն)

ժբ) («ժբ» ենթակետն ուժը կորցրել է 03.03.05 N 91-Ն):

Ընդ որում, հայտարարագրերը պետք է ստորագրված լինեն լիցենզիա ստանալու հայտ ներկայացնողի կողմից:

(20-րդ կետը լրաց., խմբ. 14.10.03 N 345-Ն, խմբ., փոփ. 03.03.05 N 91-Ն)

21. Լիցենզավորված անձի կողմից այլ վայրում ևս արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու կամ գործունեության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձի հայտը մերժվում է սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:

22. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում այլ վայրում ևս արտարժույթի առք ու վաճառքի իրականացման կամ գործունեության վայրի փոփոխման թույլտվության, կամ հայտը մերժելու վերաբերյալ:

Եթե նշված ժամկետում հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի հայտում նշված գործունեության վայրում իրականացնել արտարժույթի առք ու վաճառք:

(22-րդ կետը խմբ. 14.10.03 N 345-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՔՆՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

23. Լիցենզավորված անձի լիցենզիայի ներդիրում նշված անձինք (այսուհետև՝ թեկնածուներ) պետք է բավարարեն հետևյալ մասնագիտական չափանիշներին՝

 Հայաստանի Հանրապետության արժութային օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն,

 իրենց կողմից իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

(23-րդ կետը փոփ. 03.03.05 N 91-Ն)

24. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը՝ տեստային եղանակով, համակարգչի միջոցով:

(Նախադասությունը հանվել է 03.03.05 N 91-Ն)

(24-րդ կետը փոփ. 03.03.05 N 91-Ն) 

25. Թեկնածուները պարտավոր են Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

ա) քննությանը մասնակցելու հայտ (հավելված 7),

բ) որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

26. Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից:

Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:

(26-րդ կետը խմբ. 14.10.03 N 345-Ն)

27. Տեստում պարունակվող հարցերի թիվը 30 է: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:

28. Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր:

29. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել օրենքներից և այլ իրավական ակտերից ու այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

30. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները ամփոփվում են մինչև Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստը և ներկայացվում հանձնաժողովի նիստին:

31. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է՝

 մինչև 21 միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին,

 21 և ավելի միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

Որակավորման ստուգման դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են անժամկետ:

32. Որակավորման քննության դրական արդյունքների դեպքում թեկնածուին տրվում է որակավորման վկայական՝ դրա տրամադրման պահից հաշված 3 (երեք) տարի ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ձևաթերթի վրա, կնքված վիճակում (հավելված 8): Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել՝ որակավորման և մասնագիտական քննություն անցնելու համար:

(32-րդ կետը լրաց. 03.03.05 N 91-Ն)

33. Տեստավորման արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան ուղարկվում են ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

34. Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական ստուգումներն իրականացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 10.00-ին:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

35. Լիցենզավորված անձը արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն է սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:

(35-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

36. Լիցենզավորված անձը պարտավոր է հաճախորդներին ապահովել պիտանի (ոչ հնամաշ) Հայաստանի Հանրապետության դրամանիշերով:

(36-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

37. Լիցենզավորված անձը պարտավոր է հաճախորդի համար տեսանելի տեղում փակցնել իր կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների տեսակների ցանկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի պատճենը:

(37-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

38. Լիցենզավորված անձը կարող է մատուցել այլ ծառայություններ, օրինակ՝ արտարժույթի փոխանակում (հնամաշ կամ վնասված դրամանիշերի փոխանակում պիտանի դրամանիշերով, բարձր անվանական արժեքի դրամանիշերի փոխանակում ցածր անվանական արժեքի դրամանիշերով և հակառակը): Այդ դեպքում նշված ծառայությունների սակագները ևս պետք է փակցված լինեն՝ ի տես հաճախորդների:

(38-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

39. Աշխատանքի ընթացքում լիցենզավորված անձի աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն լիցենզավորված անձի անվանումը, աշխատողի անունը, ազգանունը:

(39-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

40. Լիցենզավորված անձը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր (հավելված 10), որն առնվազն պետք է պարունակի հավելված 10-ով սահմանված տեղեկատվությունը:

Լիցենզավորված անձի մոտ տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով ստացված/տրամադրված անդորրագրերում առկա տեղեկատվությունը պետք է բավարարի հավելված 10-ով սահմանված Կենտրոնական բանկի պահանջներին, հակառակ դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է իր մոտ տեղադրել Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում: Եթե լիցենզավորված անձի մոտ տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով ստացված/տրամադրված անդորրագրերում առկա տեղեկատվությունը բավարարում է հավելված 10-ով սահմանված Կենտրոնական բանկի պահանջներին, ապա անդորրագրերը պետք է տպվեն երկու օրինակից. մեկ օրինակը տրամադրվում է հաճախորդին, իսկ մյուսը պահպանվում է լիցենզավորված անձի մոտ առնվազն երեք տարի:

Եթե լիցենզավորված անձը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված10-ով պահանջվող տեղեկատվությունը լիցենզավորված անձի աշխատակցի կողմից մուտքագրվում է համակարգ և այնուհետև անդորրագիրը տպվում է երկու օրինակից, որից մեկը տրամադրվում է հաճախորդին, մյուսը՝ պահպանվում է լիցենզավորված անձի մոտ առնվազն երեք տարի:

(40-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

41. Լիցենզավորված անձանց կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց ֆիսկալային հաշվետվությունում (այսուհետ՝ գրանցումների մատյան) (հավելված 9), այն է՝

ա) անդորրագրերով ֆիքսված արտարժույթի առք ու վաճառքը,

բ) լիցենզավորված անձի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),

գ) լիցենզավորված անձանց կողմից իրենց գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարները, ինչպես նաև ինկասացիոն ծառայություններին տրամադրված և վերջիններից հետ ստացված միջոցները և լիցենզավորված անձի կողմից ստացված վարկերը (փոխառությունները):

(41-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

42. Եթե լիցենզավորված անձը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, որի միջոցով հնարավոր չէ վարել գրանցումների էլեկտրոնային մատյան, որը կբավարարեր հավելված 9-ով սահմանված Կենտրոնական բանկի պահանջներին, ապա լիցենզավորված անձը պետք է վարի գրանցումների մատյանը թղթային եղանակով:

Գրանցումների մատյանը թղթային եղանակով վարելու դեպքում լիցենզավորված անձի աշխատակիցը պետք է յուրաքանչյուր գործարքն իր կատարման պահին հաշվառի գրանցումների մատյանում:

Գործառնական օրվա (սույն կանոնակարգի իմաստով՝ գործառնական օր է համարվում լիցենզավորված անձի կողմից հաճախորդներին սպասարկելու ժամանակը) վերջում լիցենզավորված անձի աշխատակիցը վերահաշվարկում է դրամարկղի մնացորդները և համեմատում օրվա ընթացքում կատարված գործարքների արդյունքների հետ:

Գրանցումների մատյանների էջերը կարվում և համարակալվում են լիցենզավորված անձանց կողմից և հաստատվում Կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյանները լիցենզավորված անձի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն
երեք տարի:

Եթե լիցենզավորված անձը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված 9-ով պահանջվող գրանցումների մատյանը կլրացվի ծրագրի կողմից ավտոմատ կերպով՝ լիցենզավորված անձի աշխատակցի կողմից համակարգչի միջոցով անդորրագիրը լրացնելու ժամանակ:

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալ օրվան վերաբերող էջերը (որոնք արտացոլում են տվյալ օրվա ընթացքում իրականացված բոլոր գործառնությունները, ինչպես նաև օրվա սկզբի և վերջի մնացորդները) պետք է տպվեն, կարվեն և պահպանվեն լիցենզավորված անձանց մոտ առնվազն երեք տարի:

(42-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

43. Գործառնական օրվա ընթացքում լիցենզավորված անձանց կողմից սույն կանոնակարգի 41-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված գործարքները կարող են կատարվել ինչպես դրամարկղում առկա միջոցներից, այնպես էլ կամ ժամկետային, կամ ցպահանջ հաշիվների միջոցներից: Վերը նշված շարժերը երկու դեպքում էլ պարտադիր հաշվառվում են գրանցումների մատյանում (թե թղթային, թե էլեկտրոնային տեսքով):

Գործառնական օրվա ցանկացած պահին լիցենզավորված անձի դրամարկղում և (կամ) ցպահանջ և ժամկետային հաշիվներում միջոցների գումարը չի կարող պակաս լինել 1 մլն դրամից և/կամ դրան համարժեք առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար)  արտարժույթից:
Լիցենզավորված անձանց գրանցումների մատյանում մնացորդն օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:

(43-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

44. Գրանցումների մատյաններում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են Կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները՝ արտարժույթի առք ու վաճառքի իրականացվող գործառնությունների գծով:

Լիցենզավորված անձինք պարտավոր են  յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, Կենտրոնական բանկ ներկայացնել արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ հաշվետվություն (հավելված 11)՝ գործարքների ծավալների (անկախ դրանց մեծությունից) ու ձևավորված փոխարժեքների մասին՝ ըստ շաբաթվա օրերի:

(44-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

45. Լիցենզավորված անձինք Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են իրենց կողմից իրականացված արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքները՝ առանձին՝ առքի և առանձին՝ վաճառքի համար, յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ՄՓառք= (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾn*ԱՓn) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾn),

ՄՓվաճառք= (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾn*ՎՓn) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾn),    որտեղ՝

ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,
          «i» -  փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:

(45-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)

46. Եթե լիցենզավորված անձը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, ապա լիցենզավորված անձի աշխատակիցը պետք է պատրաստի սույն կանոնակարգի հավելված 11-ի պահանջներին բավարարող արտարժույթի առք ու վաճառքի հաշվետվությունը թղթային եղանակով:

Եթե լիցենզավորված անձը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված 11-ով պահանջվող հաշվետվությունը կլրացվի/կմշակվի ծրագրի կողմից ավտոմատ կերպով: Այդ հաշվետվությունները պետք է տպվեն և ներկայացվեն Կենտրոնական բանկ:

(46-րդ կետը խմբ. 03.03.05 N 91-Ն)  

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Արտարժույթի փոխանակման կետերը պատասխանատվության են ենթարկվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈԻԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

48. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Վերադասության կարգով բողոքարկումը Կենտրոնական բանկում իրականացվում է լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով՝ իրականացնում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը՝ բողոքը ստանալու պահից երեսնօրյա ժամկետում: Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին՝ որակավորման բացասական եզրակացությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

49. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է՝ «ԿԲ կանոնակարգ 10»:


 

Հավելված 1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ Ու ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

(իրավաբանական անձի համար)

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
………………

 

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա:

 

Իրավաբանական անձի անվանումը_________________________________

Կազմակերպական-իրավական ձևը_________________________________

Գտնվելու վայրը ____________________________________________

Գործունեության վայրը________________________________________

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը_______________________

Կից ներկայացնում եմ.

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

Դիմող՝

_________________
(անուն, ազգանուն)

______________(ստորագրություն)



 

Հավելված 2

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

(անհատ ձեռնարկատիրոջ համար)

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
………………

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա:

 

Անունը, ազգանունը _________________________________________

Բնակության վայրը __________________________________________

Գործունեության վայրը _______________________________________

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը_______________________

Կից ներկայացնում եմ.

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

Դիմող՝

_________________
(անուն, ազգանուն)

______________(ստորագրություն)



 

Հավելված 3
Ենթահավելված 3.1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Լիցենզավորված անձի (անհատ ձեռնարկատեր) մասին

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

1. Անձնական տվյալներ

1.1 Անունը, ազգանունը, հայրանունը  ___________________________________

1.2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

_____________
օր/ամիս/տարի

______________________________________________

1.3. Քաղաքացիությունը ____________________________________________

1.4. Անձնագրի սերիան և համարը_________________________

Սոցիալական քարտի համարը _________________________

(առկայության դեպքում)

1.5 Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին)

 

1.6. Հեռախոսահամար ___________ 1.7 E-mail հասցե ___________

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ
2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`

Կազմակերպության անվանումը,
ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

1.
2.
 
 

Գտնվելու
վայրը

 
 
 
 

Մասնակցության
չափը (դրամով)

 
 
 
 

Մասնակցության
չափը (%)

 
 
 
 
3. Աշխատանքային գործունեություն
Այս կետը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել իր ինքնակենսագրությունը,
որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը
3.1. Աշխատանքային գործունեությունը վերջին 5 տարվա կտրվածքով

Կազմակերպության անվանումը,
գտնվելու վայրը, հեռախոսը,
երաշխավորողի անունը

Աշխատանքի ընդունման և
ազատման ժամկետները

Պաշտոնը

Պարտականություն-
ներ

       
       
 
3.2. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ
աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են
տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան).


Անուն, ազգանուն

1.
2.
 
 
 

Աշխատանքի վայրը,
պաշտոնը

 
 
 
 
 


Հասցե

 
 
 
 
 


Հեռախոս

 
 
 
 
 
4. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ
4.1. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ
աշխատած անձանց վերաբերյալ տվյալները.
 


Անուն, ազգանուն,
անձնագրի համար,
սոցիալական քարտի համար
(առկայության դեպքում)

1.
2.
 
 
 



Աշխատանքի վայրը,
պաշտոնը

 
 
 
 
 




Հասցե

 
 
 
 
 



Հեռախոս


 
 
 
 
 
4.2. Արդյոք նախկինում դատված եք եղել, կամ ներկայումս գտնվում
եք նախաքննության, դատաքննության մեջ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:
Այո
 
Ոչ
 

 

 

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
    Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Ստորագրություն

__________________

Ամսաթիվ

___________________

օր/ամիս/տարի

 

Ենթահավելված 3.2

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Լիցենզավորված անձի (իրավաբանական անձ) մասին

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որ Դուք պարտավոր եք ներկայացնել
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

 

1. Լիցենզավորվող անձի տվյալներ

1.1 Անվանումը  ________________________________________________________
1.2. Գտնվելու վայրը/Հասցեն/ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

1.3. Գրանցման ամսաթիվը

_______________

վայրը

_______________

օր/ամիս/տարի

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում լիցենզավորվող
անձի ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ.
2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`

Կազմակերպության անվանումը,
ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

1.
2.
 
 

Գտնվելու
վայրը

 
 
 
 

Մասնակցության
չափը (դրամով)

 
 
 
 

Մասնակցության
չափը (%)

 
 
 
3. Տեղեկություններ լիցենզավորվող անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ
3.1. Նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք.

Կազմակերպության անվանումը,
ՀՎՀՀ (ռեզիդենտների համար)

1.
2.
 
 

Գտնվելու
վայրը

 
 
 
 

Մասնակցության
չափը (դրամով)

 
 
 
 

Մասնակցության
չափը (%)

 
 
 
3.2. Նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք.

Անուն, ազգանուն,
անձնագրի համար,
սոցիալական քարտի համար
(առկայության դեպքում)

1.
2.
 
 
 



Հասցե

 
 
 
 
 


Մասնակցության
չափը (դրամով)

 
 
 
 
 


Մասնակցության
չափը (%)

 
 
 
 
5. Այլ տեղեկատվություն
5.1. Արդյո՞ք կազմակերպությունը ունի կամ ունեցել է ՀՀ
տարածքում գործող բանկի կամ վարկային կազմակերպության
հանդեպ ժամկետանց պարտավորություններ:
Այո
 
Ոչ
 
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար, ժամկետ, այլ)


5.2. Այլ, Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

 

6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
    Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոհիշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

    Տնօրենի անունը, ազգանունը  ___________________________________________

Ստորագրություն

__________________

Ամսաթիվ

___________________

օր/ամիս/տարի

Կ.Տ

 

(Հավելվածը խմբ. 03.03.05 N 91-Ն)



 

Հավելված 4

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Լիցենզիան* տրվել է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
___ ____________ 200 -- թ.
թիվ ___ որոշմամբ

 

Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ.....

 

Սույն լիցենզիան տրվում է______________________________________

(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի համարը)

 

արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

 

Բնակության վայրը՝ ֆիզիկական անձի դեպքում_________________________

Գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի դեպքում________________________

Գործունեության վայրը________________________________________

 

Լիցենզիան տրված է անժամկետ:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝ __________________________

 

Կ.Տ.

 

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:



 

Հավելված 5


 

«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

 ____________________

___ _____________ 200 թ.

 

Արտարժույթի առք ու վաճառքի թիվ ____ լիցենզիայի ներդիր

 

Պատասխանատու անձի (անձանց) մասնագիտական որակավորման համապատասխանության մասին

 

Անուն, ազգանուն անձնագրի սերիան
և hամարը

1._____________________________________________________

2._____________________________________________________

3._____________________________________________________

 

Սույն ներդիրը_____________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը)

 

արտարժույթի առք ու վաճառքի թիվ __ (տրված՝ ___ _______ 200  թ.) լիցենզիայի անբաժանելի մասն է:

 

 

 

Հավելված 6

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
…………

 

Խնդրում եմ թույլատրել իրականացնել արտարժույթի առք ու վաճառք նաև________

________________________________ վայրում՝ կապված նոր մասնաճյուղ

հիմնելու, գործունեության վայրի փոփոխման հետ (ընդգծել):

Կից ներկայացնում եմ՝

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

Դիմող_______________/

/___________200  թ.

 

Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ __,

տրված՝ _____ _______թ.



 

Հավելված 7

 

Հ Ա Յ Տ Ի  Ձ Ե Վ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
………………

 

Խնդրում եմ արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստանալու նպատակով թույլատրել մասնակցել մասնագիտական որակավորման քննությանը:

Կից ներկայացնում եմ՝

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

Դիմող՝

_________________
(անուն, ազգանուն)

______________(ստորագրություն)



 

Հավելված 8

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի __________200  թ. թիվ_____որոշման (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի ______________ 200  թ. թիվ _______________արձանագրություն)՝

 

  _________________  -ին
(անուն, ազգանուն)

______________
(անձնագրային տվյալներ)

 

տրվել է արտարժույթի փոխանակման կետի աշխատակցի որակավորման դրական եզրակացություն:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝

 

………………………..

Կ.Տ.

 

 

 

Հավելված 9

 

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ)

Ամսաթիվ

Ամսաթիվ

Ժամ

Ժամ
Փոխանակման կետ`

Անվանումը`

ՓԿ-ի անվանումը

Հասցե`

Գործունեության հասցե
Արտոնագիր N Արտոնագիր N

ՀՎՀՀ

Հարկ վճարողի
հաշվ. համ
Համակարգիչ համակարգչի
գրանցման համար

Արտարժույթի
տեսակ
Արտարժույթի կոդը և անվանումը

Մնացորդ օրվա
սկզբին

Օրվա սկզբին մնացորդի արժեքը թվերով
N Ժամ Մուտք Ելք
Գումար Տեսակ Փոխարժեք Գումար Տեսակ Փոխարժեք

Գործ.
համար

Գործարքի
ժամը

Գումարը
թվերով

Հնարավոր
տարբերակներ`
«փոխարկում»,
«այլ մուտք»

Գործարքի
փոխարժեքը  

Գումարը
թվերով

Հնարավոր
տարբերակներ`
«փոխարկում»,
«այլ ելք»

Գործարքի
փոխարժեքը

               
               
               

Ընդամենը`

Ընդհանուր մուտքերի գումարը թվերով

Ընդհանուր ելքերի գումարը թվերով

Մնացորդ օրվա
վերջին

Օրվա վերջին մնացորդի արժեքը թվերով

 

Արտարժույթի
տեսակ 
AMD Հայկական դրամ

Մնացորդ օրվա
սկզբին

Օրվա սկզբին մնացորդի արժեքը թվերով
N Ժամ Մուտք Ելք
Գումար Տեսակ Փոխարժեք Գումար Տեսակ Փոխարժեք

Գործ.
համար

Գործարքի
ժամը

Գումարը
թվերով

Հնարավոր
տարբերակներ`
«փոխարկում»,
«այլ մուտք»

X

Գումարը
թվերով

Հնարավոր
տարբերակներ`
«փոխարկում»,
«այլ ելք»

X

               
               
               

Ընդամենը`

Ընդհանուր մուտքի գումարը թվերով

Ընդհանուր ելքերի գումարը թվերով

Մնացորդ օրվա
վերջին`

Օրվա վերջին մնացորդի արժեքը թվերով

 
 Կատարող`

Կատարողի ստորագրությունը

 

 

Կ.Տ.

 

(Հավելվածը խմբ. 03.03.05 N 91-Ն)

 

 

Հավելված 10

 

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

N

Համար

Ամսաթիվ

Ամսաթիվ

Ժամ

Ժամ
Փոխանակման կետ`

Անվանումը`

ՓԿ-ի անվանումը

Հասցե`

Գործունեության հասցե

Արտոնագիր
N

Արտոնագիր N

ՀՎՀՀ

Հարկ վճարողի
հաշվ. համ.
Համակարգիչ համակարգչի
գրանցման
համար

Հաճախորդ`

Անվանում

Հաճ. անվանում

Փաստաթուղթ

Հաճ. անձնագրի համարը
Գործարքի մանրամասնությունները`
Գործարքի տեսակը Գործարքի տեսակ («արտարժույթի առք» կամ «արտարժույթի վաճառք».
«արտարժույթի մուտք», «արտարժույթի ելք»)
Փոխանակման
փոխարժեքը ՀՀ դրամով
Փոխարժեքը թվերով. «մուտք» կամ «ելք» տեսակի գործարքների համար չի
մուտքագրվում

Մուտք (հաճախորդից
ընդունված)

գումար Գումարը թվերով արժույթ Արտարժույթի
կոդ
Գումարը տառերով
Ելք (հաճախորդին
տրվող)
գումար Գումարը թվերով արժույթ Արտարժույթի
կոդ
Գումարը տառերով

Այլ նշումներ

Նշվում է մուտքի աղբյուրը, ելքի նպատակը և այլն

Կատարվող`

Կատարողի ստորագրությունը

 

Կ.Տ.

Հաճախորդի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է 500,000 (հինգ հարյուր հազար) դրամ գումարը գերազանցող գործարքների համար:
«Մուտքի» և «Ելքի» վերաբերյալ անդորրագրում լրացվում են լիցենզավորված անձի կողմից կատարված մուտքի և ելքի գործառնությունները, օրինակ` կապված շրջանառության գումարների ավելացման, տարբեր վճարների իրականացման (վարձակալության, հարկային) և այլնի հետ (Կանոնակարգ 10-ի 41-րդ կետի «բ» և «գ» ենթակետորում նշված գործարքներ):
«Այլ նշումներ» տողը պարտադիր է միայն այն լիցենզավորված անձանց համար, որոնք տեղադրել և կիրառում են Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում: Այս տողում կրճատ պետք է նկարագրվի «Մուտքի» կամ «Ելքի» բնույթի վերաբերյալ տեղեկատվությունը (օրինակ` վճարումներ բյուջե և այլն):

(Հավելվածը խմբ. 03.03.05 N 91-Ն)

 

 

Հավելված 11

 

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ հաշվետվություն

Ամսաթիվ սկիզբ

Ժամանակահատվածի սկիզբ

Ամսաթիվ վերջ

Ժամանակահատվածի
վերջ

Փոխանակման կետ`

Անվանումը`

ՓԿ-ի անվանումը

Հասցե`

Գործունեության հասցե
Արտոնագիր N Արտոնագիր N

ՀՎՀՀ

Հարկ վճարողի
հաշվ. համ
Համակարգիչ համակարգչի
գրանցման համար
Արտարժույթի
տեսակ
Արտարժույթի կոդը և անվանումը
Ամսաթիվ Առք Վաճառք
Արտարժույթի
ծավալ
Փոխարժեք Դրամի
ծավալ

Արտարժույթի
ծավալ

Փոխարժեք Դրամի
ծավալ

Ամսաթիվ

օրվա առքի
արտարժույթի
ծավալ

օրվա առքի
միջին
փոխարժեք

օրվա առքի
դիմաց
տրամադրված
դրամի
ծավալը

օրվա
վաճառքի
արտարժույթի
ծավալ

օրվա
վաճառքի
միջին
փոխարժեք

օրվա
վաճառքի
դիմաց
ընդունված
դրամի
ծավալը

             
             
             
             

Ընդամենը` 

ժամ-ծի առքի
արտարժույթի
ծավալ
ժամ-ծի առքի
միջին
փոխարժեք
ժամ-ծի առքի
դիմաց
տրամադրված
դրամի
ծավալը
ժամ-ծի վաճառքի
արտարժույթի
ծավալ

ժամ-ծի
վաճառքի
միջին
փոխարժե

ժամ-ծի
վաճառքի
դիմաց
ընդունված
դրամի
ծավալը

Կատարող`

Կատարողի ստորագրությունը

Ղեկավար`

ղեկավարի ստորագրությունը

 

Կ.Տ.

 

Յուրաքանչյուր արտարժույթով տեղեկատվությունը ներկայացվում է առանձին (առք-վաճառք-ընդամենը):
«Փոխարժեք» սյունակում է լրացվում է միջին կշռված փոխարժեքը ըստ օրերի` ՀՀ դրամով, իսկ ընդամենը տողում լրացվում է շաբաթվա միջին կշռված փոխարժեքը:


(Հավելվածը խմբ. 03.03.05 N 91-Ն)