Գլխավոր տեղեկություն
Номер
N 964-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.09.12/46(570) Հոդ.954
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.07.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.08.2007
Дата вступления в силу
01.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2007 թվականի N 964-Ն

ՄԻ ՇԱՐՔ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 1646-Ն որոշման պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց», «Երևանի Ներսես Մեծի անվան N 4 հատուկ դպրոց», «Վանաձորի N 3 հատուկ դպրոց», «Սպիտակի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց», «Վաղարշապատի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները համապատասխանաբար վերանվանել «Երևանի N 30 հանրակրթական դպրոց», «Երևանի N 124 հանրակրթական դպրոց», «Վանաձորի N 31 հանրակրթական դպրոց», «Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց», «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

2. Սահմանել, որ`

1) «Երևանի N 30 հանրակրթական դպրոց», «Երևանի N 124 միջնակարգ դպրոց», «Վանաձորի N 31 հանրակրթական դպրոց», «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական առարկան և նպատակը հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է.

2) «Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը հատուկ հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է:

3. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Լոռու և Արմավիրի մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել վերանվանված պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2179-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել «Երևան քաղաք» բաժնի 7-րդ և 8-րդ, «Լոռու մարզ» բաժնի 3-րդ, «Արմավիրի մարզ» բաժնի 2-րդ կետերը.

2) «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժնի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց»:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) «Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 91-րդ և 92-րդ կետերով.

«91. Երևանի N 30 հանրակրթական դպրոց»,

92. Երևանի N 124 հանրակրթական դպրոց».

2) «Լոռու մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 70.1-ին կետով.

«70.1. Վանաձորի N 31 հանրակրթական դպրոց».

3) «Արմավիրի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 62.1-ին կետով.

«62.1. Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 31
Երևան