Գլխավոր տեղեկություն
Номер
N 866-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.08.15/41(565) Հոդ.887
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.08.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.08.2007
Дата вступления в силу
16.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 օգոստոսի 2007 թվականի N 866-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 488 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին ներկայացվող պահանջների մասին» N 488 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.3-րդ կետով.

«5.3. Սահմանել, որ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումները կարող են ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 6
Երևան