«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
31 մայիսի 2007 թվականի N 647-Ա
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) կրակատար քուղ ՕՇԱ | 2000000 (երկու մլն) գծմ |
2) դետոնացիոն քուղ ԴՇԷ-12 | 1200000 (մեկ մլն երկու հարյուր հազ.) գծմ |
3) դետոնացիոն քուղ ԴՇԷ-6 | 400000 (չորս հարյուր հազ.) գծմ |
4) ճայթիչ-պայթիչ ԿԴ-8Ս | 800000 (ութ հարյուր հազ.) հատ |
5) էլեկտրադետոնատոր ԷԴ-8Ժ (2 մ) | 50000 (հիսուն հազ.) հատ |
6) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԶԴ (2 մ) | 100000 (հարյուր հազ.) հատ |
7) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԿԶ (2 մ) | 50000 (հիսուն հազ.) հատ |
8) պիրոտեխնիկական ռելե ՌՊ-92-0 | 14000 (տասնչորս հազ.) հատ |
9) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Իմպուլս» |
ա. սարք | ՈՒՆՍ-Շ-0 | 6 մ. | 82500 (ութսուներկու հազ. հինգ հարյուր) հատ |
բ. սարք | ՈՒՆՍ-Շ-100 | 15 մ. | 28800 (քսանութ հազ. ութ հարյուր) հատ |
գ. սարք | ՈՒՆՍ-Շ-100-3000 | 22 մ. | 6400 (վեց հազար չորս հարյուր ) հատ |
դ. սարք | ՈՒՆՍ-ՊԱ-200 | 4 մ. | 1800 (հազար ութ հարյուր) հատ |
ե. սարք | ՈՒՆՍ-ՊԱ-0 | 8 մ. | 600 (վեց հարյուր) հատ |
զ. սարք | ՈՒՆՍ-Պ-200 | 4 մ. | 200 (երկու հարյուր) հատ |
է. սարք | ՈՒՆՍ-Պ-0 | 8 մ. | 400 (չորս հարյուր) հատ |
ը. սարք | ՈՒՆՍ-ՊԱ-0 | 100 մ. | 1 (մեկ) հատ |
թ. սարք | ՈՒՆՍ-ՊԱ-25 | 14 մ. | 14 (տասնչորս) հատ |
ժ. սարք | ՈՒՆՍ-ՊԱ-25 | 5 մ. | 12 (տասներկու) հատ |
ժա. սարք | ՈՒՆՍ-Ս-450 | 14 մ. | 32 (երեսուներկու) հատ |
ժբ. սարք | ՈՒՆՍ-Ս-500 | 12 մ. | 32 (երեսուներկու) հատ |
10) ամոնիտ 6ԺՎ (փամփուշտավորված) | 200000 (երկու հարյուր հազ.) կգ | ||
11) ամոնիտ 6ԺՎ (փոշիացված) | 100000 (հարյուր հազ.) կգ |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|