Գլխավոր տեղեկություն
Номер
N 631-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.06.2007
Дата вступления в силу
08.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2007 թվականի N 631-Ա

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 2
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 24-ի N 631-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ  ԵՎ  Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարողը

Կատարման ժամկետը

1.

«Հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի աշխատողների մասնագիտական պատրաստվածության կրթական չափորոշիչները հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրաման

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2007 թ.
հուլիսի
առաջին
տասնօրյակ

2.

«Հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտի աշխատողների մասնագիտական պատրաստվածության ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի ու ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի համատեղ հրաման

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2007 թ.
սեպտեմբերի
առաջին
տասնօրյակ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան