Գլխավոր տեղեկություն
Номер
N 432-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.08.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.09.15/22(199) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.08.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
25.08.2005
Дата вступления в силу
25.08.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ 

19 օգոստոսի 2005 թ.

N 432-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 355) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2005 թվականի օգոստոսի 15-ի թիվ 46 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Մեսրոպ Հարությունյան» (լիցենզիա թիվ 355) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մեսրոպ Հարությունյան» (լիցենզիա թիվ 355) արտարժույթի փոխանակման կետին հանձնելու պահից։

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. օգոստոսի 25
Երևան