Գլխավոր տեղեկություն
Номер
N 246
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.1999-27.01.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.04.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.1998
Дата вступления в силу
25.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.04.2005

040.0246.22.04.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 1998 թվականի N 246
քաղ. Երևան

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 14, 18 ԵՎ 21 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 17.03.99 N 157)

 

«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14, 18 և 21 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 17.03.99 N 157)

Հաստատել`

ա) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառման կարգը (կցվում է).

բ) Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգը (կցվում է).

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան


Հաստատված է
 ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 22-ի N 246 որոշմամբ

Կ Ա Ր Գ   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (ՀԱԱՖ) փաստաթղթերի պետական հաշվառումը:

2. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը ՀԱԱՖ-ի փաստաթղթերի քանակային հանրագումարն է` ըստ «Գործավարություն և արխիվային գործ» Հայաստանի ստանդարտով (ՀՍՏ 105-95) սահմանված միավորների գործ, արխիվային ֆոնդ, արխիվային հավաքածու:

3. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը կատարվում է պետական և գերատեսչական արխիվներում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության հաստատած հաշվառման հետևյալ ձևերի` փաստաթղթերի մուտքագրման և դուրսգրման հաշվառման մատյան, ֆոնդերի ցուցակ, ֆոնդի թերթ, մշտական պահպանման ցուցակ, ֆոնդի հաշվառման քարտ, արխիվադարանի անձնագիր:

4. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառման ձև են նաև պետական և ոչ պետական արխիվների կողմից Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության հաստատած ձևերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն ներկայացվող ամենամսյա վիճակագրական հաշվետվությունները:

5. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պետական հաշվառումը կենտրոնացված կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում:

6. ՀԱԱՖ-ի կազմի և ծավալի մեջ կատարված փոփոխությունների մասին տվյալները հաշվառվում են յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ և ամփոփվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:


Հաստատված է
 ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 22-ի N 246 որոշմամբ

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Կ Ա Ր Գ   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի (այսուհետև` ՀԱԱՖ-ի փաստաթղթեր) օգտագործումը և հրապարակումը:

2. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը ենթակա են օգտագործման` քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային, ստեղծագործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև օրենքով չարգելված այլ նպատակներով:

3. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը ենթակա են օգտագործման ժամանակավոր կամ մշտական պահպանության հանձնելու օրվանից:

4. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի օգտագործման ձևերն են իրավաբանական և ֆիզիկական անձանց արխիվային տեղեկատվության պահանջմունքի բավարարումը (սոցիալ-իրավական բնույթի հարցումներ, իրավաբանական անձանց տրամադրվող տեղեկատվություն, թեմատիկ ցանկերի կազմում, արխիվային տեղեկանքների, փաստաթղթերից քաղվածքների ու պատճենների տրամադրում), արխիվների ընթերցասրահներում ուսումնասիրողներին փաստաթղթերի տրամադրումը, ցուցահանդեսների և էքսկուրսիաների կազմակերպումը:

5. Իրավաբանական և ֆիզիկական անձինք ՀԱԱՖ-ի փաստաթղթերից օգտվում են պետական և գերատեսչական արխիվների ընթերցասրահներում կամ գրավոր հարցումների միջոցով:

6. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի օգտագործումն իրականացվում է պետական արխիվների ղեկավարների, իսկ գերատեսչական արխիվներում` գերատեսչությունների ղեկավարների թույլտվությամբ` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

7. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը կարող են հրապարակվել գիտական, ուսումնական և գիտատեղեկատվական նպատակներով:

8. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը կարող են հրապարակվել փաստաթղթերի ժողովածուների, քրեստոմատիաների, պատմափաստագրական ուսումնասիրությունների, ալբոմների, բուկլետների, կինո-, ֆոտո-, ֆոնոժապավենների տեսքով, ինչպես նաև մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

9. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը հրապարակելիս նշվում են արխիվի անվանումը, արխիվային ֆոնդի, ցուցակի, գործի, թերթի համարները:

10. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի օգտագործման և հրապարակման առանձին հարցերի վերաբերյալ մեթոդական ցուցումներն ու հրահանգները տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը:

11. Հայաստանի Հանրապետության պետական արխիվին հանձնված բռնադատվածների վերաբերյալ խորհրդային իշխանության 1917-1937 թվականների ժամանակաշրջանի փաստաթղթերի օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության հաստատած` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համաձայնեցված կարգով

(11-րդ կետը լրաց. 17.03.99 N 157)