Գլխավոր տեղեկություն
Номер
N 711-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.04/34(558) Հոդ.783
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.2007
Дата вступления в силу
05.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2007 թվականի N 711-Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՇԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Կապան քաղաքի Մ. Հարությունյան 3 հասցեում գտնվող` 565 քառ. մետր ընդհանուր մակերես և 4796600 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող շենքը, ինչպես նաև շենքին հատկացված` զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1140 քառ. մետր մակերես ունեցող հողամասը որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` «Կապանի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) Կապանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Կապանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների կատարումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող` «Կապանի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

3) «Կապանի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի անհատույց օգտագործման պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է թանգարանի միջոցների հաշվին.

4) Կապանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված համապատասխան պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Կապանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին.

5) մեկամսյա ժամկետում ապահովել  սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների (բացվածքների) պատկանելությունը սահմանելու մասին» N 1923-Ն որոշման N 2 հավելվածի 66-րդ կետը:

4. Կապան քաղաքի Շահումյան 22 հասցեում գտնվող` 313,0 քառ. մետր մակերեսով` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տարածքը և շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 22
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան