«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2004 թվականի N 909-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Երևանի գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հայտ ներկայացրած «Էլիտ Փրոջեքթ Շին», «Գլենդել Հիլզ», «Գրիար», «Վիզկոն», «ԳԱՊ բնակշին» ընկերություններին և Մելիք Գասպարյանին հողամասեր տրամադրելու մասին, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ, 74-րդ ու 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1151-Ն ու 2004 թվականի մարտի 4-ի N 399-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 05.08.04 N 1115-Ն, 21.07.05 N 1074-Ն)
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին կնքել կառուցապատման իրավունքի պայմանագրեր` առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով`
ա) «Էլիտ Փրոջեքթ Շին» փակ բաժնետիրական ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Արամի փողոցին հարող հատվածից 2850.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3600.0 քառ. մետր.
բ) Մելիք Գասպարյանի հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Ամիրյան փողոցին հարող հատվածից 4200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար Մելիք Գասպարյանի կողմից իրացվելու է 5384.0 քառ. մետր.
գ) «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 2400.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3078.0 քառ. մետր.
դ) «Գրիար» փակ բաժնետիրական ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 6200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 8000.0 քառ. մետր.
ե) «Վիզկոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 4200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 5384.0 քառ. մետր.
զ) «ԳԱՊ բնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Արամի փողոցին հարող հատվածից 3000.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3850.0 քառ. մետր:
(1-ին կետը փոփ. 05.08.04 N 1115-Ն, 21.07.05 N 1074-Ն)
2. Սահմանել, որ`
ա) որոշման 1-ին կետով կառուցապատման իրավունք ձեռք բերած անձինք համապատասխան հողամասերում իրացման աշխատանքներն ավարտելուց հետո ձեռք են բերում այդ հողամասերի վարձակալության իրավունք` 99 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնման նախապատվության իրավունքով` սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.
բ) հողամասերը գույքային իրավունքներով ծանրաբեռնվածություններից և շինություններից ազատվում, ու ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողների միջոցների հաշվին:
3. Վարձակալության պայմանագրում ամրագրել կառուցապատողների կողմից նոր ստեղծվող գույքի` կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի հաշվարկով «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հաշվին փոխանցման պարտավորություն` 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|