Գլխավոր տեղեկություն
Номер
N 713-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.07.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.07.04/34(558) Հոդ.784
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.2007
Дата вступления в силу
05.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հունիսի 2007 թվականի N 713-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 7-րդ կետում «և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 8-րդ կետը, որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի «ը» ենթակետը, նույն կարգի 52-րդ կետը, որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի աղյուսակի 47-67-րդ տողերը, իսկ աղյուսակի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Ընդամենը

1615

648

967

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 22
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան