«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2007 թվականի N 696-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի զարգացման 2007-2009 թվականների եռամյա ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` 2008 թվականից սկսած յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 6-րդ սյունակում նշված ժամկետներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
|
Հավելված |
Ե Ռ Ա Մ Յ Ա Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
I. ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարկային պարտավորությունների ինքնագնահատման համակարգը ենթադրում է հարկ վճարողների կողմից իրենց առևտրային գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների ինքնուրույն, ինքնակամ գնահատումը, հաշվարկումը և վճարումը:
Ինքնագնահատման համակարգը հատուկ է զարգացած շատ երկրների, ինչը նաև խոսում է հարկային համակարգի զարգացման աստիճանի մասին: Հայաստանի Հանրապետության հարկային համակարգն անցել է զարգացման 15 տարի և իր կայացման ընթացքում, ընդհանուր առմամբ, որդեգրել է հարկերի հաշվարկման ու վճարման ինքնագնահատման սկզբունքը: Այսպես, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածում նշվում է, որ հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը կրում են հարկ վճարողները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգի ներդրման ռազմավարական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված ծրագրով կարևորվել է հարկ վճարողների կողմից հաշվետվությունները փոստով հարկային մարմին ներկայացվելու կարգի ընդունումը: Ինքնագնահատման համակարգի ռազմավարական զարգացման հիմնական ուղղություններն են`
1) հաշվետվական համակարգի զարգացումը,
2) հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը,
3) կանխամտածված և չարամտորեն հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ պատասխանատվության միջոցների խստացումը:
Ինքնագնահատումը ժամանակակից հարկային վարչարարության կարևորագույն բաղադրիչներից է: Տնտեսության ընդլայնմանը և հարկ վճարողների թվի աճին զուգընթաց խիստ թուլանում է յուրաքանչյուր հարկ վճարողի հետ անմիջական շփման միջոցով գնահատման առումով հարկային մարմնի կարողությունը: Այլ կերպ ասած, բոլոր հարկ վճարողներին ստուգելու կամ հարկային պարտավորությունները վարչական եղանակով գնահատելու համար պահանջվող ծախսերը ժամանակի ընթացքում դառնում են ավելի ու ավելի պակաս իրատեսական: Տնտեսության ընդլայնումը և արդիականացումը հանգեցնում է վարկային գործիքների և էլեկտրոնային առևտրի կիրառման ընդլայնմանը, ինչպես նաև մեծացնում է վաճառող-գնորդ հեռավորությունը: Մինչ այս միտումները բարդացնում են վարչական եղանակով գնահատման գործընթացը, դրանք մեծապես նպաստում են ինքնագնահատման գործընթացի արդյունավետության մեծացմանը, որի շրջանակներում օգտագործվում են երրորդ անձանցից ստացված տեղեկությունները` բացահայտելու համար հաշվետվություն չներկայացրած կամ իրենց հարկային պարտավորությունները թերհայտարարագրած հարկ վճարողներին: Բացի դրանից` ինքնագնահատումը նպաստում է հարկային համակարգում ազնվության և հավասարության սկզբունքի ամրապնդմանը` միևնույն ժամանակ ընդգծելով յուրաքանչյուր հարկ վճարողի իրավունքները և պարտականությունները:
Ինքնագնահատման ամբողջական համակարգը Հայաստանում աստիճանաբար ներդնելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) մշակել և ներդնել հաշվետվությունների մշակման ռազմավարություն` ինքնագնահատման համար,
2) բարձրացնել հարկ վճարողների սպասարկման մակարդակը,
3) խստացնել պատասխանատվության միջոցները կանխամտածված և չարամտորեն հարկային օրենսդրությունը խախտողների նկատմամբ,
4) ներդնել ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգը:
Միջոցառումը |
Միջոցառման բաղադրիչները |
Միջոցառման իրականացումն ապահովող` կատարման ենթակա աշխատանքները |
Ֆինանսավոր- ման աղբյուրը |
Պատասխա-նատուները |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I. Մշակել և |
1. գնահատել ինքնագնահատման համակարգի |
1.1. կատարել ինքնագնահատման համակարգի կարիքների գնահատում, դրա հիման վրա վերհանել ինքնագնահատման համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները | ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007 թ. հոկտեմբեր |
1.2. մշակել ինքնագնահատման համակարգի ներդրման ռազմավարություն (ներառյալ հաշվետվությունների մշակման գործընթացը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններից, բանկերից և կազմակերպություններից (այսուհետ` երրորդ անձինք) ստացված տեղեկությունների համադրումը և հարկ վճարողների սպասարկումը)` |
ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակերպու- թյուններ ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցներ |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. մարտ | ||
2008 թվականի 4-րդ եռամսյակում վերացնել հարկային տեսչություններում գործող հաշվետվությունների ընդունման հանձնաժողովների գործունեությունը |
2008 թ. դեկտեմբեր | ||||
1.3. նախաձեռնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով, այդ թվում` ա. կարգապահ հարկ վճարողների ինստիտուտը զարգացնելու նպատակով օրենսդրորեն սահմանել կարգապահ հարկ վճարողների իրատեսական չափանիշները և բարելավել ճշտված հաշվարկների (հաշվետվություններ, հայտարարագրեր) և տեղեկությունների ներկայացման գործընթացը` ճշգրտման հնարավորություն ընձեռելով կարգապահ հարկ վճարողներին և միաժամանակ ճշգրտման գործընթացը կապելով կամերալ ուսումնասիրությունների արդյունքների հետ, բ. բարելավել օրենքով սահմանված շահութահարկի և եկամտահարկի կանխավճարային համակարգը, մասնավորապես, վերանայելով դրանց նվազագույն չափերի օրենսդրական դրույթները և ապահովելով տնտեսավարման հավասար պայմաններ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ՖԷՆ |
2008 թ. սեպտեմբեր | ||
1.4. գնահատել ինքնագնահատման համակարգի ներդրման ռազմավարության արդյունքները |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2009 թ. | ||
2.կատարելագործել հաշվետվությունների մշակման |
2.1. հաշվետվությունների ներկայացման և մշակման գործընթացի ուսումնասիրության արդյունքում առկա խնդիրների վերհանում և անհրաժեշտ միջոցառումների իրականացում |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. | |
2.2 աստիճանաբար արդիականացնել և հետագայում ավտոմատացնել հաշվետվությունների ներկայացման և մշակման համակարգը |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. | ||
2.3. հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի նեդրմանը զուգահեռ գնահատել հարկային ձևերի թվի և բովանդակության վերանայման անհրաժեշտությունը | ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. նոյեմբեր | ||
2.4. ներդնել ծանուցումների ներկայացման ավտոմատ ծրագիր` հարկ վճարողների կողմից հաշվետվություններ ներկայացնելու առումով հարկային կարգապահությունը բարձրացնելու համար | ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակերպու- թյուններ ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցներ |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2009 թ. հունվար | ||
2.5. ուսումնասիրել ԱԱՀ-ի հաշվառման միջազգային փորձը և ներկայացնել առաջարկություններ ԱԱՀ-ի վարչարարության կատարելագործման նպատակով, մասնավորապես` |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ՖԷՆ |
2007 թ. օգոստոս | ||
ա. քննարկել ԱԱՀ-ի դաշտում գործող և հարկային հաշիվներ դուրս գրող հարկ վճարողներին ՀՎՀՀ շնորհելուց բացի ԱԱՀ-ով գործելու իրավունք վերապահող հերթական համարների շնորհման նպատակահարմարության հարցը, | 2008 թ. փետրվար | ||||
բ. ԱԱՀ-ի մասով հանդիպակաց ստուգումների մեխանիզմների կիրառման նպատակով ստեղծել տվյալների բազա (բազաներ) և ծրագրեր, | 2009 թ. հուլիս | ||||
գ. ԱԱՀ-ի փոխհատուցման գործընթացում կեղծիքների նվազեցման նպատակով ԱԱՀ հաշիվ-ապրանքագրերի համադրման արդյունավետ համակարգի ներդրում, | 2009 թ. հունվար | ||||
դ. կատարել պարբերական համադրումներ` ժամանակին ԱԱՀ հաշվարկներ չներկայացնող հարկ վճարողներին հայտնաբերելու համար | |||||
2.6. բարելավել և խթանել հարկային մարմին փոստով կամ էլեկտրոնային տարբերակով հաշվետվությունները ներկայացնելու գործընթացը |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. | ||
|
3. բարձրացնել |
3.1. միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա վերլուծել և ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն օրենսդրությամբ սահմանված կարգով երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների կիրառման արդյունավետության բարձրացման վերաբերյալ |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. |
3.2. երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների ընդլայնման անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ, այդ թվում` օրենքով սահմանելով «երրորդ անձ» և «երրորդ անձանցից ստացվող տեղեկություն» հասկացությունները | ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. սեպտեմբեր | ||
3.3. հարկային մարմնում կուտակվող տեղեկությունների հիման վրա կազմել տեղեկությունների համադրման ծրագիր | ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակերպու- թյուններ ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցներ |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2009 թ. մարտ | ||
II. Բարձրացնել |
1. մշակել հանրային իրազեկման և |
1.1. գնահատել հանրային իրազեկման և ուսուցման թիրախները, տեղեկատվական կարիքները և ուղիները, դրա հիման վրա որոշել հարկ վճարողների այն խմբերը, որոնք ունեն իրազեկվածության կարիք |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. |
1.2. կատարված գնահատման հիման վրա մշակել և իրականացնել իրազեկման քարոզարշավ` ինքնագնահատման համակարգի շրջանակներում, այդ թվում` ա. հարկ վճարողներին տրամադրել աջակցություն, այդ թվում` քննարկումներ հարկ վճարողների հետ և հրապարակումներ, նպատակային հեռուստատեսային ու ռադիոհաղորդումների կազմակերպում, բ. հարկ վճարողների կողմից հարկային օրենսդրության խախտումների մասին իրազեկում, գ. վարձու աշխատուժին ուղղված իրազեկման քարոզարշավ` իրական աշխատավարձն արտացոլող աշխատանքային պայմանագրերի կնքման կարևորության վերաբերյալ, դ. ուսուցողական քարոզարշավ ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման վերաբերյալ |
ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակերպու- թյուններ ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցներ |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007-2009 թթ. | ||
|
2. ուժեղացնել |
2.1. ինքնագնահատման պահանջների համատեքստում գնահատել հարկ վճարողների սպասարկման գործառնությունների առկա կարողությունները, դրանց բարելավման հնարավոր ուղիները՝ միջազգային լավագույն փորձին համահունչ |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. |
2.2. մշակել հարկ վճարողների սպասարկման նոր պահանջներ, գործընթացներ և ընթացակարգեր` ուղղված հարկ վճարողների սպասարկման մակարդակի բարձրացմանը | ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. հունվար | ||
2.3. շահագրգիռ նախարարությունների հետ քննարկել նոր կազմավորվող կազմակերպությունների համար ուղղորդող պարզաբանումների ինստիտուտի ներդրման հարցը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխություն | ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2009 թ. հոկտեմբեր | ||
2.4 իրականացնել համապատասխան աշխատանքներ` հարկային մարմնում թեժ գիծ ստեղծելու և շահագործելու նպատակով |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. | ||
III. Խստացնել պատասխանատ- |
1.1. ներկայացնել առաջարկություններ կանխամտածված և չարամտորեն հարկային կարգապահության խախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, այդ թվում` ա. ուսումնասիրել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետի վերաբերյալ միջազգային փորձը և դրա հիման վրա ներկայացնել առաջարկություն վաղեմության ժամկետի վերանայման վերաբերյալ, բ. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության նորմը կիրառել ոչ թե չմուծված հարկի ընդհանուր գումարի նկատմամբ, այլ չհաշվարկված հարկի ընդհանուր գումարի նկատմամբ, այսինքն` անկախ նախապես վճարման փաստից, գ. ուսումնասիրել հարկման տեսանկյունից «սուբսիդիար» պատասխանատվության դրույթների կիրառման միջազգային փորձը և դրանց հիման վրա անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ ՀՀ-ում այդ դրույթների հնարավոր կիրառման ապահովման նպատակով, դ. ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ ՀՀ պետական բյուջեի հանդեպ պարտքեր կուտակած և չվճարած հարկ վճարողների պատասխանատվության բարձրացման վերաբերյալ, ե. վերանայել թաքցված աշխատողների համար գործող պատասխանատվության դրույթները |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. | |
IV. Ներդնել |
|
1.1. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակել նախապատրաստական աշխատանքների իրականացման ծրագիր |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. |
1.2. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքից բխող և դրանց կիրարկումն ապահովող նորմատիվ իրավական ակտերի ընդունում, այդ թվում` ա. օրենսդրական փոփոխություններ, այդ թվում` ֆիզիկական անձանց հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների հարկային հսկողության մասին ՀՀ օրենքի նախագծի մշակում, բ. ՀՀ կառավարության որոշումներ և այլ ենթաօրենսդրական ակտեր |
ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007-2008 թթ. | ||
1.3. հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձանց գույքին և եկամուտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծում և համադրող, դասակարգող չափանիշների սահմանում ու համապատասխան ծրագրերի մշակում` ներառյալ երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների մասով |
ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակերպու- թյուններ ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցներ |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. սեպտեմբեր |
II. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Միջոցառումը |
Միջոցառման |
Միջոցառման իրականացումն ապահովող` կատարման ենթակա աշխատանքները |
Ֆինանսավորման |
Պատասխա-նատուները |
Կատարման ժամկետը |
I. Կատարելագործել |
1. առկա |
1.1. ՀՀ ԿԱ ՀՊԾ վերադաս հարկային մարմնի և հարկային տեսչությունների համար նոր համակարգչային տեխնիկայի ձեռքբերում |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. ընթացքում |
2. միասնական համակարգչային ցանցի ապահովում, բոլոր հարկային տեսչությունների ցանցի միացում
|
2.1. հարկային մարմնում միասնական համակարգչային ցանցի ստեղծում` հարկային տեսչությունները հարկային մարմնի միասնական համակարգչային ցանցին միացնելու նպատակով համապատասխան սարքավորումների ձեռքբերում | դոնոր կազմակերպու- թյուններ ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցներ |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007 թ. ընթացքում | |
2.2. բոլոր հարկային տեսչությունների միացում գլոբալ ցանցին |
դոնոր կազմակերպու- |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. ընթացքում | ||
II. Ավտոմատացնել
|
1. ԱԱՀ գերավճարների վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրում |
1.1. ԱԱՀ գերավճարների վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրման նպատակով չափանիշների որոշում, տեխնիկական առաջադրանքների կազմում |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ.
|
1.2. ԱԱՀ գերավճարների վերադարձման ավտոմատացված համակարգի համակարգչային ծրագրի մշակում` | ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակերպու- թյուններ ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցներ |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007 թ. սեպտեմբեր | ||
ա. համակարգչային ծրագրի փորձարկում հարկային տեսչություններում, | 2007 թ. հոկտեմբեր | ||||
բ. համակարգչային ծրագրի ներդրում | 2007 թ. դեկտեմբեր | ||||
2. ստուգման ենթակա կազմակեր-պությունների ընտրման ավտոմատացված համակարգի ներդրում
|
2.1. ստուգման ենթակա կազմակերպությունների ընտրության չափանիշների որոշում, տեխնիկական առաջադրանքների սահմանում |
ՀՀ պետական |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ.
| |
2.2. ստուգման ենթակա կազմակերպությունների ընտրման ավտոմատացված համակարգի համակարգչային ծրագրի մշակում | ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակերպու- թյուններ ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցներ |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007 թ. նոյեմբեր | ||
ա. համակարգչային ծրագրի փորձարկում հարկային տեսչություններում, | 2007 թ. դեկտեմբեր | ||||
բ.համակարգչային ծրագրի ներդրում |
|
|
2007 թ. դեկտեմբեր | ||
|
3. ղեկավար անձնակազմի համար տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում |
3.1. ղեկավար անձնակազմի համար տեղեկատվական հոսքերի կառավարման նպատակով համակարգչային ծրագրի տեխնիկական առաջադրանքների կազմում |
դոնոր կազմակերպու- |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. |
3.2. տեղեկատվական հոսքերի կառավարման նպատակով համակարգչային ծրագրի մշակում, փորձարկում և ներդրում | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. դեկտեմբեր |
III. ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ
Հարկային համակարգի կայացման առումով կարևոր փուլ հանդիսացավ 1997 թվականը, մասնավորապես, «Հարկերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը, որն արմատավորեց հարկային համակարգի հիմնարար սկզբունքները, այդ թվում` մասնավորապես, հարկային մարմինների և հարկ վճարողների միջև հարաբերությունների կարգավորումը, հարկ վճարողների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև հարկային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը: 1997 թ. հուլիսի 1-ից էական փոփոխություններ կատարվեցին` ընդունվեցին անուղղակի հարկերը կարգավորող երկու նոր օրենքներ` «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքները: Ավելի ուշ` 2000 թվականի հուլիսի 27-ից ուժի մեջ մտավ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ նոր օրենքը: Նշված օրենքները մեծապես փոփոխեցին նաև անուղղակի հարկատեսակների նշանակությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համալրման համար. դրանք դարձան հարկային եկամուտների կարևորագույն աղբյուր:
1998 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային համակարգը համալրվեց ուղղակի հարկերը կարգավորող նոր օրենքներով և հետագայում դրանցում կատարվեցին մի շարք փոփոխություններ և լրացումներ: Այդ նոր օրենքները և հետագայում դրանցում կատարված փոփոխություններն էական ազդեցություն ունեցան ինչպես հարկային վարչարարության բարելավման, այնպես էլ հարկային բեռի նվազեցման առումով: Շահութահարկի մասով կատարվեց շահութահարկի դրույքաչափի աստիճանական նվազեցում, հնարավորություն տրվեց նախորդ տարիների կրած վնասը նվազեցնելու հաջորդ տարիների համախառն եկամտից, խրախուսվեց օտարերկրյա ներդրումների ներգրավումը ՀՀ տնտեսություն` նախատեսելով շահութահարկի գծով արտոնություններ, սահմանվեցին արագացված ամորտիզացիոն նորմաներ, ինչպես ներդրվեց նվազագույն շահութահարկը:
Փոքր և միջին գործարարության զարգացումը խրախուսելու նպատակով 1990-ական թվականների վերջերին հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարվեցին, և դա իր արտացոլումը գտավ նոր հարկատեսակներում` հաստատագրված վճարներ և պարզեցված հարկ` «Հաստատագրված վճարների մասին» և «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքների ներդրման միջոցով: «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի ներդրմամբ հարկային հսկողության առումով դժվար վերահսկելի ոլորտների համար (մանրածախ առևտուր, սպասարկման, հանրային սննդի, տրանսպորտային, խաղատնային ոլորտ և այլն) սահմանվեցին հաստատագրված վճարներ, որտեղ հարկման բազա է համարվում օրենքով նախատեսված գործունեության տեսակների համար սահմանված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալը` դրամական արտահայտությամբ: Միաժամանակ, «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներով հաստատագրված վճարներ սահմանվեցին ծխախոտի արտադրանքի, ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի համար: «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի գործողությամբ հնարավորություն տրվեց հարկ վճարողներին ավելացված արժեքի հարկի և շահութահարկի (եկամտահարկի) փոխարեն վճարելու շրջանառության նկատմամբ հաշվարկվող միասնական հարկ:
Այդուհանդերձ, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման տեսանկյունից, գործող հարկային օրենսդրության մեջ դեռևս օբյեկտիվորեն շարունակում են մնալ դրույթներ, որոնք կիրառման տեսանկյունից, ինչպես նաև հսկելիության մակարդակով խնդիր են ստեղծում ոչ միայն հարկային մարմինների, այլ նաև հարկ վճարողների համար: Ինքնագնահատման համակարգի ներդրմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում մշակել և առավելապես արդիականացնել հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ: Այդ առաջարկությունները հիմնականում ուղղված կլինեն գործող օրենսդրության, այսպես կոչված, «սողանցքների» վերացմանը, առանձին հարկատեսակների մասին օրենքներով նախատեսված առանձին դրույթների պարզեցմանը և, որպես արդար վարչարարության իրականացման երաշխիք, հարկային օրենսդրության միատեսակ կիրառմանը, ինչը թույլ կտա ապահովել ինչպես հավասար մրցակցային, այնպես էլ հարկման պայմաններ` տարբեր ոլորտներում գործող և տարբեր շրջանառություններ ունեցող հարկ վճարողների համար:
Հարկային վարչարարությանը վերաբերող օրենսդրությունը կատարելագործելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) հարկային օրենսդրության դրույթների պարզեցում և հստակեցում,
2) միասնական հարկային համակարգի ապահովում:
Միջոցառումը |
Միջոցառման |
Միջոցառման իրականացումն ապահովող` |
Ֆինանսավոր- |
Պատաս- |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I. Հարկային օրենսդրության դրույթների պարզեցում և հստակեցում |
|
1.1. ուսումնասիրել առանձին հարկատեսակների մասին օրենքներով առկա բացերը և դրա հիման վրա համապատասխան օրենսդրական փոփոխություններ ներկայացնել ՀՀ Ազգային ժողով, այդ թվում` |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. |
|
|
1.2. գնահատել պարզեցված հարկով հարկման շրջանակների և ոլորտների սահմանափակման հնարավորությունները` պարզեցված հարկը դարձնելով միայն մանրածախ առևտրի և կենցաղսպասարկման ոլորտների հարկման հարկ, այդ թվում` |
|
|
|
ա. պարզեցված հարկի դաշտում գտնվելու պայմանների խստացում և պարզեցված հարկի գործողության շրջանակների նեղացում, | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ՖԷՆ | 2008 թ. հոկտեմբեր | ||
բ. ՀՀ հանքավայրերից արդյունահանված օգտակար հանածոների հետագա վերամշակմամբ զբաղվողներին, շինանյութերի և շինարարական ապրանքների ներմուծմամբ և արտադրությամբ զբաղվողներին բացառել պարզեցված հարկով հարկման դաշտից | 2007 թ. հոկտեմբեր | ||||
|
|
1.3. վերլուծել արտարժույթի փոխանակման կետերի կողմից վճարվող շահութահարկի, եկամտահարկի արդյունավետության աստիճանը, մասնավորապես, համեմատել փաստացի շահութահարկի, եկամտահարկի մակարդակները նախկինում վճարվող հաստատագրված վճարների հետ և անհրաժեշտության դեպքում, համագործակցելով ՀՀ ԿԲ-ի հետ, առաջարկել փոխանակման կետերի հարկման դաշտի փոփոխություն |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ԿԲ |
2008 թ. սեպտեմբեր |
II. Միասնական հարկային համակարգի ապահովում |
1. գործող հարկային օրենսդրության միատեսակ կիրառում |
1.1. հարկային օրենսդրության կիրառման խնդիրների բացահայտում, կատարված գնահատման հիման վրա անհրաժեշտ օրենսդրական նախագծերի մշակում և սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը, այդ թվում` | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. մարտ |
ա. կանխիկ դրամի շրջանառությունը նվազեցնելու և բանկային փոխանցմամբ գործարքներն ավելացնելու համար նախատեսել հարկային լծակներ` կանխիկ գործարքների սահմանափակման նպատակով, |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ՖԷՆ |
2008 թ. | ||
բ. Հայաստանում ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից հաշվետվությունները ներկայացնելու վերաբերյալ օրենսդրական դրույթների համապատասխանեցում միջազգային փորձին` խստացնելով հաշվետվություն չներկայացնողների նկատմամբ պահանջները, գ. ուսումնասիրել միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերին տրվող հարկային արտոնությունների տրամադրման մեխանիզմների միջազգային փորձը և դրա հիման վրա ներկայացնել առաջարկություններ, դ. անշարժ գույքի առուվաճառքի և միջնորդական գործարքների չհայտարարագրվող շրջանառությունների (գների և ծավալների) հարկման արդյունավետ մեխանիզմների ներդրում, ե. ուսումնասիրել բանկային և վարկային կազմակերպությունների շահութաբերության իրական մակարդակը և անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում ներկայացնել առաջարկություններ այդ ոլորտին վերաբերող շահութահարկի նվազեցումների կրճատման վերաբերյալ |
|
|
| ||
1.2. գնահատել Հայաստանում գործող հարկային արտոնությունները, դրանց ազդեցությունը հարկեր/ՀՆԱ հարաբերակցության վրա և ներկայացնել առաջարկություններ դրանց կրճատման վերաբերյալ | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ՖԷՆ | 2008 թ. մարտ | ||
1.3. գործունեության առանձին տեսակների՝ ինտերնետ ակումբների, տաքսի ծառայությունների և համանման այլ ծառայությունների հարկման մեխանիզմների կատարելագործում | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ՖԷՆ | 2007 թ. դեկտեմբեր | ||
|
2. մասնակ- ցություն հարկային օրենսգրքի մշակմանը |
2.1. հարկային օրենսգրքի ընդհանուր մասի վերաբերյալ առաջարկությունները ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ՖԷՆ |
2007 թ. |
2.2. հարկային մարմնին ընձեռված հսկողական լծակների և վարչարարությանը վերաբերող այլ դրույթների` օրենքով սահմանման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007 թ. դեկտեմբեր | ||
2.3. հարկ վճարողների հարկային մարմնում հաշվառումը կանոնակարգող օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ՖԷՆ | 2007 թ. սեպտեմբեր |
IV. ՀԱՐԿԵՐ/ՀՆԱ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հարկային համակարգի կայացման և տնտեսության զարգացման մի շարք ցուցանիշներից միջազգային պրակտիկայում առանձնացվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն արտացոլող ցուցանիշը: Որպես հարկային համակարգի գործունեության արդյունավետության գնահատական` ևս օգտագործվում է այդ ցուցանիշը: Այդ ցուցանիշը Հայաստանի համար վերջին տարիներին ունեցել է հստակ կայուն աճ` 2006 թվականին կազմելով շուրջ 14.5 տոկոս: Սակայն, հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև այդ ցուցանիշի հաշվարկման համար ընդունված մեթոդիկան, այնուամենայնիվ, դրա մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ միջինից ցածր: Հիմնականում դա պայմանավորված է հարկման արտոնյալ ռեժիմների առկայությամբ (հաստատագրված վճարներ, պարզեցված հարկ), առանձին հարկատեսակների դրույքաչափերի գործող մակարդակով, գործող հարկային արտոնություններով և չհարկվող առանձին ոլորտներով:
ՀՀ 2007 թվականի պետական բյուջեով և 2008-2010 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է ինչպես հարկային եկամուտների աճ, այնպես էլ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ: Դրան կնպաստեն նաև հարկային քաղաքականության և վարչարարության բարեփոխումները:
Անհրաժեշտ կլինի կոնկրետ աշխատանքներ իրականացնել հետևյալ ուղղություններով.
Արձանագրված տնտեսական աճի պայմաններում զուգահեռաբար ի հայտ են գալիս գերշահույթներ և շահութաբերության նորման գերազանցող առանձին ոլորտներ, որոնց նկատմամբ անհրաժեշտություն է առաջանում կիրառել առավել արդյունավետ հարկային լծակներ ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության տեսանկյունից, այնպես էլ` վարչարարության: Միաժամանակ, նմանատիպ մոտեցում է պահանջվում նաև խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքներում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռն ընդհանուր հավաքագրումներում:
Նախատեսվում է բացահայտել հարկային օրենսդրության սողանցքները: Դրան զուգահեռ անհրաժեշտ կլինի ամբողջովին կատարելագործել հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքները: Առկա հսկողական լծակների բարելավմանը զուգահեռ անհրաժեշտ է սահմանել հսկողական աշխատանքների հետևողական` ըստ փուլերի շղթա, որտեղ շեշտը պետք է դրվի ստուգմանը նախորդող աշխատանքներին, ինչը ենթադրում է ամբողջական վերլուծությունների իրականացում, ներուժի գնահատում և հարկային մարմիններին ընձեռված հսկողական լծակների ամբողջական և արդյունավետ կիրառում: Ընդ որում, շեշտը պետք է դրվի ստուգման ենթակա սուբյեկտների ընտրության ռիսկային չափանիշների համակարգի ներդրման և կամերալ ուսումնասիրությունների վրա:
Առանձին ուշադրության կենտրոնում պետք է լինեն հարկային ապառքների հետ տարվող աշխատանքները, ընդ որում, տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերվի տարիներ շարունակ կուտակված ապառքների և ընթացիկ առաջացող ապառքների կրճատման միջոցառումներին:
2009 թվականի հունվարի 1-ից հետո գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքի հարկի արտոնության վերացման հետևանքով անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների և համապատասխան օրենսդրական փոփոխությունների կատարում:
Անհրաժեշտ է առանձին ուշադրություն դարձնել ստվերային ոլորտների և թերհայտարարագրվող շրջանառությունների դեմ պայքարին` շեշտը դնելով հետևյալ հանգամանքների վրա`
անապրանք փաստաթղթեր (կեղծ) դուրս գրելու, ձևական (կեղծ) մաքսազերծելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքերի առկայություն,
տնտեսության առանձին ոլորտներ և առանձին սուբյեկտներ, օգտվելով օրենսդրական բացերից և անարդյունավետ կարգավորումից, վարում են չգրանցված, այդ թվում` հարկային մարմնում, գործունեություն` խույս տալով այդ գործունեությունից (գործարքներից) ստացված եկամուտների հարկումից,
շրջանառությունները, եկամուտները թաքցնելու ամենատարածված եղանակը Հայաստանում իրական գների և օրական հասույթների չգրանցումն է, հատկապես երևույթը սուր է կանխիկ դրամաշրջանառության ոլորտներում:
ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված է հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակներով հարկերի հաշվարկման հնարավորություն, մասնավորապես, եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական կամ այլ հաշվառման սահմանված փաստաթղթեր, կամ եթե հաշվառումը վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը: Սակայն, անուղղակի եղանակներով հարկերի հաշվարկման մեխանիզմները նույնպես անհրաժեշտ է բարելավել:
Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ապահովման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) շահութաբեր ոլորտների հարկման մեխանիզմների կատարելագործում,
2) խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքների բարելավում,
3) հսկողական մեխանիզմների կատարելագործում,
4) հարկային ապառքների կրճատում,
5) գյուղատնտեսության ոլորտը ԱԱՀ-ով հարկելու մեխանիզմների մշակում և ներդրում,
6) ստվերային տնտեսության ծավալների կրճատում:
Միջոցառումը |
Միջոցառման բաղադրիչները |
Միջոցառման իրականացումն ապահովող` կատարման ենթակա աշխատանքները |
Ֆինանսավոր- |
Պատասխա- |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I. Շահութաբեր ոլորտների հարկման մեխանիզմների կատարելագործում |
|
1.1. հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա՝ վերլուծել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում, առանձնացնել վերջինիս վրա ազդող գործոնները |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. հոկտեմբեր |
1.2. ՀՆԱ-ի կառուցվածքում խոշոր ոլորտների շահութաբերության մակարդակի գնահատում և անհրաժեշտության դեպքում բարձր շահութաբերություն ունեցող ոլորտների հարկման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում, այդ թվում` որոշ ապրանքատեսակներից (բենզին, դիզելային վառելիք, ծխախոտ) գանձվող հարկերի առավել արդյունավետ ռեժիմի և դրույքաչափերի սահմանում՝ այդ ապրանքատեսակներից գանձվող հարկերի ավելացման նպատակով | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. փետրվար | ||
1.3. ՀՀ վարչապետին կից ստեղծել խորհրդատվական մարմին, որտեղ կքննարկվեն շահութաբեր ոլորտներում (էլեկտրաէներգիա, գազ, շինարարություն, ջրային տնտեսություն, տրանսպորտ և այլն) գործող կազմակերպությունների և մեծ չափի հարկային վնասներ հայտարարագրող կազմակերպությունների հարկման հարցերը | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. փետրվար | ||
II. Խոշոր հարկ վճարողների հետ
|
|
1.1. բարելավել խոշոր հարկ վճարողներին սպասարկող հարկային տեսչությունների գործունեությունը՝ սահմանելով տարեկան միջոցառումների ծրագրեր |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007-2009 թթ. |
1.2. հարկ վճարողների հարկային մարմնում հաշվառումը կանոնակարգող օրենքի հիման վրա մասնագիտացված հարկային տեսչությունների կողմից սպասարկվող հարկ վճարողների ցանկերի ձևավորում, հիմնական ցուցանիշների և սկզբունքների ամրագրում | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007-2009 թթ. | ||
1.3. խոշոր հարկ վճարողներին սպասարկող հարկային տեսչությունների հարկային ծառայողների համար մասնագիտացված ուսումնական դասընթացների անցկացում | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007 թ. հուլիս- սեպտեմբեր | ||
1.4. 2007 թվականի արդյունքներով վերլուծել խոշոր հարկ վճարողներին սպասարկող հարկային տեսչությունների գործնական կարողությունները և այդ գնահատման հիման վրա անցկացնել դասընթացներ հսկողական գործառույթների վերաբերյալ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. | ||
1.5. աշխատանքներ իրականացնել դոնոր կազմակերպությունների միջոցով խոշոր հարկ վճարողներին սպասարկող հարկային տեսչությունների տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ | դոնոր կազմակերպու- թյուններ |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. փետրվար | ||
III. Հսկողական մեխանիզմների կատարելագործում
|
1. ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրում
|
1.1. մշակել ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգ` անհրաժեշտության դեպքում նախատեսելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. |
1.2. զարգացնել հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ծրագիրը, որը կներառի միջոցների տեղաբաշխման և կիրարկման արդյունքների մոնիթորինգ | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. | ||
1.3. վերադաս հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ընտրությունն իրականացնել ըստ ստուգումների ընտրության չափանիշների | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008-2009 թթ. | ||
1.4. ստուգումների համակարգված նախապատրաստում, իրականացում և հաշվետվական համակարգի ներդրում` ա. հսկողական բոլոր գործիքների վերաբերյալ առանձին ուղեցույցների պատրաստում, բ. հսկողական գործառույթներ իրականացնող հարկային տեսուչների համար կազմակերպել ուսումնական դասընթացներ, գ. բարձրացնել ստուգմանը նախորդող վերլուծական աշխատանքների որակը, դ. ներդնել ստուգումների գնահատման չափանիշներ և այդ չափանիշների հիման վրա իրականացնել ստուգման արդյունքների գնահատում |
ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. հունվար | ||
1.5. ԱԱՀ գերավճարների վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրում՝ հիմնված ռիսկային չափանիշների վրա |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. | ||
1.6. գնահատել ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրման արդյունքները | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2009 թ. դեկտեմբեր | ||
|
2. կամերալ |
2.1. գնահատել կամերալ ուսումնասիրությունների գործող համակարգը, վերհանել խնդիրները և մշակել առաջարկություններ, այդ թվում` |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. |
2.2. ուսումնասիրել կամերալ ստուգումների անցկացման և դրա արդյունքում լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրման վերաբերյալ միջազգային փորձը և դրա հիման վրա ներկայացնել օրենսդրական փոփոխություններ | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007 թ. հոկտեմբեր | ||
|
3. հսկողական |
3.1 ուսումնասիրել և գնահատել ստուգումների |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. |
3.2. կատարված ուսումնասիրության հիման վրա մշակել առաջարկություններ, այդ թվում` հսկողական գործիքների արդյունավետության բարձրացման նպատակով` ա. բարձրացնել օրենքով նախատեսված դեպքերում հսկիչ գնումների իրականացման արդյունավետությունը, բ. ուսումնասիրել հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների տարածքների կապարակնքման իրավունքի կիրառման միջազգային փորձը և դրա հիման վրա ներկայացնել առաջարկություններ` կապարակնքման արդյունավետության բարձրացման նպատակով, գ. գնահատել ՀԴՄ-ներ չկիրառող տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցման դեպքերը և դրանց արդյունավետությունը, դ. գերավճարի ուսումնասիրությունները դարձնել որպես ստուգումներին նախորդող պարտադիր գործիք, ե. ուսումնասիրել ստուգումների ընթացքում և դրանց արդյունքների արձանագրման ժամանակ հարկային ծառայողի կողմից խախտման անմիջապես արձանագրման հնարավորության (նաև տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի, նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայության դեպքերում) միջազգային փորձը և դրա հիման վրա, անհրաժեշտության դեպքում, ներկայացնել օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ՝ միաժամանակ ավելի խիստ պատասխանատվության միջոցներ նախատեսելով իրենց լիազորությունները և իրավասությունները գերազանցող հարկային ծառայողների համար |
ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. սեպտեմբեր | ||
3.3. գնահատել հսկողական գործիքների արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունքները |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2009 թ. | ||
IV.Հարկային ապառքների կրճատում |
1. կուտակված հարկային ապառքների նվազեցում |
1.1. գնահատել չկատարված հարկային պարտավորությունների պաշարը, վերլուծել դրանց առաջացման պատճառը և մշակել կոնկրետ միջոցառումներ կուտակված ապառքների կրճատման ուղղությամբ, այդ թվում` |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. |
ա. ՀՀ վարչապետի 1997 թ. դեկտեմբերի 30-ի «Հարկային ապառքների կրճատմանն ուղղված միջոցառումների մասին» N 614 որոշմամբ ստեղծված խորհրդի անհատական կազմի վերանայում և աշխատանքների վերսկսում` խոշոր ապառքատեր կազմակերպությունների կողմից կուտակված ապառքների կրճատման նպատակով, |
2007 թ. | ||||
բ. արգելադրման աշխատանքների արդյունքում չվճարված հարկային պարտավորությունների բռնագանձման հայցերը ներկայացնելու արդյունավետության բարձրացում և գնահատման չափանիշների սահմանում, | 2007-2009 թթ. | ||||
գ. հարկ վճարողի անվճարունակության հայցերի ներկայացման, սնանկացման կառավարիչների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակում և անհուսալի համարվող հարկային պարտավորությունների դուրսգրմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացում, | 2007-2009 թթ. | ||||
դ. ֆինանսական տարվա արդյունքներով արգելադրման աշխատանքների արդյունքում չվճարված հարկային պարտավորությունների բռնագանձման, հարկ վճարողների անվճարունակության հայցերի ներկայացման, անհուսալի համարվող հարկային պարտավորությունների դուրսգրմանն ուղղված աշխատանքների մասին հաշվետվությունը ՀՀ կառավարություն ներկայացնելը | 2008 թ. փետրվար 2009 թ. փետրվար | ||||
2. ընթացիկ ապառքների առաջացման ռիսկի նվազեցում |
2.1. վերլուծել ընթացիկ ապառքների առաջացման պատճառները, այդ վերլուծության հիման վրա մշակել ապառքների կրճատման ռազմավարություն և սահմանել տարեկան ցուցանիշներ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. | |
V. Գյուղա- տնտեսության ոլորտը ԱԱՀ-ով հարկելու մեխանիզմների մշակում և ներդրում |
1.1. 2009 թվականի հունվարի 1-ից հետո գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքի հարկի արտոնության վերացման հետևանքով այդ ոլորտում՝ ԱԱՀ-ով չհարկվող շեմի, նվազեցված դրույքաչափի սահմանում |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. | |
1.2. գյուղատնտեսության ոլորտում օրենքով սահմանված կարգով գրանցված հարկ վճարողների կազմակերպաիրավական նոր ձևերի` հարկային մարմնում հաշվառման կանգնելու և հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) տրամադրման հարցերը | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ՖԷՆ |
2008 թ. ապրիլ | ||
1.3. կանոնակարգել գյուղատնտեսության ոլորտում, փոքր և միջին տնտեսությունների համար՝ ավելացված արժեքի հարկին փոխարինող` հարկման այլընտրանքային մեխանիզմի սահմանում | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ՖԷՆ |
2008 թ. հունիս | ||
VI. Ստվերային տնտեսության ծավալների կրճատում |
1. ապօրինի ձեռնարկա- տիրության դեմ ուղղված պայքար |
1.1. ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերի բացահայտում, կանխում, գործող օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք օգտագործում և գանձվող տուգանքների բացարձակ գումարների ավելացում, մասնավորապես` ա. ՀՀ ԿԱ ՀՊԾ և իրավասու մյուս մարմինների միջև գործող օրենսդրության շրջանակներում 2007 թ. համապատասխան միջոցառումների և փոխհամագործակցության խորացում, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերը կանխելու, իսկ բացահայտման դեպքում պատժամիջոցներ կիրառելու և հասարակությանն իրազեկելու միջոցառումներ, բ. անապրանք փաստաթղթերի դուրսգրման դեպքերի բացահայտման, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման ուղղությամբ իրականացված աշխատանքների ամփոփում և դրա հիման վրա, անհրաժեշտության դեպքում, օրենսդրական առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը, գ. ըստ հարկային տեսչությունների իրականացնել անապրանք փաստաթղթեր դուրս գրող և ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների առանձնացված հաշվառում` անհրաժեշտության դեպքում վերանայելով անապրանք փաստաթղթերը հարկերի հաշվարկման և (կամ) վճարման ենթակա հարկային պարտավորությունների նվազեցման և (կամ) հաշվանցումներ կատարելու հիմք չընդունելը կիրառման մեխանիզմները` զուգահեռաբար քննարկելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթի (անապրանք փաստաթղթերը հարկերի հաշվարկման և (կամ) վճարման ենթակա հարկային պարտավորությունների նվազեցման և (կամ) հաշվանցումներ կատարելու հիմք չընդունելը) կիրառման մեխանիզմները, դ. ձևական (կեղծ) մաքսազերծողների նկատմամբ հսկողական աշխատանքների արդյունավետության մակարդակի բարձրացում, ե. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված այլ տեղեկությունների վերլուծության արդյունքում ի հայտ բերել այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք իրականացնում են գործունեություն (դուրս են գրել հարկային հաշիվ կամ այլ հաշվարկային փաստաթուղթ), սակայն սահմանված ժամկետից 2 և ավելի ամիս հարկային տեսչություն չեն ներկայացրել կամ ներկայացրել են զրոյական հաշվարկներ և օրենքով սահմանված կարգով արգելանք դնել նրանց բանկային հաշիվների վրա, զ. արժութային հարաբերությունները կարգավորող օրենսդրության բնագավառում հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացում և հրապարակման նպատակով արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում ՀՀ ԿԲ-ին, է. առանց լիցենզիայի արտարժույթի փոխանակմամբ զբաղվողների և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնողների նկատմամբ հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացում և հրապարակման նպատակով արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում ՀՀ ԿԲ-ին, ը. վերլուծել ապօրինի ձեռնարկատիրության և չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված աշխատանքները և դրանց հիման վրա ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007-2009 թթ. |
1.2. ապօրինի ձեռնարկատիրության դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացում, այդ թվում` | 2008 թ. փետրվար 2009 թ. փետրվար | ||||
ա. մատակարարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների գծով հաշվարկային փաստաթուղթ չտրամադրելու համար սահմանված պատժամիջոցի խստացում` բացառելով «շուկայից» ձեռքբերում հասկացությունը` հարկային հաշվառման առումով, բ. առանց համապատասխան փաստաթղթերի ձեռքբերումների մասով վերանայել հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրական վճարների մասին օրենսդրություններով նախատեսված դրույքաչափերը՝ միջազգային փորձին համապատասխան, գ. ուսումնասիրել գործող օրենսդրության շրջանակներում անապրանք փաստաթղթեր դուրս գրող հարկ վճարողների նկատմամբ կիրառվող պատասխանատվություն սահմանող դրույթները և այդ ուսումնասիրության հիման վրա ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ այն անձանց պատասխանատվությունը խստացնելու վերաբերյալ, որոնց կողմից իրականացված գործարքներն ունեն Քրեական օրենսգրքի 189-րդ և 325-րդ հոդվածների հայտանիշներ՝ քննարկման առարկա դարձնելով արագացված գործընթացով դատական կարգով բանկային հաշիվների նկատմամբ արգելանք դնելու հարցը, դ. օրենսդրական և վարչարարական գործուն մեխանիզմներ կիրառել առևտրի իրականացման վայրերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների հարկման հարցում, ե. բարելավել անշարժ գույքի, ավտոմեքենաների վաճառքի, միջնորդային գործունեության, քաղաքացիների բնակարանների վերանորոգման, «ռեպետիտորական» աշխատանքներ իրականացնողների հարկման մեխանիզմները, զ. ուսումնասիրել անհատ ձեռնարկատերերի գրանցման և դրանց կողմից վարձու աշխատողներ պահելու` Հայաստանի Հանրապետության ու միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ անհատ ձեռնարկատերերի կողմից վարձու աշխատողներ պահելու թվի սահմանափակումների վերաբերյալ, |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. | ||
է. ապօրինի ձեռնարկատիրության դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում ձեռք բերված արդյունքների գնահատում |
2009 թ. | ||||
2. ձեռնարկատի- րական գործու- նեության առար- կաների շրջանա- ռության փաստա- թղթավորում (ապրանքների իրական գների ձևակերպման, դրանց ծավալների և իրացման շրջանառություն- ների թերհայտա- րարագրման բացահայտում) |
2.1. ապրանքների և ծառայությունների իրական գների, դրանց ծավալների և իրացման շրջանառությունների թերհայտարարագրման բացահայտում, կանխում, գործող օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք օգտագործում և գանձվող տուգանքների բացարձակ գումարների ավելացում, մասնավորապես` ա. յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ վերլուծել ներմուծողների կողմից վճարված հարկերը՝ առանձնացնելով այն ներմուծողներին, ովքեր փաստացի իրականացված մեծածախ իրացումը ձևակերպում են անդեմ մանրածախ իրացման միջոցով և դրա հիման վրա վարչարարական ու օրենսդրական լծակներով բացառել այդպիսի ձևակերպումների դեպքերը, բ. հսկիչ գնումների և ուսումնասիրությունների լայնամասշտաբ կիրառում և դրանց արդյունավետության բարձրացում` պարտադիր կիրառելով որպես ստուգմանը նախորդող գործիք, |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007-2009 թթ. | |
գ. ապրանքների և ծառայությունների իրական գների, դրանց ծավալների և իրացման շրջանառությունների թերհայտարարագրման բացահայտմանն ուղղված աշխատանքների մասին հաշվետվությունը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
|
|
2008 թ. | ||
2.2. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ապրանքների ֆիզիկական ծավալներն ու գները հարկային հաշվառման, հաշվետվությունների արժեքային ցուցանիշների հետ համադրելու նպատակով | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2009 թ. 2008 թ. | ||
2.3. շինարարության ոլորտում հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացում, այդ թվում` բազմաբնակարան շենքերի շինարարությամբ զբաղվողների նկատմամբ հսկողության ուժեղացում, հարկային պարտավորությունների գնահատման անուղղակի եղանակների լայնածավալ կիրառում, շինարարական մրցույթներին մասնակցող շինարարական կազմակերպությունների վերաբերյալ հարցումների կատարում` ապահովելով յուրաքանչյուր տարի շինարարության բնագավառից գանձվող հարկերի ավելի առաջանցիկ տեմպեր՝ հարկային եկամուտների աճին համեմատ` շինարարության ոլորտում հսկողական աշխատանքների արդյունքների ամփոփում | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007 թ. ընթացքում | ||
2.4. ապրանքների և ծառայությունների իրական գների, դրանց ծավալների և իրացման շրջանառությունների հայտարարագրման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ, այդ թվում` | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. փետրվար | ||
ա. տնտեսավարող սուբյեկտների կողմից գնապիտակների չկիրառման դեպքերում հարկային հետևանքների կիրառման կանոնակարգում, բ. մանրածախ առևտրի համար ցուցադրվող ապրանքանյութական արժեքների վրա գնապիտակներ չլինելու դեպքում սահմանել պատասխանատվություն` 1-ին դեպքում զգուշացում` կազմելով արձանագրություն, 2-ից հետո տուգանքի գանձում, գ. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածների կիրառման կարգի պարզեցում` կապված գների տարբերության հիմնավորման հետ, դ. մատակարարվող ապրանքների, մատուցված ծառայությունների համար հաշվարկային փաստաթուղթ սահմանված կարգով դուրս չգրելու դեպքերում չտրամադրման փաստն արձանագրել` հիմք ընդունելով գնորդի հայտարարությունը, գնումը, ծառայության մատուցումը, աշխատանքների կատարումը, ե. 1 տարվա ընթացքում պարզեցված հարկ վճարողների կողմից մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների գործարքների համար հաշվարկային փաստաթուղթ սահմանված կարգով դուրս չգրելու երեք դեպքի արձանագրման դեպքում` պարզեցված հարկի գործողության դադարում, |
2008 թ. | ||||
զ. ապրանքների և ծառայությունների իրական գների, դրանց ծավալների և իրացման շրջանառությունների հայտարարագրման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում ձեռք բերված արդյունքների գնահատում | 2009 թ. նոյեմբեր | ||||
3. հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների հարկային պարտավո- րությունների անուղղակի եղանակներով հաշվարկման մեխանիզմների կիրառում |
3.1. անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված հնարավորությունների առավելագույնս օգտագործում և հետևողական կիրառում |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007-2009 թթ. | |
3.2. դատարանների նախագահների խորհրդի հետ որոշակի փաստաթղթերի կազմում` նպատակ ունենալով դատարանների կողմից օբյեկտիվ ուշադրության արժանացնել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառման դեպքերը` պարբերաբար հրապարակելով տնտեսական դատարանների որոշումները | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ ՀՀ ՖԷՆ ՀՀ ԱՆ |
2008 թ. հունիս | ||
3.3. հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների հարկային պարտավորությունների անուղղակի եղանակներով հաշվարկման մեխանիզմների կատարելագործում, այդ թվում՝ ա. ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումների (խրոնոմետրաժի) գործնական կիրառման արդյունավետության բարձրացման վերաբերյալ, բ. մշակել մեխանիզմներ անհատույց ստացված ակտիվների գնահատման, ինչպես նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կոնկրետ դեպքերի կիրառման նպատակներով, գ. ուսումնասիրել շահութահարկի առումով ոչ ռեզիդենտների մայր կազմակերպության մասին տվյալներ ունենալու միջազգային փորձը և դրա հիման վրա ներկայացնել առաջարկություններ, դ. հարկային օրենսդրության մեջ ներդնել «տրանսֆերտային գնագոյացում» հասկացությունը` նպատակ ունենալով սահմանափակել «գնային խաղերը» խոշոր հարկ վճարողների կողմից, |
ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. սեպտեմբեր | ||
ե. հարկային մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների հարկային պարտավորությունների անուղղակի եղանակներով հաշվարկման մեխանիզմների կատարելագործման նպատակով օրենսդրական փոփոխությունների կատարման արդյունքում ձեռք բերված արդյունքների գնահատում | 2009 թ. նոյեմբեր |
V. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
ՀՀ ԿԱ ՀՊԾ ներկայիս կազմակերպչական կառուցվածքն ավելի շատ հիմնվում է հարկային վարչարարության ընդհանուր գործառույթների վրա, քան հարկի որոշ տեսակի վարչարարության վրա: Նման կառուցվածքը գործում է սկսած 1990-ական թվականների վերջից: Սակայն, հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը, ինչպես նաև հարկային վարչարարության արդիականացման խնդիրները` անհրաժեշտություն է առաջանում վերանայել հարկային մարմնի կառուցվածքի որոշ տարրեր, հատկապես վերադաս հարկային մարմնի և հարկային տեսչությունների գործառութային փոխկապակցվածության արդյունավետ ընթացակարգերի ներդրման տեսանկյունից: Միաժամանակ, արդիական են նաև հարկային ծառայողների ուսուցման, վերապատրաստման և որոշ դեպքերում նաև վերաորակավորման հարցերը` դրան զուգահեռ նախատեսելով գործուն խրախուսման համակարգ, որը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:
Հարկային մարմնի արդիականացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) հարկային մարմնի կառուցվածքային բարեփոխումներ,
2) գույքային և շենքային պայմանների բարելավում,
3) մարդկային ռեսուրսների կառավարման արդի ռազմավարության ներդրում:
Միջոցառումը |
Միջոցառման բաղադրիչները |
Միջոցառման իրականացումն ապահովող` կատարման ենթակա աշխատանքները |
Ֆինանսավոր- |
Պատասխա- |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
I. Հարկային մարմնի կառուցվածքային բարեփոխումներ |
1. հարկային մարմնի կառուցվածքի ռացիոնալացում |
1.1. ուսումնասիրել հարկային մարմնի գործող կառուցվածքը, գնահատել հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կարողությունները |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007 թ. |
1.2. հարկային մարմնում իրականացնել նախաքննական և հետաքննչական գործառույթների բարեփոխումներ` դրանք համահունչ դարձնելով ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների հետ | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007 թ. հունիս | ||
1.3. անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ հարկային մարմնի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը և կառուցվածքի հիմքում դնելով գործառութային (ֆունկցիոնալ) բաժանումը` ա. քննարկել «գների և իրացման շրջանառությունների» վերահսկման նպատակով վերադաս հարկային մարմնում կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու հարցը, բ. քննարկել հարկային տեսչություններում վերլուծությունների գործառույթներն ուժեղացնելու, այդ թվում` վերլուծական ստորաբաժանումներ ստեղծելու հարցը` վերլուծության արդյունքները կիրառելով հարկային մարմնի հսկողական գործառույթներն իրականացնելիս |
ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007 թ. դեկտեմբեր 2008 թ. մարտ | ||
|
2. հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում-ների գործառույթների օպտիմալացում և բարելավում
|
2.1. ուսումնասիրել և գնահատել հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառութային հնարավորությունները |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. |
2.2. հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթների օպտիմալացում | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008 թ. հուլիս | ||
2.3. ապահովել վերադաս հարկային մարմնի և տարածքային մարմինների արդյունավետ հաղորդակցություն, այդ թվում` իրականացնել հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների արդյունավետ հսկողություն` սահմանելով տեսանելի հաշվետվողականություն և ներդնելով հարկային տեսչությունների աշխատանքների գնահատման համակարգ | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008-2009 թթ. | ||
2.4. խոշոր հարկ վճարողների, իրավաբանների, գործարար ընկերակցությունների ներգրավմամբ խորհրդատվական խմբի ստեղծում՝ արդիական դարձած հարցերի քննարկման համար |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008 թ. | ||
II. Գույքային և շենքային պայմանների բարելավում |
|
1.1. հարկային տեսչությունների շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2007-2009 թթ. |
ա. ՀՀ ԿԱ ՀՊԾ Ախուրյանի, Արթիկի, Տաշիրի, Շենգավիթի հարկային տեսչություններ, | 2007-2008 թթ. | ||||
բ. ՀՀ ԿԱ ՀՊԾ Հրազդանի, Իջևանի, Վանաձորի, Շահումյանի հարկային տեսչություններ | 2009 թ. | ||||
1.2. կանոնակարգել հարկային տեսչությունները համապատասխան տարածքներով ապահովելու խնդիրը | ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008-2009 թթ. | ||
1.3. հարկային մարմինը համապատասխան գույքով ապահովելը | ՀՀ պետական բյուջե | ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2008-2009 թթ. | ||
III. Մարդկային ռեսուրսների կառավարման
|
|
1.1. հարկային ծառայողների սոցիալական վիճակի բարելավում, այդ թվում՝ |
ՀՀ պետական բյուջե |
ՀՀ ԿԱ ՀՊԾ |
2008-2009 թթ. |
բ. հարկային մարմնի զարգացման ֆոնդի ձևավորման և ծախսային կառուցվածքի հիմնովին վերանայում` հարկային վարչարարությունը և հարկահավաքման գործընթացի արդյունավետությունը խթանելու նպատակով | 2008 թ. հուլիս | ||||
1.2. հարկային համակարգում ուսումնական դպրոցի ստեղծում և հարկային ծառայողների ուսուցման գործընթացի կազմակերպում, այդ թվում` | ՀՀ պետական բյուջե դոնոր կազմակերպու- թյուններ ՀՀ ԿԱ ՀՊԾ միջոցներ |
ՀՀ ԿԱ ՀՊԾ | 2007-2009 թթ. | ||
ա. ուսումնական ծրագրերի իրականացման նպատակով ստեղծել լիարժեք գործող ուսումնական դպրոց` համապատասխան լսարաններով, ուսումնական սարքավորումներով և նյութերով, գրադարանով ու տեղեկատվական կենտրոնով, | 2008 թ. փետրվար | ||||
բ. ուսումնական ծրագրերի կազմակերպման նպատակով հարկային մարմնում համապատասխան ստորաբաժանման ստեղծում, | 2007 թ. հունիս | ||||
գ. հարկային ծառայողների տարբեր խմբերի համար ուսումնական ծրագրերի կազմում (այդ թվում` էթիկայի կանոնների վերաբերյալ, ղեկավար անձնակազմի համար և այլն), |
|
|
2008 թ. | ||
դ. հարկային մարմնի նոր աշխատողների համար սահմանել պարտադիր մասնագիտական ուսուցման դասընթաց և համապատասխան սերտիֆիկացում, | 2008 թ. մարտ | ||||
ե. քննարկել մասնագիտական ուսումնական դասընթացների անցկացման և համապատասխան սերտիֆիկացման ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտության հարցը | 2007 թ. օգոստոս | ||||
1.3. ուժեղացնել ներքին վերահսկողությունը` կոռուպցիոն ռիսկերը և չարաշահումները նվազեցնելու համար | ՀՀ պետական բյուջե | ՀՀ պետական բյուջե | 2007-2009 թթ. | ||
1.4. հարկային վարչարարության արդյունավետությունը գնահատելու նպատակով մշակել և ներդնել կատարողական չափանիշների համակարգ` այն կապելով ոչ միայն հարկահավաքման ցուցանիշների, այլ նաև տարբեր ֆունկցիոնալ ցուցանիշների հետ | ՀՀ պետական բյուջե | ՀՀ պետական բյուջե | 2007 թ. դեկտեմբեր |
Հապավումներ`
ՀՀ ԿԱ ՀՊԾ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
ՀՀ ՖԷՆ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ԱՆ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
ՀՀ ԿԲ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.08.2008, N 941-Ն | 04.09.2008, N 696-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|