«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
12 ապրիլի 2007 թվականի N 579-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի N 11 շենքում (նախկին «Արաբկիր» հյուրանոց), Ս. Տարոնցու 5, Կիևյան 8 և Աբովյան քաղաքի Հաղթանակի 40-ամյակի պողոտայի, 4-րդ նրբանցք հասցեներում գտնվող և ճարտարապետական քոլեջի հանրակացարաններում բնակվող՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդությանը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
Ազգանունը, անունը | Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը |
Հաշվառման կանգնելու տարեթիվը | Հատկացման տարեթիվը | ՀՀ քաղաքա-ցիություն ստանալու տարեթիվը | Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
Մնացականյան Զարուհի | քաղ. Աբովյան, Հաղթանակի 40-ամյակի պող., Ուսանողական 4-րդ նրբ., հանրակացարանի 2-րդ հարկ, սենյակ 211, 1 սենյակ | 1992 թ. | 1999 թ. | 27.02.2003 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 27.11.2006 թ., N 1/7-1187 |
Աֆյան Շահեն | քաղ. Աբովյան, Հաղթանակի 40-ամյակի պող., Ուսանողական 4-րդ նրբ., բն. 613, 1 սենյակ | 1988 թ. | 1988 թ. | 15.01.2002 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 27.11.2006 թ., N 1/7-1187 |
Կարախանով Սերգեյ | քաղ. Աբովյան, ճարտարապետական քոլեջի հանրակացարան, բն. 207ա, 1 սենյակ | 1988 թ. | 2000 թ. | 2001 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 27.11.2006 թ., N 1/7-1187 |
Մանուչարյան Կարինե | քաղ. Երևան, Ս. Տարոնցու 5, հանրակացարան, սենյակ 207, 1 սենյակ | 1988 թ. | 1990 թ. | 06.07.2001 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 27.11.2006 թ., N 1/7-1187 |
Գորգիյանց Նոռա | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, բն. 307, 1 սենյակ | 1989 թ. | 1989 թ. | 07.11.2000 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 27.11.2006 թ., N 1/7-1187 |
Միրզոյանց Յուրի | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, բն. 204, 1 սենյակ | 1990 թ. | 1990 թ. | 20.08.2001 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 27.11.2006 թ., N 1/7-1187 |
Գրիգորյանց Լիանա | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, բն. 522, 1 սենյակ | 1988 թ. | 2002 թ. | 07.02.2002 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 27.11.2006 թ., N 1/7-1187 |
Առուստամով Կարեն | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, բն. 508, 509, 510, 3 սենյակ | 1990 թ. | 1990 թ. | 2000 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 27.11.2006 թ., N 1/7-1187 |
Ավետովա Ալլա | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 1-ին նրբ., 11 շենք, բն. 209, 1 սենյակ | 1990 թ. | 1990 թ. | 21.01.2002 թ. | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 27.11.2006 թ., N 1/7-1187 |
Մարտիրոսով Արթուր | քաղ. Երևան, Կիևյան 8, հանրակացարան, սենյակ 25, 1 սենյակ | 1989 թ. | 1989 թ. | 12.03.2001 թ. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |