040.0481.30.05.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2001 թվականի N 481
քաղ. Երևան
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՑՈՒՅՑ ՏՐՎԱԾ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են տեղեկություններ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներից ստացված և իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության արժեքը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) գերազանցում է 100 հազ. դրամը, ընդ որում, տեղեկությունները ներկայացվում են 2001 թվականի հուլիսի 1-ից հետո (ներառյալ հուլիսի 1-ը) իրականացված գործարքների համար դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ:
(1-ին կետը փոփ. 07.04.05 N 425-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.04.2015, N 338-Ն | 25.04.2015, N 481 | |
07.04.2005, N 425-Ն | 01.07.2005, N 481 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|