Գլխավոր տեղեկություն
Номер
N 671-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.06.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.06.2007
Дата вступления в силу
15.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2007 թվականի N 671-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2001-2003 թվականների փաստաթղթերի արխիվացման հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար 2007 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1075.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 18
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան