Գլխավոր տեղեկություն
Номер
N 696
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.03.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.20/27(159) Հոդ.608
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.2001
Дата вступления в силу
20.08.2001

040.0696.31.07.01

«Վավերացնում եմ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ 
31 հուլիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2001 թվականի N 696
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):

 

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին`

ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի գործունեության ուսումնասիրությունը թույլ է տալիս համակարգում ստեղծված իրավիճակը գնահատել որպես բարդ և լարված: Իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է միանշանակ եզրակացության, որ այս բնագավառում ծառացած խնդիրների նկատմամբ հին հայացքների պահպանումն անպայմանորեն ավելի կվատացնի առողջապահության ներկայիս ծանր վիճակը:

Ներկայիս առողջապահության համակարգը հագեցված է մեծաքանակ և ուռճացված հզորություններով, որոնց պահպանումը բյուջետային ֆինանսավորմամբ արդեն իսկ երկար տարիների ընթացքում դարձել է անարդյունավետ ու անհնար: ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե բուժօգնության ապահովմանը, այլ առողջապահական համակարգի պահպանմանը, այդ թվում` համապատասխան ծանրաբեռնվածությամբ չապահովված կադրերի անկանոն վճարվող աշխատավարձերին: Ընթացիկ ծախսերը մի կերպ ծածկելու և աշխատավարձերի պարտքերը մարելու միտումը բնականաբար չի կարող հնարավորություն ընձեռել նորմալ տեխնոլոգիական հագեցվածության և դեղորայքային ապահովվածության համար, առավել ևս` բժշկին վայել աշխատավարձի սահմանման համար:

Հիվանդանոցային համակարգի առկա առաջարկի և պահանջարկի, գնալով խորացող, անհամաչափությունը թելադրում է երկրի հիվանդանոցային համակարգի օպտիմալացման անհրաժեշտությունը, որի հիմնական նպատակն է`

համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացումը,

երկրի իրական պահանջներին և ընդունված միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:

Ինչ վերաբերում է առաջնային օղակի զարգացմանը և ներկայիս գործող ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի աստիճանական փոխարինմանն ընտանեկան բժշկության համակարգով, ապա այդ` ՀՀ առողջապահության զարգացման քաղաքականության գերակայող նպատակներից մեկն է:

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի բուժհաստատությունների կառուցվածքային, ներկառույցային փոփոխությունների իրականացման ճանապարհով առկա առողջապահական համակարգը համապատասխանեցնել բնակչության իրական պահանջարկին, բարձրացնել ֆինանսական պետական հատկացումների օգտագործման արդյունավետությունը և նպաստել բուժօգնության որակի ու մատչելիության բարձրացմանը:

Օպտիմալացման ընթացքում կատարվող հիվանդանոցային համակարգի ներուժի որակական և քանակական կատարելագործումն ուղղված է լինելու մահճակալների ավելցուկի վերացմանը, ինչպես նաև գործող մահճակալների առավել համաչափ բաշխմանը: Նախատեսվում է հիվանդանոցների բաժանմունքների կամ առանձին հիվանդանոցների վերակազմակերպումը: Այս գործընթացում կընդգրկվեն այն հիվանդանոցները, որոնք կհամապատասխանեն հետևյալ չափանիշներին`

շենքերը հին են և ծախսատար` վերակառուցման առումով,

շենքային պայմանները անհարմար են ծառայությունների զարգացման կամ վերապրոֆիլավորման համար,

տեխնիկապես թերզինված են, պահանջում են մեծ ներդրումներ բժշկական տեխնոլոգիաների մեջ:

Համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» N 80 որոշման և ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակացույցի, կից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահության վարչության հետ համատեղ մշակված` մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը:

Հիմք ընդունելով հայեցակարգային հիմնադրույթներն առաջարկվում է մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով իրականացնել հետևյալ գործառույթները`

առողջապահության համակարգի շենքերի, շինությունների գույքագրում, տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրություն

հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների ուսումնասիրություն, գույքագրում

բուժհաստատությունների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն (հագեցվածություն, ծանրաբեռնվածություն, շրջապտույտ և այլն)

ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության ուսումնասիրություն

դեմոգրաֆիկ ցուցանիշների հավաքագրում` ներառելով հիվանդացությունը

բնակչության տեղաբաշխումը, խտությունը

կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:

 

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

Գեղարքունիքի մարզը զբաղեցնում է 5.400 քկմ տարածք` 272.433 բնակչությամբ:

Իր մեջ ներառում է հետևյալ նախկին վարչատարածքները`

Գավառի վարչատարածք` 70000 բնակչությամբ,

Սևանի վարչատարածք` 50259 բնակչությամբ,

Վարդենիսի վարչատարածք` 42574 բնակչությամբ,

Մարտունու վարչատարածք` 90000 բնակչությամբ,

Ճամբարակի վարչատարածք` 19600 բնակչությամբ:

 

Մարզում գործում են 49 բուժհիմնարկ, որից`

հիվանդանոց` 5 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ)

ծննդատուն` 2 (Գավառ, Մարտունի)

պոլիկլինիկա` 9, որից`

մեծահասակների` 5 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ)

մանկական` 4 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս)

ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 4 (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս)

առողջության կենտրոն` 1 (Վարդենիկ)

գյուղական բժշկական ամբուլատորիա` 25

շտապ օգնության կայան` 3

 

Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 517 մահճակալ, որի ծանրաբեռնվածությունը կազմում է 30%:

 

Ըստ նախկին վարչատարածքների մարզում գործում են`

 

Գավառի վարչատարածք`

«Գավառի հիվանդանոց» ՓԲԸ

«Գավառի ծննդատուն» ՓԲԸ

«Գավառի շտապ օգնության կայան» ՓԲԸ

«Գավառի պոլիկլինիկա» ՓԲԸ

«Գավառի մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ

«Գավառի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ

 

Սևանի վարչատարածք`

«Սևանի հիվանդանոց» ՓԲԸ

«Սևանի պոլիկլինիկա» ՓԲԸ

«Սևանի մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ

«Սևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ

«Սևանի շտապ օգնության կայան» ՓԲԸ

 

Վարդենիսի վարչատարածք`

«Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ

«Վարդենիսի պոլիկլինիկա» ՓԲԸ

«Վարդենիսի մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ

«Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ

 

Մարտունու վարչատարածք`

«Մարտունու հիվանդանոց» ՓԲԸ

«Մարտունու ծննդատուն» ՓԲԸ

«Մարտունու պոլիկլինիկա» ՓԲԸ

«Մարտունու մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ

«Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ

«Մարտունու շտապ օգնության կայան» ՓԲԸ

«Վարդենիկի առողջության կենտրոն» ՓԲԸ

 

Ճամբարակի վարչատարածք`

«Ճամբարակի հիվանդանոց« ՓԲԸ

«Ճամբարակի պոլիկլինիկա» ՓԲԸ

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ (ԱՌԱՋՆԱՅԻՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Մարզի բնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների (2000 թ. տվյալներով)

 

Բուժհաստատության անվանումը

Հաճախում (տարեկան)

Բժիշկ

Բուժ. քույր

Այլ աշխա-
տողների թիվը

Սպասարկող բնակչություն
Գավառի վարչատարածք

 

 

 

 

 70000

Գավառի պոլիկլինիկա

38113

29

32

8

33694

Գավառի մանկական պոլիկլինիկա

20225

20 

38

12

19507

Սարուխանի բժշկական ամբուլատորիա (Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք)

20270

6

25

3

13272

Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիա

5317

6

13

2

6459

Նորատուսի բժշկական ամբուլատորիա

8848

6

13

3

6322

Գանձակի բժշկական ամբուլատորիա (Գանձակ, Ծաղկաշեն)

7884

11

3

6128

Լճափի բժշկական ամբուլատորիա (Լճափ, Ծովազարդ, Հայրավանք)

6130

3

9

4

4125

Սևանի վարչատարածք        

50259

Սևանի պոլիկլինիկա

25039

24

32

14

35523

Սևանի մանկական պոլիկլինիկա

44311

15

33

7

23011

Լճաշենի բժշկական ամբուլատորիա

4850

2

7

3

4255

Չկալովկայի բժշկական ամբուլատորիա (Չկալովկա, Նորաշեն)

899

3

2

1

975

Դդմաշենի բժշկական ամբուլատորիա (Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք)

3900

5

16

6

5250

Ծովագյուղի բժշկական ամբուլատորիա (Ծովագյուղ, Սեմյոնովկա) 2609

3

8 1 4258
Մարտունու վարչատարածք         90000
Մարտունու պոլիկլինիկա 42200

34

65 6 44385
Մարտունու մանկական պոլիկլինիկա 17649

11

16 5 38211
Ծովինարի բժշկական ամբուլատորիա 7850 2 16 3 4812
Ն. Գետաշենի բժշկական ամբուլատորիա 7962

6

16 3 3176
Երանոսի բժշկական ամբուլատորիա 8142

5

7 2 5878
Արծվանիստի բժշկական ամբուլատորիա 5100 3 4 1 3007
Վ. Գետաշենի բժշկական ամբուլատորիա -- 1 12 2 4741
Զոլաքարի բժշկական  ամբուլատորիա 6086 7 13 1 6659
Գեղհովիտի բժշկական ամբուլատորիա 7789 3 6 5 6241
Ձորագյուղի բժշկական ամբուլատորիա 5833 2 11 2 4450
Վաղաշենի բժշկական ամբուլատորիա 3023 3 6 2 3950
Վարդենիսի վարչատարածք         42574
Վարդենիսի պոլիկլինիկա 42136 12 60 82 27994
Վարդենիսի մանկական պոլիկլինիկա 36000 12 24 9 26211
Ծովակի բժշկական ամբուլատորիա
(Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր)
-- 1 14

3

4359
Կարճաղբյուրի բժշկական ամբուլատորիա  1430 1 8 4 2271
Գեղամասարի բժշկական ամբուլատորիա
(Գեղամասար, Արփունք, Ավազան, Արեգունի, Դարանակ, Ծափաթաղ, Նորակերտ)
2569 3 22 5 3697
Մասրիկի բժշկական ամբուլատորիա (Մ. Մասրիկ, Փ. Մասրիկ, Կուտական, Տրետուք, Կախակն) 3896 2 10 2  5219
Շատվանի բժշկական ամբուլատորիա (Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Սոթք, Կութ, Ազատ) 2531  2 7 2 3576
Ճամբարակի վարչատարածք         19600
Ճամբարակի պոլիկլինիկա  30520 3 10 3 13452
Դպրաբակի բժշկական ամբուլատորիա (Դպրաբակ, Ձորավանք, Անտառամեջ, Կալավան, Այգուտ) 4681 3 11 1 2139
Շորժայի բժշկական ամբուլատորիա (Շորժա, Արտանիշ, Ջիլ, Աղբերք, Դրախտիկ) 4205 3 10 3 4011

Ընդամենը

 

244

597

213

272433

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Բուժհաստատության
անվանումը

Մահճակալնե-
րի թիվը
(2000 թ.)
Մահճա-
կալների թիվը
(2001 թ.)

Մահճակալ
/օրեր (տար-
վա կտրվածքով)

Ծանրա-
բեռնվա-
ծություն/օր

Բժիշկ Բուժ. քույր

Այլ աշխա-
տող

Տարածք
քառ. մ
Գավառի հիվանդանոց (բաժանմունքներ)

255

90

11340

131.5

16

63

40

9000

վիրաբուժական

60

15

4152

207.7

       
թերապևտիկ

80

15

1251

83.4

       
սրտաբանական

25

10

930

93.0

       
քիթ-կոկորդ

25

15

1071

71.4

       
ներվային

25

10

892

89.2

       

ինֆեկցիոն

30

15

2914

194.2

       

մանկական

10

10

630

42.0

       
Գավառի ծննդատուն (բաժանմունքներ)

38

38

5089

---

11

 42

15

3664

մանկաբարձական

25

25

3338

138,5

       

հղիների պաթոլոգիա

5

5

395

79

       
գինեկոլոգիա

5

5

1207

241,4

       
աբորտի

3

3

149

49,7

       
Սևանի հիվանդանոց (բաժանմունքներ)

160

130

3635

66.4

32

 82

 22

 7000

վիրաբուժական

25

25

 1896

75.8

       
վնասվածքաբանական

10

10

1106

110

       

թերապևտիկ

20

15

309

20.6

       
ուռոլոգիական

20

15

1698

113

       

մանկական

10

10

298

29.6

       
ինֆեկցիոն

10

10

331

33.1

       
նյարդաբանական

10

10

67

6.7

       
մանկաբարձական

20

15

2048

136

       

քիթ-կոկորդ-ականջ

5

-

           
հղիների պաթոլոգիա

10

5

194

33.8

       
գինեկոլոգիական

15

10

442

44.2

       

աբորտի

5

5

28

5.6

       
Վերակենդանացման

6

6

219

36.5

       
Վարդենիսի հիվանդանոց (բաժանմունքներ)

60

60

5275

88

24

 114 

 74

 7514

վիրաբուժական 15 15 2186 146        
թերապևտիկ 10 10 313 31.3        
մանկաբարձական 10 10 1347 135        
մանկական 10 10 388 39        
գինեկոլոգիական 5 5 528 105.6        
ինֆեկցիոն 10 10 513  51        

Ճամբարակի հիվանդանոց (բաժանմունքներ)

65 55 6032 109.6 14 63 21 5467
վիրաբուժական 20 15 1494 99.6        
թերապևտիկ 20 15 1311 37.4        
մանկաբարձական 8 8 1153 144        
մանկական 5 5 1141 131        
ինֆեկցիոն 5 5 788 157.6        
գինեկոլոգիական 5 5 35723 71.4        
աբորտի 2 2   11.5        
Մարտունու հիվանդանոց (բաժանմունքներ) 105 105 16354 148 36 88 38  13882
թերապևտիկ 15 15 1680 112        
ինֆեկցիոն 15 15 751 50        
վիրաբուժական 20 20 5860 291        
տրավմատոլոգիական 15  15 2437 163        
նևրոլոգիական 15 15 1770 120        
սրտաբանական 10  10 1720 172        
մանկական 15 15 1749 117        
վերակենդանացման 5 5 337 74        
Մարտունու ծննդատուն (բաժանմունքներ)  25 25 5594   16 42 8 1900
ծննդաբերական 15 15 3570 238        
գինեկոլոգիական 9 9 1324 202        
աբորտի 1 1 200 2640        
Վարդենիկի առողջության կենտրոն (բաժանմունքներ) 14 14 1612 115.4 8 33 5 729
ծննդաբերական 4 4 356 214        
մանկական 5 5 330 66        
թերապևտիկ 5 5 426 35        
ընդամենը 722 517     157 527 223  

 

ՍՊԱՍՎԵԼԻՔ ԻՐԱՎԻՃԱԿԸ`

 

Ելնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից` մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման համար առաջարկվում է կիրառել հետևյալ սկզբունքները`

առողջապահական առաջնային օղակի զարգացումը և գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինումը ընտանեկան բժշկության ինստիտուտով (2001-2005 թթ.), ինչն իր հերթին կնպաստի հիվանդանոցային ծառայության բեռի թեթևացմանը և օպտիմալացմանը,

հիվանդանոցային օղակում կոնսուլտատիվ-ախտորոշիչ ծառայությունների ուժեղացում (բազմապրոֆիլային հիվանդանոցների կազմում կենտրոնացված ախտորոշիչ ծառայությունների ստեղծումը)

հիվանդանոցային համակարգի և նրա կադրային ներուժի օպտիմալացում:

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակ

 

Ծրագրի իրականացման համար ուսումնասիրվել է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությանը վերաբերող բազային տվյալները և հստակեցվել են մարզում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները: Ծրագրի նպատակն է ապահովել`

կադրային ներուժի նպատակային և արդյունավետ տեղաբաշխում,

ֆինանսական ծախսերի կրճատում և ռացիոնալ օգտագործում,

բժշկական օգնության և սպասարկման որակ և մատչելիություն,

վարչական կառավարման մեխանիզմների պարզեցում

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է`

Մարզի մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների վերակազմակերպում (միացում): Հետագայում, գործող պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ: Անցումային շրջանում բուժօգնության կազմակերպումն իրականացվելու է թիմային սկզբունքով, որի մեջ ամրագրվելու են` մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը դեռ պահպանվելու է, ընթացքում կենսաթոշակառուները և համատեղությամբ աշխատող նեղ մասնագետներն աստիճանաբար աշխատանքից ազատվելու են: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից հետո նեղ մասնագիտական ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցային օղակ: Նեղ մասնագետները կաշխատեն պայմանագրային սկզբունքով` համատեղելով հիվանդանոցային և ամբուլատոր ընդունելությունը,

մարզում գործող բոլոր կանանց կոնսուլտացիաների գործունեությունը կազմակերպել պոլիկլինիկաների կազմում,

մարզի բոլոր ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մասնավորեցում՝ բացառությամբ «Սևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի,

գյուղական բժշկական ամբուլատորիաների վերակազմակերպում (միացում) ֆինանսական, վարչական և մեթոդական ենթակայություն տարածքային պոլիկլինիկաներին: Մարզի ամբուլատորիաների միացումը տվյալ տարածաշրջանի պոլիկլինիկային կբարձրացնի գյուղական վայրերում բուժօգնության որակը, հնարավորություն կընձեռի գյուղական բնակչությանն օգտվելու նեղ մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններից: Դրա հետ միասին կխնայվեն ֆինանսական ռեսուրսներ, որոնք ներկայումս օգտագործվում են ամբուլատորիաների վարչական անձնակազմի աշխատավարձերի ծախսերը հոգալու համար,

Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում կառուցված կամ վերանորոգված գյուղական բժշկական ամբուլատորիաների անկախ պահելու նպատակահարմարությունը կթողնվի մարզպետարանի հայեցողությանը:

 

ԵԼՆԵԼՈՎ ՎԵՐԸ ՇԱՐԱԴՐՎԱԾԻՑ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԵՏևՅԱԼ ՊԱՏԿԵՐԸ

 

Բուժհաստատության
անվանումը

Կառուցվածքային փոփոխությունները Սպասվելիք արդյունքը Սպասարկող բնակչության թիվը
Գավառի վարչատարածք      
Գավառի պոլիկլինիկա թողնել նույն կարգավիճակով 11 ընտանեկան բժշկի գրասենյակ 33694
Գավառի մանկական պոլիկլինիկա միացնել մեծահասակների պոլիկլինիկային   19600
Սարուխանի բժշկական ամբուլատորիա (Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք) թողնել նույն կարգավիճակով 6 ընտանեկան բժշկի գրասենյակ 13272
Կարմիրգյուղի բժշկական ամբուլատորիա միացնել տարածքային պոլիկլինիկային 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 6459
Նորատուսի բժշկական ամբուլատորիա միացնել տարածքային պոլիկլինիկային 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 6322
Գանձակի բժշկական ամբուլատորիա (Գանձակ, Ծաղկաշեն) միացնել տարածքային պոլիկլինիկային 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 6128
Լճափի բժշկական ամբուլատորիա (Լճափ, Ծովազարդ, Հայրավանք) միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4125
Սևանի վարչատարածք      
«Սևանի պոլիկլինիկա» ՓԲԸ վերակազմակերպել` դրան միացնելով «Սևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն 17 ընտանեկան բժշկի գրասենյակ 35527
Սևանի մանկական պոլիկլինիկա միացնել մեծահասակների պոլիկլինիկային -- 23011
Լճաշենի բժշկական ամբուլատորիա միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4255
Չկալովկայի բժշկական ամբուլատորիա (Չկալովկա, Նորաշեն) միացնել տարածքային պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 975
Դդմաշենի բժշկական ամբուլատորիա (Դդմաշեն,  Զովաբեր, Ծաղկունք) միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 5250
Ծովագյուղի բժշկական ամբուլատորիա (Ծովագյուղ, Սեմյոնովկա) միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4258
Մարտունու վարչատարածք      
Մարտունու պոլիկլինիկա թողնել նույն կարգավիճակով 22 ընտանեկան բժշկի գրասենյակ 44386
Մարտունու մանկական պոլիկլինիկա միացնել տարածքային պոլիկլինիկային -- 38211
Ծովինարի բժշկական ամբուլատորիա միացնել Վարդենիկի առողջության կենտրոնին 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4812
Ն. Գետաշենի բժշկական ամբուլատորիա միացնել տարածքային պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 3176
Երանոսի բժշկական ամբուլատորիա միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 5878

Արծվանիստի բժշկական ամբուլատորիա

միացնել Վարդենիկի առողջության կենտրոնին 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 3007
Վ. Գետաշենի բժշկական ամբուլատորին միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4741
Զոլաքարի բժշկական ամբուլատորիա միացնել Վարդենիկի առողջության կենտրոնին 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 6659
Գեղհովիտի բժշկական ամբուլատորիա միացնել տարածքային պոլիկլինիկային 3 ընտանեկան բժշկի գրասենյակ 6241
Ձորագյուղի բժշկական ամբուլատորիա միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4450
Վաղաշենի բժշկական ամբուլատորիա միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 3950
Վարդենիսի վարչատարածք      
Վարդենիսի պոլիկլինիկա  թողնել նույն կարգավիճակով 13 ընտանեկան բժշկի գրասենյակ 27994
Վարդենիսի մանկական պոլիկլինիկա միացնել մեծահասակների պոլիկլինիկային 26211
Ծովակի բժշկական ամբուլատորիա (Ծովակ, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր) միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4359
Կարճաղբյուրի բժշկական ամբուլատորիա միացնել տարածքային պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 2271
Գեղամասարի բժշկական ամբուլատորիա (Գեղամասար, Արփունք, Ավազան, Արեգունի, Դարանակ, Ծափաթաղ, Նորակերտ) միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 3697
Մասրիկի բժշկական ամբուլատորիա (Մ. Մասրիկ, Փ. Մասրիկ, Կուտական, Տրետուք, Կախակն) միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 5219
Շատվանի բժշկական ամբուլատորիա (Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Նորաբակ, Սոթք, Կութ, Ազատ) միացնել տարածքային պոլիկլինիկային 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 3576
Ճամբարակի վարչատարածք      
Ճամբարակի պոլիկլինիկա թողնել նույն կարգավիճակով 6 ընտանեկան բժշկի գրասենյակ 13452

Դպրաբակի բժշկական ամբուլատորիա (Դպրաբակ, Ձորավանք, Անտառամեջ, Կալավան, Այգուտ)

թողնել նույն կարգավիճակով 1 ընտանեկան բժշկի գրասենյակ 2139
Շորժայի բժշկական ամբուլատորիա (Շորժա, Արտանիշ, Ջիլ, Աղբերք, Դրախտիկ) միացնել տարածքային պոլիկլինիկային 2 ընտանեկան բժշկի գրասենյակ 4011
Ընդամենը   124 ընտանեկան բժշկի գրասենյակ 272433

 

(ենթաբաժինը փոփ., խմբ. 10.02.05 N 99-Ն)

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ (ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ներկայումս Գեղարքունիքի մարզում գործում են` 5 հիվանդանոց, 2 ծննդատուն, 1 առողջության կենտրոն: Մահճակալային ֆոնդը կազմում է 527 մահճակալ: Մահճակալների միջին ծանրաբեռնվածությունը` 30% է: Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնված` մի կողմից պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով:

 

Ծրագրի իրականացման ընթացքում Գեղարքունիքի մարզում ծրագրվում է`

պահպանել գործող հիվանդանոցների թիվը

  հիվանդանոցների կազմում ծավալել հագեցված ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն, որը կսպասարկի ինչպես ստացիոնարներից, այնպես էլ պոլիկլինիկաներից ուղեգրված ամբուլատոր հիվանդներին (պայմանագրային սկզբունքով):

 

Ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզի հիվանդանոցային համակարգը կներկայանա հետևյալ բուժհաստատություններով`

 

1. Գավառի վարչատարածք`

ա) Գավառ քաղաքում նախատեսվում է հիվանդանոցին միացնել «Շտապ օգնության կայան» ՓԲԸ-ն` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով.

բ) հիվանդանոցում նախատեսվում է պահպանել մահճակալների թիվը, կատարել կառուցվածքային փոփոխություններ`

- միացնել թերապևտիկ, սրտաբանական և նևրոլոգիական բաժանմունքները

- միացնել վիրաբուժական և քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքները:

Արդյունքում ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 90 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

● ընդհանուր թերապևտիկ

  ընդհանուր վիրաբուժական

● մանկական

● ինֆեկցիոն

  ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը

● արյան փոխներարկման կետը

● շտապ օգնության կայանը:

գ) Գավառ քաղաքի ծննդատունը թողնել ինքնուրույն կարգավիճակով` 40 մահճակալ հզորությամբ:

 

2. Սևանի վարչատարածք`

Սևան քաղաքում նախատեսվում է հիվանդանոցին միացնել «Շտապ օգնության կայան» ՓԲԸ-ն` մեկ իրավաբանական անձի կարգավիճակով:

Հիվանդանոցում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

- միացնել վիրաբուժական, ուռոլոգիական, տրավմատոլոգիական բաժանմունքները

- միացնել թերապևտիկ, նևրոլոգիական բաժանմունքները

- տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենք առանձին մասնաշենքում գործող մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը: Ազատված շենքն օտարել`

- հաշվի առնելով հիվանդանոցի առանձին շենքում գործող ինֆեկցիոն բաժանմունքի հակասանիտարական, անմխիթար վիճակը` բաժանմունքը տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենք (առանձին մուտքի և ելքի պայմաններով)

- օտարել առանձին շենքում գործող խոհանոցը` 220 քմ տարածքով, քանի որ հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում գործում են բուֆետներ

- օտարել հականեխիչ կայանը (բաժանմունքներում տեղակայված են ավտոկլավներ), կաթսայատունը և լվացքատունը` 500 քմ ընդհանուր տարածքով:

Արդյունքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 90 մահճակալ հզորությամբ (ներկայիս 130-ի փոխարեն): Հիվանդանոցն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

● ընդհանուր թերապևտիկ

● ընդհանուր վիրաբուժական

● մանկաբարձագինեկոլոգիական

● ինֆեկցիոն

● մանկական

● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը

● շտապ օգնության ծառայությունը

● արյան փոխներարկման կետը:

Հիվանդանոցի ներսում փոփոխությունների արդյունքում կազատվի 2956 քմ տարածք:

 

3. Մարտունու վարչատարածք`

Մարտունու հիվանդանոցում նախատեսվում է կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

- միացնել վիրաբուժական և տրավմատոլոգիական բաժանմունքները

- միացնել թերապևտիկ, սրտաբանական, նևրոլոգիական բաժանմունքները

- ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը ծավալել ներկայիս ֆիզիոթերապևտիկ բաժանմունքի տարածքում

- միացնել հիվանդանոցի երկրորդ հարկում տեղակայված մեծահասակների և մանկական պոլիկլինիկաները: Հիվանդանոցի տարածքից հանել ոչ պետական բժշկական ուսումնարանը:

Արդյունքում կգործի մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 100 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

● ընդհանուր թերապևտիկ

● ընդհանուր վիրաբուժական

● ինֆեկցիոն

● մանկական

● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը

● շտապ օգնության ծառայությունը

● արյան փոխներարկման կետը:

Մարտունու ծննդատունը վերանորոգվել է «ԻԿՈՒ» իտալական կազմակերպության կողմից, գտնվում է գերազանց վիճակում: Հարկ է նշել, որ Մարտունիում գրանցվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը (մարզի մակարդակով), ուստի առաջարկվում է ծննդատունը թողնել առանձին կարգավիճակով` 25 մահճակալ հզորությամբ:

 

4. Վարդենիսի վարչատարածք`

Վարդենիս քաղաքում կգործի մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 60 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

● ընդհանուր թերապևտիկ

● ընդհանուր վիրաբուժական

● ինֆեկցիոն

● մանկական

● մանկաբարձագինեկոլոգիական

● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը

● շտապ օգնության ծառայությունը

● արյան փոխներարկման կետը:

Հիվանդանոցային համալիրում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`

- հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի մի թևը կտրամադրվի թերապևտիկ բաժանմունքին:

 

5. Ճամբարակի վարչատարածք`

Ճամբարակ քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 50 մահճակալ հզորությամբ, որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

● ընդհանուր թերապևտիկ

● ընդհանուր վիրաբուժական

● ինֆեկցիոն

● մանկական

● մանկաբարձագինեկոլոգիական

● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը

● շտապ օգնության ծառայությունը

● արյան փոխներարկման կետը:

 

Այսպիսով, Գեղարքունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը.

 

Բուժհաստատության անվանումը 

Մահճակալների թիվը (2001 թ.)

Գավառի հիվանդանոց (բաժանմունքներ)

90

ընդհանուր վիրաբուժական

30

ընդհանուր թերապևտիկ

25

ինֆեկցիոն

20

մանկական

15

Գավառի ծննդատուն (բաժանմունքներ)

40

մանկաբարձական

25

գինեկոլոգիական

15

Սևանի հիվանդանոց (բաժանմունք)

90

ընդհանուր վիրաբուժական  

20

ընդհանուր թերապևտիկ

20

ինֆեկցիոն

10

մանկական

10

մանկաբարձական 15
գինեկոլոգիական 15
Վերակենդանացման  6
Վարդենիսի հիվանդանոց (բաժանմունքներ) 60
ընդհանուր վիրաբուժական 15 
ընդհանուր թերապևտիկ 15 
ինֆեկցիոն  5
մանկական 10 
մանկաբարձական 10 
գինեկոլոգիական 5
Ճամբարակի հիվանդանոց (բաժանմունքներ)  50
ընդհանուր վիրաբուժական 15
ընդհանուր թերապևտիկ  10
ինֆեկցիոն 5
մանկական 5
մանկաբարձական 8
գինեկոլոգիական 5
աբորտի 2
Մարտունու հիվանդանոց (բաժանմունքներ) 100 
ընդհանուր թերապևտիկ  20
ընդհանուր վիրաբուժական 30
ինֆեկցիոն 15
մանկական 15
վերակենդանացման 5
մանկաբարձագինեկոլոգիական 20
Մարտունու ծննդատուն (բաժանմունքներ)  25
ծննդաբերական  15
գինեկոլոգիական  10
Վարդենիկի առողջության կենտրոն 14
ծննդաբերական 4
մանկական 5
թերապևտիկ 5
Ընդամենը 469

        

 Օպտիմալացման արդյունքում Գեղարքունիքի մարզում մահճակալային ֆոնդը 517-ից կկրճատվի մինչև 469-ը և կազատվի 3656 քմ տարածք:

(ծրագիրը փոփ., խմբ. 10.02.05 N 99-Ն)