Գլխավոր տեղեկություն
Номер
N 232-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2007-31.12.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.02/17(252) Հոդ.294
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.03.2003
Дата вступления в силу
03.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2003 թվականի N 232-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ԳՈՐԾ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու գործ կազմելու և վարելու կարգը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 18
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 7-ի N 232-Ն որոշման


Ձև


ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Անունը ________________
Ազգանունը ______________
Հայրանունը ______________
Քաղաքացիությունը _________
ՀՀ-ում բնակության վայրը _____
______________________


Դ Ի Մ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


Խնդրում եմ ինձ Հայաստանի Հանրապետությունում տալ քաղաքական ապաստանի իրավունք,
քանի որ __________________________________________________________

________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1.

2.

3.

4.

5.

____ ____________ 200 թ.

___________________
(դիմողի ստորագրությունը)

 

(Հավելվածը փոփ. 03.05.07 N 573-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 7-ի N 232-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Անձնագիր

2. Անձը հաստատող այլ փաստաթղթեր

3. 2 լուսանկար` 3 x 4 չափսի (գունավոր)

4. Քաղաքական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր

5. Անձի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 7-ի N 232-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգը հաստատված է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն (այսուհետ` նախարարություն) դիմելու, նախարարությունում բացված անձնական գործը կազմելու և վարելու կարգը:

(1-ին կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

2. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշմամբ հաստատված ձևի դիմումի հիման վրա նախարարությունում բացվում և կազմվում է անձնական գործ:

(2-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

3. Անձնական գործի կազմման և վարման աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը (կամ նրա տեղակալը):

(3-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

4. Քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումը, դրան կցվող փաստաթղթերը նախարարության կողմից սահմանված կարգով մուտքագրվելուց հետո 5 օրվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը քաղաքական ապաստանի իրավունք հայցողի (այսուհետ` հայցող) հետ անցկացնում է հարցազրույց` պարզելու այն հանգամանքները, որոնց պատճառով հայցողը հեռացել է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից և դիմել է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու խնդրանքով:

(4-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

5. Հարցազրույցն անցկացվում է սահմանված կարգով հայցողին տրամադրված ժամանակավոր կացարանում կամ նախարարությունում: Հայցողը նախապես գրավոր տեղեկացվում է հարցազրույցի անցկացման վայրի և օրվա մասին:

Հարցազրույցի արդյունքում կազմվում է արձանագրություն:

(5-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

6. Նախարարությունը յուրաքանչյուր դիմումի առնչությամբ անհրաժեշտ ստուգումներ կատարելու նպատակով հարցումներ է հղում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` հայցողին քաղաքական ապաստանի իրավունք ստանալու մասին նրանց եզրակացություններն ստանալու համար:

(6-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

7. Համապատասխան պաշտոնատար անձը հայցողի մասին իրավասու պետական մարմինների եզրակացություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ամփոփում է հայցողի հետ անցկացված հարցազրույցի արդյունքները և ստացված եզրակացությունների հիման վրա կազմում ու Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում առաջարկություն հայցողին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու վերաբերյալ:

(7-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

8. Առաջարկությունը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

Առաջարկության ներածական մասում պետք է նշվեն առաջարկությունը կազմող մարմնի անվանումը, քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը, քաղաքացիությունը, մշտական բնակության երկիրը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, դիմումի ստացման տարեթիվը, ամիսը և ամսաթիվը:

Առաջարկության նկարագրական մասում պետք է նշվի քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի համառոտ շարադրանքը:

Առաջարկության պատճառաբանական մասում պետք է նշվեն նախարարության կողմից պարզված գործի հանգամանքները, հիմնավորումները, «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների այն հոդվածները, որոնցով նախարարությունն առաջնորդվել է գործի քննարկման ընթացքում:

Առաջարկության եզրափակիչ մասը պետք է պարունակի օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումը բավարարելու կամ մերժելու մասին եզրահանգումները, որտեղ պետք է նշվեն դրանց համար օրենքով նախատեսված հիմքերը, ինչպես նաև առաջարկության կազմման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

Առաջարկությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի ստորագրությամբ, սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:

(8-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

9. Դիմումի մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշումն ընդունվելուց հետո (քաղաքական ապաստանի իրավունք տալու կամ այն մերժելու մասին) նախարարությունը`

ա) հայցողի անձնական գործն առանձնացնում և պահում է քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց գործերի մեջ, եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը քաղաքական ապաստանի իրավունք տալու մասին որոշում է ընդունել.

բ) հայցողի անձնական գործն առանձնացնում և պահում է քաղաքական ապաստանի իրավունք չստացած անձանց գործերի մեջ, եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը քաղաքական ապաստանի իրավունք տալը մերժելու մասին որոշում է ընդունել:

(9-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան