Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 163-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.06.20/18(258) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
29.05.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
01.06.2007
Дата вступления в силу
02.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 մայիսի 2007 թ.

թիվ 163-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


«ՊՐՈՖՖԻՆԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ-ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով «ՊՐՈՖՖԻՆԱՆՍ» փակ բաժնետիրական ընկերության 2007 թվականի մայիսի 7-ի հայտը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի մայիսի 24-ի թիվ 23 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ՊՐՈՖՖԻՆԱՆՍ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա` գործունեությունը քաղաք Երևան, Թումանյան 8 հասցեում իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. հունիսի 1
Երևան