«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մայիսի 2007 թ. |
N 154-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ի 25-րդ և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Ամսական և եռամսյակային հաշվետվությունների ներկայացման ժամկետը վարկային կազմակերպության մասնաճյուղերի քանակից ելնելով` սահմանվում է.
1) մասնաճյուղեր չունեցող կամ մինչև 15 (ներառյալ) մասնաճյուղ ունեցող վարկային կազմակերպությունների համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 4-րդ աշխատանքային (բանկային) օրը (ներառյալ).
2) 16 և ավելի մասնաճյուղ ունեցող վարկային կազմակերպությունների համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային (բանկային) օրը (ներառյալ):
26. Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է`
1) մասնաճյուղեր չունեցող կամ մինչև 15 (ներառյալ) մասնաճյուղ ունեցող վարկային կազմակերպությունների համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 20-ը.
2) 16 և ավելի մասնաճյուղ ունեցող վարկային կազմակերպությունների համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|