«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 764-Ա
ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատար ջութակահար Վիլեն աբրիելյանի երաժշտարվեստի կատարողական բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վիլեն Հովհաննեսի Գաբրիելյանին (ծնվ.` 1983 թ., քաղ. Երևան, Ֆուչիկի 1-ին նրբ., շենք 17, բն. 1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև 2007 թվականի գարնանային զորակոչը:
(Որոշումը փոփ. 08.07.06 N 762-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 21 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.04.2008, N 358-Ա | 18.04.2008, N 764-Ա | |
26.04.2007, N 493-Ա | 05.05.2007, N 764-Ա | |
08.06.2006, N 762-Ա | 13.06.2006, N 764-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|