Գլխավոր տեղեկություն
Номер
N 80
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.11.2003-25.06.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.04.2000
Дата вступления в силу
12.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2000 թվականի թիվ 80

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգը» (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի ապրիլի 12-ի թիվ 80 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից արտարժույթների և թանկարժեք մետաղների (բանկային ստանդարտ ձուլակտորներ) նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքների սահմանման մեխանիզմը:

(1-ին կետը խմբ. 30.06.00 թիվ 173)

2. ՀՀ կենտրոնական բանկը, համաձայն «ՀՀ տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի (նոր խմբագրությամբ), ամեն օր հայտարարում է արտարժույթների նկատմամբ բացի Արժույթի միջազգային հիմնադրամի փոխառության հատուկ իրավունքներից (ԷսԴիԱր) ՀՀ դրամի հաշվարկային, առք ու վաճառքի փոխարժեքները, որոնք սահմանվում են ուղիղ գնանշման եղանակով` արտարժույթի 1, 10 կամ 10-ապատիկ միավորի գինը` արտահայտված ՀՀ դրամով:

(2-րդ կետը լրաց. 30.09.03 N 331-Ն)

3. Արտարժույթների նկատմամբ բացի Արժույթի միջազգային հիմնադրամի փոխառության հատուկ իրավունքներից (ԷսԴիԱր) ՀՀ դրամի հաշվարկային, առք ու վաճառքի փոխարժեքները, ինչպես նաև թանկարժեք մետաղների` ոսկու, արծաթի և պլատինի (բանկային ստանդարտ ձուլակտոր) նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից: Ընդ որում, նախագահի բացակայության դեպքում (որևէ հիմքով կամ պատճառով) սույն կետում նշված փոխարժեքները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի կամ խորհրդի ավագ անդամի կողմից:

(3-րդ կետը խմբ. 30.06.00 թիվ 173, լրաց. 30.09.03 N 331-Ն)

4. ԱՄՆ դոլարի (այլ արժույթների շրջանառությունները ՀՀ արժութային շուկայում էական ծավալ չեն կազմում) նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքները սահմանվում են համաձայն «ՀՀ տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ի (նոր խմբագրությամբ), նախորդ օրը ֆինանսական շուկայում ձևավորված միջին կշռված փոխարժեքների հիման վրա, որոնք հաշվարկվում են ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված արտարժութային գործառնությունների վերաբերյալ ձև թիվ 19 հաշվետվությունների հիման վրա:

(4-րդ կետը փոփ. 30.09.03 N 331-Ն)

5. Այլ արտարժույթների նկատմամբ, բացի ԱՀՄ-ի հատուկ փոխառության իրավունքներից (SDR), ՀՀ դրամի տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքները սահմանվում են քրոս-փոխարժեքի միջոցով` հիմք ընդունելով Reuters ինֆորմացիոն համակարգից վերցված ԱՄՆ դոլարի նկատմամբ համապատասխան արտարժույթների փոխարժեքները և ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքը: Reuters ինֆորմացիոն համակարգի խափանման դեպքում արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքները սահմանվում են` հիմք ընդունելով Internet տեղեկատվական համակարգից վերցված ԱՄՆ դոլարի նկատմամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան արտարժույթների փոխարժեքները (http://www.ecb.int/http:www.ecb.int/) և ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքը: Ընդ որում, այն երկրներից, որտեղ գործում է պաշտոնական փոխարժեքի ինստիտուտը, վերցվում են այդ երկրների կենտրոնական բանկերի սահմանած պաշտոնական փոխարժեքները, իսկ այն երկրներից, որտեղ գործում է ընթացիկ փոխարժեքի հաստատագրումը (ֆիքսինգ)` բորսայական փոխարժեքը ժամը 16:00-ի դրությամբ:

(5-րդ կետը լրաց. 30.06.00 թիվ 173, խմբ. 14.08.01 թիվ 207)

6. ԷսԴիԱր/ԷյԷմԴի փոխարժեքը սահմանվում է յուրաքանչյուր ամիս` հիմք ընդունելով ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ ԷյԷմԴի/ՅուԷսԴի և ԷսԴիԱր/ՅուԷսԴի փոխարժեքները: ԷսԴիԱր/ՅուԷսԴի փոխարժեքն ամսվա վերջին աշխատանքային օրը վերցվում է Արժույթի միջազգային հիմնադրամի ինտերնետային պաշտպանված էջից` տեղական ժամանակով ժամը 18:15-ին:

(6-րդ կետը լրաց. 30.06.00 թիվ 173, խմբ. 30.09.03 N 331-Ն)

7. Ոսկու, արծաթի և պլատինի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային կրոս-փոխարժեքները սահմանվում են` հիմք ընդունելով Reuters ինֆորմացիոն համակարգից ստացված Լոնդոնի միջբանկային շուկայի (London Interbank Fixing) նախորդ օրվա առավոտյան փոխարժեքները:

(7-րդ կետը լրաց. 30.06.00 թիվ 173)

8. ԵՎՐՈ-ի կազմում ընդգրկված 11 եվրոպական արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքները հաշվարկվում են EUR/AMD և Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հաստատված EUR/ATS, BEF, DEM, ESP, FRF, IEP, ITL, LUF, NLG, PTE, FIM քրոս-փոխարժեքների միջոցով:

(Նախկինում 6-րդ կետ փոփ. 30.06.00 թիվ 173)

9. ՀՀ կենտրոնական բանկի տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքները սահմանվում և տրամադրվում են զանգվածային լրատվության միջոցներին նախորդ օրը, մինչև ժամը 17:55-ը:

(Նախկինում 7-րդ կետ փոփ. 30.06.00 թիվ 173)

10. ՀՀ կենտրոնական բանկը, ելնելով դրամավարկային քաղաքականության խնդիրներից և շուկայում ձևավորված իրավիճակից, կարող է նույն օրվա ընթացքում սահմանել նոր հաշվարկային, առք ու վաճառքի փոխարժեքներ, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

(Նախկինում 8-րդ կետ փոփ. 30.06.00 թիվ 173)

11. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տեղեկատվական գործակալություններին և մամուլին տրամադրված հաշվարկային փոխարժեքների վերաբերյալ տեղեկատվությունը պաշտոնական է և ունի իրավաբանական ուժ:

(Նախկինում 9-րդ կետ փոփ. 30.06.00 թիվ 173)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.03.2006, թիվ 118-Ն 27.04.2006, N 80
04.05.2004, N 111-Ն 25.06.2004, N 80
30.09.2003, N 331-Ն 13.11.2003, N 80
14.08.2001, N 207 14.08.2001, N 80
30.06.2000, N 173 30.06.2000, N 80
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան