Գլխավոր տեղեկություն
Номер
N 128
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.09.2001-21.02.2002)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.05/7(139) Հոդ.189
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.02.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2001
Дата вступления в силу
05.03.2001

040.0128.22.02.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ 
22 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2001 թվականի N 128
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` 2001 թվականի ընթացքում ավարտել Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման գործընթացի իրականացմանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
փետրվարի 22-ի N 128 որոշմամբ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Ներածություն

 

Վերջին տարիներին Հայաստանի առողջապահության համակարգի գործունեության համակողմանի ուսումնասիրությունը թույլ է տալիս համակարգում ստեղծված իրավիճակը գնահատել որպես բարդ և լարված: Ներկայիս իրավիճակի ամփոփ վերլուծությունը հանգեցնում է միանշանակ եզրակացության, որ այս բնագավառում ծառացած խնդիրների նկատմամբ հին հայացքների պահպանումն անպայմանորեն ավելի կվատացնի առողջապահության ներկայիս` առանց այն էլ ծանր վիճակը: Հանրապետության առողջապահական ծառայությունների զարգացման հարցում այսօրվա մոտեցման հիմքում դրված է հանրապետական և տարածքային մակարդակներում ազգաբնակչության իրական պահանջարկի համակողմանի վերլուծությունը: Առողջապահության համակարգի տնտեսագիտորեն արդյունավետ գործունեության բանալին ազգաբնակչության բուժական և կանխարգելիչ օգնության պահանջարկի ուսումնասիրությունն է:

Նախկին Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած առողջապահության համակարգը խիստ գերկենտրոնացված էր, որը հիմնված էր առողջապահության կառավարման, ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման և վերահսկման ամբողջատիրական մոտեցումների վրա: Առողջապահության այդ համակարգը, որն առաջին հայացքից դասական էր թվում, համարվում էր սոցիալապես առավել ապահով համակարգ և աշխարհում լավագույներից մեկը (ապահովում էր առողջապահության առջև դրված հիմնական խնդիրների լուծումն ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային, մասնագիտացված ծառայությունների միջոցով, հնարավորություն էր տալիս ազգաբնակչությանը, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ստանալ որոշակի երաշխավորված բուժօգնություն): Նշված համակարգը ուներ որոշ թերություններ` գերկենտրոնացված կառավարում, բացառապես բյուջետային ֆինանսավորում, առողջապահական խնդիրների սահմանափակվածություն, այդ թվում` բժշկական օգնության, բուժհիմնարկների ցանցի և բուժանձնակազմի ուռճացված թվաքանակ, դրանց անհավասարաչափ բաշխվածություն: Մարդը զրկված էր բժիշկ, բուժհիմնարկ ընտրելու իրավունքից, աղավաղվել էին ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային ու ստացիոնար), հիվանդանոցային բուժկազմակերպությունների փոխհարաբերությունները և դրանց ֆունկցիաների ու գործունեության սահմանազատման չափանիշները, բուժօգնության քաղաքականության մեջ հիմնական շեշտն ուղղվում էր ստացիոնարներին` պարտադրելով հիվանդների չհիմնավորված մեծ զանգվածի բուժումը կազմակերպել հիվանդանոցներում, որը, ինչ խոսք, ավելի թանկ և ծախսատար էր: Առողջապահության բնագավառում գնահատման քաղաքական չափանիշների գերակայությունը և դրանցից բխող մոտեցումները հանգեցրել էին ուռճացված առողջապահական ցանցի ստեղծմանը, առողջապահական տարբեր ծառայությունների անհամաչափ զարգացմանը, իրական պահանջարկի համեմատ կադրերի, մահճակալների քանակի և բուժկազմակերպությունների հզորությունների ավելցուկի առաջացմանը:

1997 թվականից ՀՀ առողջապահության համակարգն անցավ բուժօգնության վճարովի սկզբունքին` հաշվի չառնելով օրեցօր աճող գործազրկությունը, միգրացիայի աճը: Սոցիալ-տնտեսական, առողջապահության համակարգի անբավարար ֆինանսավորման պայմանները, դեղորայքի շուկայի գների կտրուկ բարձրացումը, բուժսպասարկումը դարձրել են դժվարամատչելի, զգալի նվազել է բնակչության դիմելիությունն ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժհաստատություններ: Հիվանդանոցային մահճակալների զբաղվածությունն իջել է շուրջ 40%-ով: Այս իրավիճակը պայմանավորված է ոչ միայն առողջապահական միջոցառումների անբավարար մակարդակով, այլ նաև ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակով: Ըստ էության, այլընտրանքային ֆինանսական միջոցների բացակայությունը (ազգաբնակչությունը վճարունակ չէ) և բյուջեի սահմանափակ հնարավորությունն առողջապահության համակարգի հետագա պահպանումը և առավել ևս զարգացումը դարձնում են դժվար լուծելի խնդիր:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը գտնվում է բարեփոխումների գործընթացում: Բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացավ տնտեսավարման նոր մեթոդների` շուկայական հարաբերությունների անցման պատճառով: Բարեփոխումների իրականացման ճանապարհին վարչական ապակենտրոնացման գործընթացը նպատակ ուներ ամենօրյա խնդիրների լուծման հարցում ապահովելու գործունեության ինքնուրույնություն, տեղային խնդիրների արդյունավետ լուծում, ինքնազարգացման խթանում, սակայն հանգեցրեց ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների էական թուլացման, ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործման, առանց այն էլ ուռճացված կադրային հաստիքների էլ ավելի ուռճացմանը (յուրաքանչյուրը ձգտում է ունենալ հնարավորին չափ նեղ մասնագետներ և այլ տնտեսական անձնակազմ):

Հիմք ընդունելով ՀՀ-ում առողջապահության զարգացման ռազմավարության դրույթները`

Ø կառավարման համակարգի կատարելագործում, կառավարման տարբեր մակարդակներում ֆունկցիաների հստակեցում,

Ø  բուժհաստատությունների, մասնավորապես, ստացիոնարների քանակի կրճատում, մահճակալների քանակի կրճատում, օպտիմալացում, վերապրոֆիլավորման գործընթացի կատարելագործում,

Ø  առաջնային բուժօգնության համակարգում ընտանեկան բժշկության ներդրում,

Ø  բժշկական ծառայությունների ռեսուրսների վերաբաշխում,

Ø  պետական սուղ ռեսուրսների ավելի արդյունավետ տեղաբաշխում` ըստ ծառայությունների կարևորության,

Ø  համայնքի պատասխանատվության բարձրացում,

Ø առողջության առաջնային պահպանման և առաջնային բժշկական օգնության համակարգերի էլ ավելի կարևորում և ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգը, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրագործում է օպտիմալացման ծրագիր: Ծրագրի իրագործման ընթացքում կատարվում են հանրապետության մահճակալային ֆոնդի վերաբաշխումը և վերապրոֆիլավորումը, համակարգի քիչ արդյունավետ կառուցվածքային միավորների վերակազմավորումը, վերամասնագիտացման իրական պահանջարկներին համապատասխանեցումը: Ընդ որում, նշված գործընթացը պետք է իրականացվի` պահպանելով բնակչությանը ցույց տրվող բուժօգնության ծավալները և մակարդակը: Պետք է հստակեցվեն և կանոնակարգվեն ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժհաստատությունների ֆունկցիոնալ սահմանազատման մոտեցումները, ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին պետք է վերադարձնել լիարժեք բուժօգնություն կազմակերպելու իր իրավունքը, հնարավորություն տալ հիվանդների բուժումը կազմակերպել տանը հիվանդի հարազատ միջավայրում, իսկ հոսպիտալացումն իրականացնել բժշկական հիմնավոր ցուցումներով: Նման մոտեցումն արդարացված է նաև տնտեսագիտական տեսանկյունից:

Առողջապահության համակարգում ցանցի կառուցվածքային վերափոխումների հիմնական թիրախ հանդիսացավ բուժօգնության առաջնային օղակը: Այստեղ բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորված էր ինչպես առկա նաև որոշ թերություններից ձերբազատվելու (ուղղվածությունն ավելի շատ դեպի բուժումը, ի վնաս կանխարգելիչ աշխատանքների, թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների անջատվածությունը, հիվանդներին ստացիոնար ուղեգրելու միտումը), այնպես էլ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, համակարգի կառուցվածքը, ներուժը և բժշկական ստանդարտները կատարելագործելու և հետագա զարգացումն ապահովելու ձգտումով: Ներկայիս ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն իրականացնող ուռճացված օղակը, որը ձևավորվեց բարեփոխումների իրականացման ճանապարհին, լիարժեք չի ապահովում որակյալ մասնագիտական բուժօգնությունը, մոտ չի կանգնած համայնքին, ընտանիքին:

1998 թ. ՀՀ առողջապահության նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ սկսեց իրագործել «Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման և առողջության առաջնային պահպանման ծրագիրը», որի նպատակն է բարելավել բնակչության առողջական վիճակը` բարձրացնելով բժշկական օգնության որակը, կազմակերպելով ավելի արդյունավետ առողջապահական ծառայություններ, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը թեքելով դեպի ԱԱՊ-ի միավորները` բժշկական օգնության մատչելիության բարձրացմամբ, ներմուծելով ընտանեկան բժշկի գաղափարը:

Առաջնային օղակի ամրապնդումը և ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության աստիճանական փոխարինումը ընտանեկան բժշկական համակարգով (մինչև 2005 թ.), կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանը, որն արդյունավետ բուժման հիմնական երաշխիքներից մեկն է: Արդյունքում առաջնային օղակի զարգացումն ուղղակիորեն կնպաստի մասնագիտացված ծառայությունների օպտիմալացմանը: Վերոհիշյալը բխում է նաև ՀՀ առողջապահության զարգացման քաղաքականության հիմնական դրույթներից, ըստ որի առողջության առաջնային պահպանման օղակի առաջանցիկ զարգացումը մոտակա տարիների կարևորագույն գերակայություններից է:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտություն է դարձել համակարգի հզորությունների օպտիմալացումը հաշվարկել այնպես, որ պետությունը հնարավորություն ունենա իրականացնելու հանրապետության քաղաքացիների առողջությունը պահպանելու իր սահմանադրական պարտավորությունները:

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության օպտիմալացման հայեցակարգային հիմնադրույթները և Կոտայքի մարզի առողջապահական հիմնարկներում ստեղծված իրավիճակը` առաջարկվում է մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով իրականացնել հետևյալ գործառույթները`

Ø Կոտայքի մարզի քարտեզագրում,

Ø առողջապահության համակարգի շենքերի, շինությունների գույքագրում, տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրություն,

Ø հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների ուսումնասիրություն, գույքագրում,

Ø բուժհաստատությունների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն (հագեցվածություն, ծանրաբեռնվածություն, շրջապտույտ և այլն),

Ø ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության ուսումնասիրություն,

Ø դեմոգրաֆիկ ցուցանիշների հավաքագրում` ներառելով հիվանդացությունը,

Ø  ազգաբնակչության տեղաբաշխումը, խտությունը,

Ø  կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:

 

Ներկա իրավիճակը

 

Կոտայքի մարզ`

 

Համայնքների թիվը` 67

բնակավայրերի թիվը` 69

Քաղաքներ` 7 (Աբովյան, Հրազդան,

Եղվարդ, Չարենցավան, Նոր Հաճն,

Ծաղկաձոր, Բյուրեղավան)

Բնակչությունը` 325000 մարդ
այդ թվում`
Կոտայքի վարչատարածք` 130400 
Չարենցավանի վարչատարածք` 47200
Նաիրի վարչատարածք` 67000
Հրազդանի վարչատարածք` 80500

 

Մարզում գործում է 49 բուժհիմնարկ, որից`

 

Ø հիվանդանոց` 4 (Աբովյան, Հրազդան, Նաիրի, Չարենցավան)

Ø  ծննդատուն` 2 (Աբովյան, Հրազդան)

Ø  պոլիկլինիկա` 6 (Աբովյան, Հրազդան-2, Նաիրի, Չարենցավան, Նոր Հաճն)

Ø մանկական պոլիկլինիկա` 2 (Հրազդան, Աբովյան)

Ø ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 3 (Աբովյան, Հրազդան, Չարենցավան)

Ø ԱԿ` 3 (Գառնի, Բյուրեղավան, Արգել)

Ø արյան բանկ` 1 (Հրազդան)

Ø ԳԲԱ` 27

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն (արտահիվանդանոցային բուժօգնություն)

 

Մարզի ազգաբնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների

 

Բուժհաստատության անվանումը

Բուժհաստատութ. տիպը

Սպասարկվող բնակչության թիվը

   

մինչև 15 տարեկան

15-ից բարձր

ընդհանուր ազգաբնակչութ.

Չարենցավանի պոլիկլինիկա` խառը 8979 29618 38597
Չարենցավան, Կարենիս, Ֆանտան, Արզական, Ալափարս, Բժնի        
Ընդամենը   15981 35575 47164
Աբովյանի պոլիկլինիկա` մեծահասակ 0 48528 48528
Աբովյան, Ջրաբեր        
Աբովյանի մանկ. պոլիկլինիկա`  մանկ. 12888 0 12888
Աբովյան, Ջրաբեր        
Բյուրեղավանի ԱԿ`   2971 8821 11792
Բյուրեղավան, Նուռնուս        
Գառնիի ԱԿ`   3775 7736 11511
Գառնի, Գեղադիր, Գողթ        
Գեղարդ, Հացավան        
Ձորաղբյուրի ԲԱ`   834 2046 2880
Ձորաղբյուր, Զովք        
Առինջի ԲԱ   1347 3299 4646
Գեղաշենի ԲԱ`   2003 4285 6288
Գեղաշեն, Կամարիս        
Արամուսի ԲԱ`   1265 2819 4084
Արամուս, Կաթնաղբյուր        
Ջրվեժի ԲԱ`   1978 5179 7157
Ջրվեժ, Ողջաբերդ        
Բալահովտի ԲԱ`   1133 3013 4146
Բալահովիտ, Ռադիոկայանին կից        
Մայակովսկու ԲԱ`   555 1361 1916
Արզնու ԲԱ`   887 2175 3062
Կապուտանի ԲԱ`   568 1397 1965
Զովաշեն, Հատիս        
Պտղնու ԲԱ`   664 1840 2504
Վ. Պտղնի, Ն. Պտղնի        
Հայռուսգազարդ        

Կոտայքի ԲԱ`

  1525 3771 5296
Կոտայք, Ակունք, Նոր Գյուղ        
Զառի ԲԱ`   498 1222 1720
Զառ, Սևաբերդ        
Ընդամենը   32891 97492 130383
Հրազդանի 1 պոլիկլինիկա մեծահասակ 0 38117 38117
Հրազդանի 2 պոլիկլինիկա` խառը  5096 13089 18185
Հրազդան, Քաղսի, Սոլակ        
Հրազդանի մանկ. պոլիկլինիկա մանկ. 13019 0 13019
Ծաղկաձորի ԲԱ   535 965 1500
Մեղրաձորի ԲԱ`   1953 4553 6506
Մեղրաձոր, Աղավնաձոր,        
Արտավազ, Փյունիկ, Մարմարիկ, Հանքավան,        
Լեռնանիստի ԲԱ   1061 1990 3051
Ընդամենը   21664 58714 80378
Նաիրիի պոլիկլինիկա` մեծահասակ 0 10289 10289
Եղվարդ, Զորավան,        
Նաիրիի մանկ. պոլիկլինիկա` մանկ. 4875 0 4875
Եղվարդ, Զորավան        
Նոր Հաճնի պոլիկլինիկա` խառը 3767 11207 14974
Նոր Հաճն, Գետամեջ, Նոր Արտամետ        
Արգելի ԱԿ`   2197 3372 5569
Արգել, Թեղենիք, Քարաշամբ   1638 2562 4200
Քասախի ԲԱ   1300 4213 5513
Պռոշյանի ԲԱ   1500 3718 5218
Նոր Երզնկայի ԲԱ   520 1400 1920
Զովունու ԲԱ   521 3755 5276
Քանաքեռավանի ԲԱ   1085 2618 3703
Մրգաշենի ԲԱ   625 1413 2038
Բուժականի ԲԱ   672 1079 1751
Նոր Գեղիի ԲԱ   1300 3200 4500
Արագյուղի ԲԱ`   423 931 1354
Արագյուղ, Սարալանջ        
Ընդամենը   19785 47195 66980

 

Կոտայքի մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունում աշխատող բուժանձնակազմի թիվը

 

Բուժհաստատության անվանումը

Աշխատող բուժանձնակազմի թիվը

  բժիշկներ բուժքույր կրտսեր անձն. այլ աշխատողներ Ընդամենը
Չարենցավանի պոլիկլինիկա 32 79 6 19 136
Աբովյանի պոլիկլինիկա 51 74 7 16 148
Աբովյանի մանկ. պոլիկլինիկա 22 45 3 10 80
Բյուրեղավանի ԱԿ 17  33 2 4 56
Գառնիի ԱԿ 3 42 4 13 72
Ձորաղբյուրի ԲԱ 3 4 2 1 10
Առինջի ԲԱ 4 7 1 1 13
Գեղաշենի ԲԱ 3 7 2  5  17
Արամուսի ԲԱ 2 5 1 2 10
Ջրվեժի ԲԱ 6 6 1 1 14
Բալահովտի ԲԱ 1 2 1 2 6
Մայակովսկու ԲԱ 1 2 1 2 6
Արզնու ԲԱ 3 3 1 1 8
Կապուտանի ԲԱ 1 3 1 1 6
Պտղնու ԲԱ 1 5 1 1 8
Կոտայքի ԲԱ 3 6 1 2 12
Արզականի ԲԱ 3 3 1 1 8
Ալափարսի ԲԱ 3 3 2 0 8
Զառի ԲԱ 2 1 1 1 5
Հրազդանի 1 պոլիկլինիկա 32 73 5 15 125
Հրազդանի 2 պոլիկլինիկա 23 35 2 7 67
Հրազդանի մանկ. պոլիկլինիկա 19 45 2 7 73
Ծաղկաձորի ԲԱ 2 4 1 0 7
Մեղրաձորի ԲԱ 3 5 3 13 24
Լեռնանիստի ԲԱ 3 4 2 1 10
Նաիրիի պոլիկլինիկա 22 39 8 16 85
Նաիրիի մանկ. պոլիկլինիկա 10 24 2 2 38
Նոր Հաճնի պոլիկլինիկա 33 48 4 7 92
Արգելի ԱԿ 3 11 2 11 27
Քասախի ԲԱ 4 10 1 2 17
Պռոշյանի ԲԱ 5 9 2 4 20
Նոր Երզնկայի ԲԱ 1 3 2 2 8
Զովունու ԲԱ 8 12 1 1 28
Քանաքեռավանի ԲԱ 4 12 2 1 19
Մրգաշենի ԲԱ 3 5 3 13 24
Բուժականի ԲԱ 1 3 1 1 6
Նոր Գեղիի ԲԱ 2 4 2 4 12
Արագյուղի ԲԱ` 1 3 1 2 7
Ընդամենը 351 684 80 190  

 

Հիվանդանոցային ծառայություն

 

Բուժհաստատության անվանումը

Առ 01.01. 2001 թ.
բաժանմունքների մահճ. ֆոնդը

Առ 01.01. 2001 թ. հիվանդների քան. (մահճ/օր)

1 հիվանդի բուժման
միջին տևողութ. 
(օր)
Ծանրաբեռնվա-
ծություն
բժիշկներ/
բուժքույր
կրտսեր
բուժանձ-
նակազմ/այլ
աշխատողներ
Նաիրիի հիվանդանոց թերապևտիկ 40 147 2580 17.5 29% 20/84 19/48
  վիրաբուժակ. 30 167 132 8.3 18%    
  ինֆեկցիոն 20 61 618 10 41%    
  մանկական 15 50 572 11.4 19    
  մանկ/գինեկ. 30 537 2287 4.3 30    
  Ընդամենը 135 962 7439 10.3 27 20/84 19/48
Աբովյանի հիվանդանոց թերապևտիկ 50 436 5056 11.6 34 31/97 21/62
  վիրաբուժակ. 30 522 4490 8.6 37    
  ինֆեկցիոն 50 192 2628 13.7 22    
  մանկական 30 235 1886 8 31    
  վերակենդան. 6 204 1326 6.5 74    
  Ընդամենը 160 1589 15386 9.68 40 31/97 21/62
Հրազդանի հիվանդանոց թերապևտիկ 50 142 1592 11.2 21 26/134 22/63
  1 վիրաբուժ 40 442 3904 8.9 33    
  2 վիրաբուժ. 15 248 3620 14.6 80    
  ինֆեկցիոն 30 70 907 13 12    
  մանկական 15 127 1077 8.5 24    
  վերակենդան. 6 108 278 2.6 15    
  նյարդաբան. 15 157 2285 14.6 51    
  Ընդամենը 165 1294 13663 10.5 34 26/134 22/63
Չարենցավանի հիվանդանոց վիրաբուժ. 15 214 1829 8.5 41 24/101 20/47
  թերապևտիկ 20 144 1666 11.5 28    
  մանկական 10 62 470 7.6 16    
  ինֆեկցիոն 20 83 689 8.3 15    
  մանկ/գինեկ. 20 503 2716 5.4 45    
  Ընդամենը 85 1006 7370 8.26 29 24/101/ 20/47
Գառնիի ԱԿ թերապիա 10         13/42 4/13
  մանկական 10            
  գինեկոլոգիա 10            
  Ընդամենը 30         13/42 4/13
Աբովյանի ծննդատուն 1 մանկական 40 667 3364 5 28 26/92 14/44
  2 մանկական 10 368 1604 4.4 53    
  հղ. աղտաբ. 15 206 1106 5.4 25    
  գինեկոլոգ. 20 136 754 4.6 13    
  Ընդամենը 85 1377 6828 5.1 30 26/92 14/44
Հրազդանի ծննդատուն մանկաբարձական 40 914 4715 5.6 39 16/53 6/32
  գինեկոլոգիա 20 448 1693 3.8 28    
  հղ. աղտաբ. 20 296 2112 7 35    
  Ընդամենը 80 1658 8520 5.5 34 16/53 6/32
Ընդամենը   740 7886 59206 8.3 32 143/561 102/296

 

Սպասվելիք իրավիճակ

 

Ելնելով ՀՀ Կոտայքի մարզի առողջապահության հիմնարկների հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից` մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման համար առաջարկվում է հետևյալ սկզբունքները`

Ø առողջապահական առաջնային օղակի զարգացումը և գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինումը ընտանեկան բժշկության ինստիտուտով (2001-2005 թթ.),  ինչն իր հերթին կնպաստի հիվանդանոցային ծառայության բեռի թեթևացմանը և օպտիմալացմանը,

Ø հիվանդանոցային օղակում կոնսուլտատիվ-ախտորոշիչ ծառայությունների ուժեղացում (բազմապրոֆիլային հիվանդանոցների կազմում կենտրոնացված ախտորոշիչ ծառայությունների ստեղծումն առավել արդյունավետ կարող է լինել մարզային համակարգում, ուր ամբուլատոր-պոլիկլինիկական օղակը թույլ տեխնոլոգիական հագեցվածություն ունի),

Ø հիվանդանոցային օղակի օպտիմալացմանը զուգընթաց ուժեղացնել վերականգնողական բուժման ծառայությունը (որոշ դեպքերում ցերեկային ստացիոնարի ձևով),

Ø հիվանդանոցային համակարգի և նրա կադրային ներուժի օպտիմալացում, որի նպատակն է`

1. ձերբազատվել հին շենքերից, որոնց վերանորոգումը կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ,

2. համակարգի հիվանդանոցները, որոնք տեխնիկապես թերզինված են, պահանջում են բժշկական տեխնոլոգիաների նոր ներդրումներ` միավորելով տեխնոլոգիապես ավելի հզոր հիվանդանոցները,

3. մահճակալային ֆոնդի նորմավորում` ելնելով մահճակալների զբաղվածությունից:

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ

 

1996 թվականից մարզային առողջապահության համակարգի ապակենտրոնացման գործընթացի արդյունքում Կոտայքի մարզում ներկայումս գործում է 49 բուժհաստատություն, որից`

մեծահասակների պոլիկլինիկա` 6

մանկական պոլիկլինիկա` 2

 առողջության կենտրոն` 3 (որից երկուսում ծավալվել է ցերեկային ստացիոնար)

գյուղական բժշկական ամբուլատորիա` 27

ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 3:

Այստեղից երևում է, որ ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գործառույթ իրականացնող հիմնարկների թիվը կտրուկ աճել է (յուրաքանչյուրը տրոհվել է ավելի մանր իրավաբանական սուբյեկտների): Ստանալով ինքնուրույնություն, չտիրապետելով տնտեսավարման և առողջապահության կազմակերպման անհրաժեշտ գիտելիքներին` գյուղական ամբուլատորիաները բոլորովին անպատրաստ էին ու անկարող լուծելու առաջացած խնդիրները: Այսպիսով, տեղի ունեցավ պետության կողմից տրված առանց այն էլ սուղ ֆինանսական միջոցների փոշիացում` ամբուլատորիաների գործունեության անկառավարելի և անվերահսկելի դառնալու պատճառով: Արդյունքում, գյուղական բնակչությունը զրկվեց նեղ մասնագիտական կոնսուլտացիաներից և ախտորոշիչ ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Առողջության առաջնային պահպանման օղակը բարելավելու նպատակով, հարկավոր է բարձրացնել համայնքների դերը և մասնակցությունն առողջապահական կարիքների լուծման գործում, ապահովել բուժօգնության մատչելիությունը և հավասարության սկզբունքը, թեթևացնել մասնագիտացված ծառայությունների բեռը, նպաստել հիվանդանոցային համակարգի օպտիմալացմանը: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակն աստիճանաբար պետք է փոխարինել ընտանեկան բժշկության համակարգով, որի հետևանքով կկատարվի կադրային ներուժի ռացիոնալ օգտագործում, առկա բժշկական սարքավորումների արդյունավետ օգտագործում և նոր տեխնոլոգիաների ներդրում:

 

Այս առումով Կոտայքի մարզում ծրագրվում է` 

 

Ø Հաշվի առնելով, որ մարզի մանկական և մեծահասակների պոլիկլինիկաները գտնվում են միևնույն շենքերում և, քանի որ մանկական պոլիկլինիկաներն ապահովված չեն բոլոր անհրաժեշտ բժշկական կադրերով ու մեծ մասամբ օգտվում են մեծահասակների նեղ մասնագետների ծառայությունից (պայմանագրային հիմունքներով), շատերը չունեն ռենտգենաբանական և լաբորատոր-ախտորոշիչ ծառայություններ, ուստի հարկավոր է մանկական պոլիկլինիկաները միավորել մեծահասակների պոլիկլինիկաների կազմում: Արդյունքում ավելորդ, միմյանց կրկնող կաբինետներից, ախտորոշիչ ծառայություններից ազատվելով, առկա հզորություններն ու մասնագետների կադրային ներուժն օգտագործելով` կարող ենք ակնկալել ավելի բարձր մակարդակի ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն:

Արդյունքում կունենանք`

1. Նաիրիի տարածաշրջան` Նաիրիի պոլիկլինիկա,

2. Աբովյանի տարածաշրջան` Աբովյանի պոլիկլինիկա,

3. Չարենցավանի տարածաշրջան` Չարենցավանի պոլիկլինիկա,

4. Հրազդանի տարածաշրջան` Հրազդանի պոլիկլինիկա:

Ø Մարզում գործող բոլոր ստոմատոլոգիական պոլիկլինիկաները հետագայում ներկայացվելու են սեփականաշնորհման

Չարենցավանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան տեղափոխել ընդհանուր պոլիկլինիկայի շենք

Ø Քանի դեռ ընտանեկան բժշկության ինստիտուտը չի գործում և պատրաստի ընտանեկան բժիշկներ չունենք, այս շրջանում պոլիկլինիկաները կգործեն ինքնուրույն կարգավիճակով` իրականացնելով իրենց հիմնական գործառույթները: Բժիշկները կաշխատեն պայմանագրային սկզբունքով` պայմանագիր կնքելով բնակչի հետ և համապատասխան քանակի բնակիչ (2000-2500 մեծահասակ, 700-1000 մանկական ազգաբնակչություն) հավաքագրելու դեպքում: Հետագայում, գործող 4 պոլիկլինիկայի յուրաքանչյուրի բազայի վրա ծավալվելու են ընտանեկան բժշկի գրասենյակներ: Բուժօգնությունն առայժմ իրականացվելու է թիմային սկզբունքով մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երկու բուժքույր` մեծահասակ և մանկական ազգաբնակչության սպասարկման համար: Երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: Թիմն աշխատելու է շուրջօրյա: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը պահպանվելու է, ընթացքում կենսաթոշակառուները և համատեղությամբ աշխատող նեղ մասնագետներն աստիճանաբար աշխատանքից ազատվելու են:

Ø Գյուղական բնակչության առողջության առաջնային պահպանման օղակը բարելավելու նպատակով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է Առինջ, Ջրվեժ, Բժնի, Արգել, Արզական գյուղերի ամբուլատորիաների կառուցում և վերանորոգում (2000 թ. ծրագրով), իսկ Բալահովիտ, Արզնի, Ծաղկաձոր գյուղերի ամբուլատորիաներն ընդգրկված են 2001 թ. համար նախատեսված շինվերանորոգման աշխատանքների ծրագրում:

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի, Բջնիի, Ջրվեժի, Առինջի, Բալահովտի, Ծաղկաձորի և Արզնու գյուղական բժշկական ամբուլատորիաներն ու Արգելի առողջության կենտրոնը կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ:

Ø Գյուղական ամբուլատորիաների բժիշկները ներկայումս փաստացի կատարում են ընտանեկան բժշկի գործառույթներ, ամբուլատորիաներն այս շրջանում կշարունակեն իրենց ֆունկցիոնալ գործունեությունը` ունենալով ֆինանսական, վարչական և մեթոդական ենթակայություն տարածքային պոլիկլինիկաներին (միավորվելով վերջիններիս):

Ելնելով վերը շարադրվածից` կունենանք հետևյալ պատկերը`

 

Բուժհաստատության անվանումը

Կառուցվածքային փոփոխությունը Սպասվելիք արդյունքը
Չարենցավանի պոլիկլինիկա պահպանվում է  15-18 ընտ. բժշկի գրասենյակ
Ալափարսի ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
Արզականի ԲԱ ԾԻԳ-ի ծրագրով  կառուցվում է նորը 2 ընտ. բժշկի գրասենյակ
Աբովյանի պոլիկլինիկա պահպանվում է 25-28 ընտ. բժշկի գրասենյակ
Աբովյանի մանկ/պոլիկլ. միավորվում է մեծահասակների
պոլիկլինիկայի կազմում
 
Բյուրեղավանի ԱԿ պահպանվում է 6 ընտ. բժշկի գրասենյակ
Գառնիի ԱԿ (ամբուլատոր մաս) պահպանվում է 6 ընտ. բժշկի գրասենյակ
Ձորաղբյուրի ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
Առինջի ԲԱ ԾԻԳ-ի ծրագրով կառուցվում է նորը 2 ընտ. բժշկի գրասենյակ
Գեղաշենի ԲԱ պահպանվում է 3 ընտ. բժշկի գրասենյակ
Արամուսի ԲԱ պահպանվում է 2 ընտ. բժշկի գրասենյակ
Ջրվեժի ԲԱ ԾԻԳ-ի ծրագրով կառուցվում է նորը 3 ընտ. բժշկի գրասենյակ
Բալահովտի ԲԱ ԾԻԳ-ի ծրագրով կառուցվելու է նորը 2 ընտ. բժշկի գրասենյակ
Մայակովսկու ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
Արզնու ԲԱ ԾԻԳ-ի ծրագրով կառուցվելու է նորը 2 ընտ. բժշկի գրասենյակ
Կապուտանի ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
Պտղնու ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
Կոտայքի ԲԱ պահպանվում է 2 ընտ. բժշկի գրասենյակ
Զառի ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
Հրազդանի 1 պոլիկլ. պահպանվում է 26-30 ընտ. բժշկի գրասենյակ
Հրազդանի 2 պոլիկլ. կազմում վերամիավորվում է 
N 1 պոլիկլինիկայի
 
Հրազդանի մանկ/պոլիկլ. վերամիավորվում է
N 1 պոլիկլինիկայի կազմում
 
Ծաղկաձորի ԲԱ ԾԻԳ-ի ծրագրով կառուցվելու է նորը  2 ընտ. բժշկի գրասենյակ
Մեղրաձորի ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
Լեռնանիստի ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
Նաիրիի պոլիկլինիկա պահպանվում է 5-8 ընտ. բժշկի գրասենյակ
Նաիրիի մանկ/պոլիկլ. միավորվում է մեծահասակների պոլիկլինիկայի կազմ.
Նոր Հաճնի պոլիկլ. պահպանվում է 7 ընտ. բժշկի գրասենյակ
Արգելի ԱԿ գրասենյակ ԾԻԳ-ի ծրագրով կատարվում են վերանորոգման աշխատանքներ 2 ընտ. բժշկի գրասենյակ
Պռոշյանի ԲԱ պահպանվում է 2 ընտ. բժշկի գրասենյակ
 Քասախի ԲԱ պահպանվում է 2 ընտ. բժշկի գրասենյակ
Նոր Երզնկայի ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ 
Զովունու ԲԱ պահպանվում է 2 ընտ. բժշկի գրասենյակ
Քանաքեռավանի ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
Մրգաշենի ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
 Բուժականի ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
Նոր Գեղիի ԲԱ պահպանվում է 2 ընտ. բժշկի գրասենյակ
Արագյուղի ԲԱ պահպանվում է 1 ընտ. բժշկի գրասենյակ
Ընդամենը   134-147 ընտ. բժշկի գրասենյակ

 

(Բաժինը լրաց. 12.09.01 N 851)


 

Հիվանդանոցային ծառայություն

 

Ներկայումս Կոտայքի մարզում գործում են 4 հիվանդանոց, 2 ծննդատուն, 1 առողջության կենտրոն: Մահճակալային ֆոնդը կազմում է 740 մահճակալ կամ 10.000 բնակչին` 23 մահճակալ: Մահճակալների միջին ծանրաբեռնվածությունը կազմում է մոտ 30%: Որոշ նեղ մասնագիտացված ծառայությունների գծով մահճակալների զբաղվածությունը կազմում է 20%: Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնված` մի կողմից` պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից` բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով:

Ø Կոտայքի մարզում ծրագրվում է ունենալ 4 բազմապրոֆիլ հիվանդանոց նախկին վարչատարածքների կենտրոններում` Նաիրի, Աբովյան, Հրազդան և Չարենցավան ու 2 ծննդատուն` Հրազդան և Աբովյան քաղաքներում:

Ø Հիվանդանոցների կազմում պետք է ունենալ հագեցված ախտորոշիչ կոնսուլտատիվ կենտրոններ, որոնք կսպասարկեն ինչպես ստացիոնարներից, այնպես էլ պոլիկլինիկաներից ուղեգրված ամբուլատոր հիվանդներին (պայմանագրային սկզբունքով):

 

1. Կոտայքի վարչատարածք

 

ա) Աբովյան քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց` 100 մահճակալ հզորությամբ (ներկայումս` 160 մահճակալ), որն իր մեջ կներառի`

ընդհանուր թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժության, ինֆեկցիոն, մանկական բաժանմունքներ,

● շտապ օգնության կայան,

● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն:

Նախատեսվում է ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխել հիվանդանոցի հիմնական մասնաշենք, որի արդյունքում կունենանք ազատվաված մասնաշենք.

-շտապ օգնության կայանը տեղափոխել հիվանդանոցի հիմնական մասնաշենք, որի արդյունքում կազատվի ևս մեկ շենք.

բ) ծննդատուն` 65 մահճակալ հզորությամբ (ներկայումս` 85 մահճակալ), որը իր մեջ կներառի`

- մանկաբարձական, հղիների պաթոլոգիայի և գինեկոլոգիական բաժանմունքներ:

Ծննդատան համալիրում գտնվող կանանց կոնսուլտացիան կտեղափոխվի ծննդատան հիմնական շենք, որի արդյունքում կազատվի ներկայիս մասնաշենքը:

 

2. Նաիրիի վարչատարածք

 

Եղվարդ քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց` 65 մահճակալ հզորությամբ (ներկայիս 135-ի փոխարեն): Հիվանդանոցն իր կազմում կունենա`

● ընդհանուր թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժության, մանկական, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն բաժանմունքներ,

● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,

● շտապ օգնության ծառայություն:

Ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխվում է հիվանդանոցի հիմնական շենք, դրա արդյունքում կունենանք ազատված մասնաշենք:

 

3. Հրազդանի վարչատարածք

 

Հրազդան քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց` 95 մահճակալ հզորությամբ (ներկայիս 165-ի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

● ընդհանուր թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն,

● արյան բանկ,

● ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,

● շտապ օգնության ծառայություն:

Հիվանդանոցի ներսում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

- առաջին և երկրորդ վիրաբուժական բաժանմունքների միավորում (երկրորդ վիրաբուժական բաժանմունքը գտնվում է N 2 պոլիկլինիկայի շենքում),

թերապևտիկ բաժանմունքի կազմում նյարդաբանական բաժանմունքի ընդգրկում.

Ծննդատուն` 60 մահճակալ հզորությամբ (նախկին 80-ի փոխարեն), հետևյալ բաժանմունքներով`

- մանկաբարձական, հղիների պաթոլոգիայի, գինեկոլոգիական:

Արյան բանկի տեղափոխումը հիվանդանոց հնարավորություն կտա ազատել մեկ շենք:

 

4. Չարենցավանի վարչատարածք

 

Չարենցավան քաղաքում կգործի մեկ հիվանդանոց` 50 մահճակալ հզորությամբ`

ընդհանուր թերապևտիկ, ընդհանուր վիրաբուժական, ինֆեկցիոն, մանկական, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներով,

ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,

ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխելով հիվանդանոցի հիմնական շենք` կունենանք ազատված տարածք,

շտապ օգնության ծառայություն:

 

 

Բուժհաստատության անվանումը

Առ 01.01. 2001 թ.
բաժանմունքների մահճ. ֆոնդը

Ծանրաբեռնվա-
ծություն (%)

Առաջարկվող օպտիմալ կառուցվածք/բաժան- մունք/մահճակալ

Նաիրիի հիվանդանոց թերապևտիկ

40

29

20

  վիրաբուժական

30

18

15

  ինֆեկցիոն

20

41

5

  մանկական

15

19

5

  մանկ/գինեկոլոգիական

30

30

20

  Ընդամենը

135

27

65

Աբովյանի հիվանդանոց թերապևտիկ

50

34

30

  վիրաբուժական

30

37

35

  ինֆեկցիոն

50

22

20

  մանկական

30

31

15

 

վերակենդանացման

6

74

-

  Ընդամենը

160

40

100

Հրազդանի հիվանդանոց թերապևտիկ

50

21

30

 

1 վիրաբուժական

40

33

40

  2 վիրաբուժական

15

80

-

  ինֆեկցիոն

30

12

15

 

մանկական

15

24

10

  վերակենդանացման

6

15

-

  նյարդաբանական

15

51

-

  Ընդամենը

165

34

95

Չարենցավանի հիվանդանոց վիրաբուժական

15

41

10

  թերապևտիկ

20

28

15

  մանկական

10

16

5

 

ինֆեկցիոն

20

15

10

  մանկ/գինեկոլոգիական

20

45

20

  Ընդամենը

85

29

60

Գառնիի ԱԿ

Ընդամենը

30

 

20

Աբովյանի ծննդատուն

1 մանկաբարձական

40

28

30

 

2 մանկաբարձական

10

53

10

  հղիների պաթոլոգ.

15

25

10

  գինեկոլոգիական

20

13

15

  Ընդամենը

85

30

65

Հրազդանի ծննդատուն մանկաբարձական

40

39

30

 

գինեկոլոգիական

20

28

15

  հղիների. պաթոլոգ.

20

35

15

  Ընդամենը

80

34

60

Ընդամենը  

740

 

465

 

Այսպիսով, Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը`

Օպտիմալացման ճանապարհով այս շրջանում Կոտայքի մարզում ազատվում են` Կոտայքի վարչատարածք` ք. Աբովյան`

1. Շտապ օգնության կայանի շենքը

2. Ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը

3. Կանանց կոնսուլտացիայի մասնաշենքը

Նաիրիի վարչատարածք` ք. Եղվարդ`

Ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը

Հրազդանի վարչատարածք` ք. Հրազդան`

1. N 2 պոլիկլինիկայի շենքը

2. Արյան բանկի շենքը

Չարենցավանի վարչատարածք` ք. Չարենցավան`

1. Ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը

Այսպիսով, ընդհանուր առմամբ Կոտայքի մարզում ազատվում է 7 մասնաշենք: Ֆինանսատնտեսական առումով օպտիմալացման արդյունքում ակնկալվում է 25-30% տնտեսում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.02.2002, N 161 21.02.2002, N 128
12.09.2001, N 851 28.09.2001, N 128
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան