Գլխավոր տեղեկություն
Номер
N 7
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.02.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.01/1 հունվար
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.01.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.01.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.01.1997
Дата вступления в силу
13.01.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 հունվարի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 1997 թվականի N 7
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 364 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

1.1. Սեփականաշնորհել «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության: 

1.2. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ժամանակավոր ջրատարը և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը: 

1.3. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 22 բնակելի շենքը` սպասարկող կոմունիկացիաներով և անավարտ շինարարությամբ, 2 հանրակացարանը (Ջրվեժ, Մայակ թաղամաս) և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը: 

1.4. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Խորանաշատ» դուստր ձեռնարկությունը և «Ռիթմ» ՍՊԸ» պետական մասնակցությամբ ձեռնարկության պետական բաժնեմասը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար: 

1.5. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Մանուկյաններ» դուստր ձեռնարկությունը, Երհացառին վարձակալությամբ տրված N 242 խանութի տարածքը և սեփականաշնորհել դրանց աշխատավորական կոլեկտիվներին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 

1.6. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել սույն որոշման ցանկում (կցվում է) նշված գույքն ու տարածքները և դրանք սեփականաշնորհել դատական աճուրդով` մեկնարկային գինը հաշվարկելով «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գնահատման կարգով:

1.7. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Ակորդ» արտադրական կոոպերատիվին վարձակալության տրված տարածքները (քաղ. Երևան, Ջրվեժ, Մայակ թաղ., 2ա, հանրակացարանի շենքի բացվածք` 215 քառ. մ, և քաղ. Երևան, Ջրվեժ, Մայակ թաղ., N 8 բնակելի շենքի բացվածք` 172 քառ. մ), և դրանք սեփականաշնորհել վարձակալին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(1.7-րդ կետը լրաց. 26.02.98 N 120)

1.8. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև: 

(համարակալումը փոփ. 26.02.98 N 120)

1.9. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 731110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 500810 հազ. դրամ (հաշվի առած ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին կատարված մասհանումների հետևանքով կանոնադրական հիմնադրամի փոփոխումը): 

(համարակալումը փոփ. 26.02.98 N 120)

1.10. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 50081 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 

(համարակալումը փոփ. 26.02.98 N 120)

1.11. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 14195 հազ. դրամ: 

(համարակալումը փոփ. 26.02.98 N 120)

1.12. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

(համարակալումը փոփ. 26.02.98 N 120)

1.13. Սահմանել, որ «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

(համարակալումը փոփ. 26.02.98 N 120)

1.14. Սահմանել, որ «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 15 օրվա ընթացքում: 

(համարակալումը փոփ. 26.02.98 N 120)

1.15. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը: 

(համարակալումը փոփ. 26.02.98 N 120)

1.16. Գաղտնի:

(1.16-րդ կետը լրաց. 18.02.97 N 25, համարակալումը փոփ. 26.02.98 N 120)

2.1. Սեփականաշնորհել «Տավուշի կինոցանց» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Տավուշի կինոցանց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես  գույքային համալիր:

2.3. «Տավուշի կինոցանց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 21130 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 21130 հազ. դրամ:

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2113 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: 

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 7 հազ դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում` 

ա) հաստատել «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում: 

2.9. Սահմանել, որ «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում: 

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10 օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.11. Գաղտնի:

3.1. Սեփականաշնորհել «Կոշիկ» փակ բաժնետիրական ընկերության («Եղեգնաձորի կոշիկի ֆաբրիկա») պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Կոշիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես  գույքային համալիր:

3.3. «Կոշիկ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 18325 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 14660 հազ. դրամ:

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1466 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3319 հազ դրամ: 

3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կոշիկ»  բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10 օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել «Աշոցքի հյուրանոց» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության: 

4.2. «Աշոցքի հյուրանոց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես  գույքային համալիր:

4.3. «Աշոցքի հյուրանոց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 15750 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 15750 հազ. դրամ:

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1575 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում` 

ա) հաստատել «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում. 

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10 օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը.

բ) սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել պայման «Աշոցքի հյուրանոցում» բնակեցված փախստականների վերաբերյալ` հետևյալ բովանդակությամբ`

«Հյուրանոցում ժամանակավոր ապաստանած փախստական երեք ընտանիքի բնակության իրավունքը պահպանել երեք տարի ժամկետով: Բաժանորդագրությունը կայանալու պահից մինչև 2.5 տարվա ընթացքում յուրաքանչյուր փախստական ընտանիքի հաշվով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատուկ հաշվին փոխանցել 1200 հազ. դրամ: Երեք տարվա ընթացքում փախստականներից կոմունալ ծառայություններից վարձը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

5.1. Սեփականաշնորհել «Կամոշին» ԱԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մրցույթով` մեկնարկային գինը սահմանելով 9490 հազ. դրամ:

5.2. «Կամոշին» ԱԱՁ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել անավարտ բնակելի շենքը (քաղ. ավառ) և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել ավառի քաղաքապետի տնօրինությանը:

5.3. «Կամոշին» ԱԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

5.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

5.5. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կամոշին» ԱԱՁ»  փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթողին ճանաչելու արձանագրությունն ուղարկվելու օրվանից երկու ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիր:

6.1. Սեփականաշնորհել «Գայանե» (կոշիկի արտադրության և անհատական պատվերների ֆաբրիկա) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը`  այն վերակազմավորելով «Գայանե» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Գայանե» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես  գույքային համալիր:

6.3. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

6.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը 4835 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը 3870 հազ. դրամ:

6.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 4835 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 3870 բաժնետոմսի:

6.6. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով) պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի, յուրաքանչյուրում 387 բաժնետոմս 387000 դրամ մեկնարկային գնով:

6.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 235 հազ. դրամ:

6.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

6.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում` 

ա) հաստատել «Գայանե» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.10. Սահմանել, որ «Գայանե» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

6.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գայանե»  բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

7.1. Սեփականաշնորհել «Հայանտառկենտրոն» կոմերցիոն  պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով`  այն վերակազմավորելով «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. «Հայանտառկենտրոն» կոմերցիոն  պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես  գույքային համալիր:

7.3. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 5640 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 5640 հազ. դրամ:

7.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 2820 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 2820 բաժնետոմսի:

7.6. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով) պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի, յուրաքանչյուրում 282 բաժնետոմս` 564 հազ. դրամ մեկնարկային գնով:

7.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4455 հազ. դրամ:

7.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

7.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.10. Սահմանել, որ «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

7.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

8.1. Թույլատրել «Ակնալիճ» արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունից վարձակալած` 3802 հազ. դրամ արժեքով գույքը:

8.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 21-ի « Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 25-ի N 312, սեպտեմբերի 25-ի N 313 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 364 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.2. «Արարատ» ԼԿՁ-ի «Ֆերիտ» փակ բաժնետիրական ընկերությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր».

բ) որոշման 1.4-րդ կետում «49650» և «39720» թվերը համապատասխանաբար փոխարինել «55550» և «44440» թվերով.

գ) որոշման 1.5-րդ կետում «3972» թիվը փոխարինել «4444» թվով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 13-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

Կ Ա Զ Մ

«ԿԱՄՈՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Գ. Խաչատրյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Նազարյան -ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (նախագահի տեղակալ)
Գ. Սիմոնյան -ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման
 վարչության պետի առաջին տեղակալ
Ա. Մարկոսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ս. Ավետիսյան -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Մալխասյան -ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

Ց Ա Ն Կ

«ԲԱԶԱԼՏ» ՓԲԸ-Ի ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ
Օբյեկտի անվանումը Օբյեկտի հասցեն Տարածքի չափը
(քառ. մ)
Գույքի մեկնարկային գինը
(հազ. դրամ)
1. Տարածք Ջրվեժ, Մայակ 2ա թաղամաս, հանրակացարանի շենքի բացվածք 37 «Փոքր» օբյեկտների գնահատման կարգով
2. (կետը հանվել է 26.02.98 N 120)  
3. (կետը հանվել է 26.02.98 N 120)  
4. Գույք Ջրվեժ, Մայակ  թաղամաս - 504.0
5. Գույք Ջրվեժ, Մայակ  թաղամաս - 29.0
6. Գույք Ջրվեժ, Մայակ  թաղամաս - 28.0

(ցանկը փոփ. 26.02.98 N 120)