Գլխավոր տեղեկություն
Номер
N 307
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (05.10.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.08.22/19
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.07.1997
Дата вступления в силу
02.09.2006

040.0307.28.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
28 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 1997 թվականի N 307
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 254 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.

1.1. Սեփականաշնորհել 250732 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. Երևանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության «էլեկտրոն» պանսիոնատը հանձնվել է «Սիրիուս» փակ բաժնետիրական ընկերությանը և նրա կազմում սեփականաշնորհվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 15-ի N 359 որոշման։

1.3. Երևանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 127190 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 101760 հազ. դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 10176 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 123538 հազ. դրամ։

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել 160967 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Մարտունու «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Մարտունու «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. Մարտունու «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. Մարտունու «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 105110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 84090 հազ. դրամ։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 8409 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 55856 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մարտունու «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «Մարտունու «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «Մարտունու «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մարտունու «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 90280 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Սիսիանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սիսիանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. Սիսիանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3.3. Սիսիանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 51800 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 41440 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4144 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 38483 հազ. դրամ։

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Սիսիանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Սիսիանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.9. Սահմանել, որ «Սիսիանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սիսիանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել 191029 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գագարինի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Գագարինի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. Գագարինի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել անավարտ բնակելի շենքը, մանկապարտեզը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով։

4.3. (կետն ուժը կորցրել է 05.10.99 N 623)

4.4. Գագարինի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 83000 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 66400 հազ. դրամ։

4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6640 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 108029 հազ. դրամ։

4.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Գագարինի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.9. Սահմանել, որ «Գագարինի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4.10. Սահմանել, որ «Գագարինի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գագարինի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 2427 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Գագարինի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության ջերմոցի պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Գագարինի «Լուսատեխնիկ» ջերմոց» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. Գագարինի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության ջերմոցի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.3. Գագարինի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության ջերմոցի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2430 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1940 հազ. դրամ։

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 194 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գագարինի «Լուսատեխնիկի» ջերմոց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.8. Սահմանել, որ «Գագարինի Լուսատեխնիկի» ջերմոց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

5.9. Սահմանել, որ «Գագարինի «Լուսատեխնիկի» ջերմոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գագարինի «Լուսատեխնիկի» ջերմոց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 254 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 17.1-ին կետում «28087» թիվը փոխարինել «32393,6» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան