Գլխավոր տեղեկություն
Номер
N 313
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2007-31.12.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.261
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.04.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.04.2002
Дата вступления в силу
01.04.2002

040.0313.01.04.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2002 թվականի N 313
քաղ. Երևան

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՎՆԱՍԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգի մասին» N 776 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել փախստականներին սպասարկող անձնակազմի թվի, աշխատավարձի չափի, անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաներ և նորմատիվներ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

3. Սույն որոշման 1-ին կետով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը հաստատելու կապակցությամբ`

ա) ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում կացարաններում ժամանակավոր ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների համար վարձ գանձելու մասին» N 618 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 251 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

3-րդ կետից հանել «իսկ 3-րդ կետում` «հատուկ միջոցների շարժից» բառերից հետո լրացնել «բացի փախստականների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և նրանց մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գումարներից» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 1-ի N 313 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (այսուհետև` փախստականներ) բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը:

2. Փախստականների բնակվելու հետևանքով իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների հատկացումներից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված փախստականներին սպասարկող անձնակազմի թվի, աշխատավարձի չափի, անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաներով և նորմատիվներով հաշվարկված ծախսերից ելնելով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը փոխհատուցում է իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը:

(3-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

4. Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվեկշիռներում գտնվող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը չի փոխհատուցվում:

5. Ժամանակավոր կացարանների կարգավիճակ ունեցող իրավաբանական անձինք, ելնելով փախստականների բնակվելու հետևանքով առաջացած հաշվեկշռային վնասի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարի չափից, մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն են ներկայացնում նրա կողմից մշակված ու հաստատված ձևերով և ձևաթղթերով հիմնավորված հայտ-պահանջագիր` երկու օրինակից:

(5-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը, ստուգելով ներկայացված հայտ-պահանջագրերով նախատեսված փոխհատուցման գումարները, կազմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից մշակված ձևի ամբողջական հայտ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Հայտի մեկ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունում:

(6-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 6-րդ կետում նշված հայտի հիման վրա համապատասխան գումարի չափով փոխանցում է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:

(7-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով նախատեսված հատկացումներից ստացված ֆինանսական միջոցների սահմաններում փոխհատուցում է իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարանների կրած հաշվեկշռային վնասը` նրանց համապատասխան բանկային հաշիվներին փոխանցելով գումարներ:

(8-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.10.2014, N 1137-Ն 30.10.2014, N 313
17.12.2009, N 1472-Ն 31.12.2009, N 313
03.05.2007, N 573-Ն 01.06.2007, N 313
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան