«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2007 թվականի N 616-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխի 34-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման և Վաղարշապատ քաղաքում բնակություն հաստատած` տեղաբնակ անօթևան և փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Աթաբեկյան փողոցի N 1 հասցեում գտնվող «Էջմիածնի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` 1992 քառ. մետր ընդհանուր և 1308 քառ. մետր օգտակար մակերես ու 5990 հազ. դրամ սկզբնական արժեք ունեցող հանրակացարանային մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և նվիրաբերել Վաղարշապատի քաղաքային համայնքին՝ համայնքի միջոցների հաշվին հանրակացարանային մասնաշենքն ամրացնելու և ամբողջությամբ վերանորոգելու ու հանրակացարանում բնակվող քաղաքացիներին որպես բնակելի տարածք` անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանային մասնաշենքից 166 քառ. մետր օգտակար մակերեսով տարածքն անհատույց սեփականաշնորհվելու է այնտեղ բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանային մասնաշենքից 806 քառ. մետր օգտակար մակերեսով և 336 քառ. մետր օգտակար մակերեսով տարածքներն անհատույց սեփականաշնորհվելու են այնտեղ բնակվող, համապատասխանաբար` անօթևան բնակիչներին և «Էջմիածնի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության` բնակարանի կարիք ունեցող աշխատողներին.
3) սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանային մասնաշենքի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը.
4) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի հանձնարարականի կատարման նկատմամբ հսկողության լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, իսկ 2-րդ և 3-րդ ենթակետերի հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողության լիազորությունը վերապահվում է Արմավիրի մարզպետին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում Վաղարշապատի քաղաքապետի և «Էջմիածնի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ, սահմանված կարգով, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանային մասնաշենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը` առաջարկելով այն իրականացնել Վաղարշապատի քաղաքապետարանի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Վաղարշապատի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել նշված մասնաշենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և առաջարկել Վաղարշապատի քաղաքային համայնքի ղեկավարին գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել համայնքի միջոցների հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|