Գլխավոր տեղեկություն
Номер
N 1854-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.01.2006-05.05.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.130
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.12.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.01.2005
Дата вступления в силу
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2016

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 11 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1854-Ն

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

11.* Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիրը` համաձայն N 2 հավելվածի:

(11 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

2. Սահմանել, որ՝

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)

բ) վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանվում է 1200 դրամ, որի նկատմամբ հաշվարկվում են պետական հարկերը և սոցիալական վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 0,75 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (գրասենյակային ապրանքներ և նյութեր, գործուղման, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր), իսկ 0.75 տոկոսը` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) կողմից հաստատվող և համայնքների կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների (գրասենյակային ապրանքներ և նյութեր գործուղման, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր) ֆինանսավորմանը: Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) ծրագրի ուղեկցման աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների 50 տոկոսը բաշխել համայնքներին` ըստ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված և իրականացվող ծրագրերի:

(2-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) գործազրկության մակարդակը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, սեփականաշնորհված հող ունենալու պատճառով զբաղված համարվող աշխատանք փնտրողների թիվը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ հաստատել զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը:

(3-րդ կետը խմբ., փոփ. 24.11.05 N 2139-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 434 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը և 2002 թվականի ապրիլի 29-ի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 473 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ  

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Վարձատրվող հասարակական աշխատանքները գործազուրկների և սույն կարգով նախատեսված աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման, նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող և մատչելի աշխատանքների իրականացման ծրագիր է (այսուհետ` ծրագիր), որն ունի սոցիալական օգտակար ուղղվածություն և նպատակաուղղված է համայնքի սոցիալ-կենցաղային նշանակության աշխատանքների կատարմանը:

2. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են`

ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների նորոգման, կառուցման, կանաչապատման, ծառատնկման և անտառի վերականգնման օժանդակ աշխատանքները.

բ) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները.

գ) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, մանկատուն, ծերանոց և նմանատիպ այլ կազմակերպություններ) նորոգման օժանդակ աշխատանքները.

դ) սոցիալական ոլորտի կազմակերպությունների շենքերի վերանորոգման և շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքները.

ե) ջրավազանների և ոռոգման համակարգերի, ջրմուղ-կոյուղու ցանցի նորոգման օժանդակ աշխատանքները.

զ) պատմաճարտարապետական հուշարձանների, մշակութային օջախների վերանորոգման օժանդակ աշխատանքները: 

(2-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)

3. Ծրագրում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային կենտրոնում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված գործազուրկները, աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների չզբաղված անդամները, աշխատանք փնտրող այլ չզբաղված անձինք, հողի սեփականաշնորհումից օգտվելու պատճառով զբաղված համարվող աշխատանք փնտրողները, ուսանողները:

Ուսանողներն այդ աշխատանքներին կարող են մասնակցել ամառային արձակուրդների ընթացքում:

Վարձատրվող հասարակական աշխատանքներում զբաղված նույն անձը կարող է ընդգրկվել մեկից ավելի ծրագրերում, եթե տվյալ ծրագրում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել:

(3-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն)

31. Ծրագրի տևողությունը մինչև 3 ամիս է:

(31 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

4. Ծրագրում ընդգրկված գործազրկության նպաստ ստացող անձանց գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է ծրագրին մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

5. Ծրագրում ընդգրկված անձի ստացած աշխատավարձը, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ, որպես եկամուտ չի հաշվարկվում:

6. Ծրագրում ընդգրկված անձանց վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջները:

7. Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:

71. Համայնքի ղեկավարը (այսուհետ՝ պատվիրատու) յուրաքանչյուր տարվա մինչև հուլիսի 20-ը մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկը, որտեղ նշվում են ծրագրի անվանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ մարդ/օրերի թիվը, տևողությունը: Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) ամփոփում է համայնքներից ստացված հայտ-առաջարկները և արդյունքները մինչև հուլիսի 30-ը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

(71 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

II. ԾՐԱԳՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ, ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

8. Ծրագիրն իրականացվում է պատվիրատուի կողմից մարզպետարան ներկայացված հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկին համապատասխան, որտեղ նշվում է կատարման ենթակա աշխատանքների ցանկը, մարդ/օրերի թիվը, նախատեսվող ֆինանսական ներդրումների չափը, անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը և իրականացման ժամանակացույցը:

Մարզպետը (Երևանի քաղաքապետը) տվյալ տարվա համար մարզին (Երևանի քաղաքապետարանին) հատկացված ֆինանսական միջոցները բաշխում է համայնքների միջև, ելնելով համայնքների կողմից մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) ներկայացված հայտ-առաջարկություններից` հաշվի առնելով տվյալ համայնքի գործազուրկների թիվը, գործազրկության մակարդակը և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, ինչպես նաև մարզի զարգացման գերակա ուղղությունները:

Ֆինանսական միջոցների բաշխումը, ծրագրերի ուղղվածությունը և դրանց ներկայացման ժամանակացույցն ըստ համայնքների հաստատվում է մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը:

Մարզպետի որոշմամբ հաստատված ժամանակացույցը տրամադրվում է տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածքային կենտրոններին:

Հաստատված ժամանակացույցից և ծրագրերի ուղղվածությունից դուրս այլ ծրագրեր քննարկման ենթակա չեն, բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքերի, կամ, եթե առկա են չծախսված ֆինանսական միջոցներ:

(8-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)

9. Ծրագիրն իրականացնում է պատվիրատուն կամ նրա կողմից ընտրված որևէ կազմակերպություն (այսուհետ՝ ծրագիր իրականացնող կազմակերպություն):

Պատվիրատուի կողմից ծրագիրն իրականացվելու դեպքում պատվիրատուն նշանակում է ծրագրի պատասխանատու:

10. Ծրագիրը կազմվում է, ելնելով համայնքի սոցիալ-կենցաղային, բնապահպանական, սոցիալական ենթակառուցվածքների բարեկարգման անհրաժեշտությունից, հաշվի առնելով տարածքային կենտրոնում հաշվառված և վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց թիվը: Ծրագիրը պետք է պարունակի տվյալներ պատվիրատուի և ծրագիր իրականացնող կազմակերպության անվանման, ծրագրի նպատակի և նրա հիմնավորվածության, աշխատանքի բնույթի և կատարվող աշխատանքների ծավալի, իրականացման վայրի և ժամկետի, սպասվող արդյունքի, մարդ/օրերի թվի, ինչպես նաև նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախահաշվի մասին, որտեղ պետք է նշված լինի պատվիրատուի (ծրագիրն իրականացնող կազմակերպության) կողմից կատարվելիք ներդրումների չափաքանակների և տեսակների (այդ թվում` մասնագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ) մասին տվյալներ: Ծրագիրը պետք է լինի թելակարված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված, կնքված և էջանշված:

11. Պատվիրատուն, սույն կարգի 8-րդ կետում նշված ժամանակացույցին համապատասխան եռօրյա ժամկետում մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում իրականացվող ծրագրի նախագիծ` երեք օրինակից` ծրագրի իրականացմանը մասնակցելու ենթակա անձանց թիվն ապահովելու վերաբերյալ տարածքային կենտրոնի կողմից տրված գրավոր տեղեկանքի հետ միասին (այսուհետ` տեղեկանք):

12. Սույն կարգի 8-րդ կետում նշված ժամանակացույցին և ծրագրերի ուղղվածությանը համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) ներկայացված ծրագրի նախագիծը մարզպետի (Երևանի քաղաքապետի) հանձնարարությամբ հնգօրյա ժամկետում քննարկվում է զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով):

13. Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ծրագիրը հաստատվում է մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ՝ հնգօրյա ժամկետում:

Հաստատված ծրագրի երկու օրինակը մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշման հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին:

Մարզպետը (Երևանի քաղաքապետը) պատվիրատուի հետ կնքում է ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիր` համաձայն N 2 հավելվածի:

(13-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն)

14. Սույն կարգի 10-րդ կետում նշված պահանջները չբավարարելու դեպքում ծրագիրը մերժվում է հանձնաժողովի կողմից և ծրագրի երկու օրինակն ու այն մերժելու մասին մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումը, համապատասխան գրությամբ, եռօրյա ժամկետում վերադարձվում է պատվիրատուին:

141. Ծրագիրը հավանության արժանացնելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի հիմնավորված:

(141 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

15. Պատվիրատուն ծրագիրը մերժելու մասին հանձնաժողովի եզրակացությունը կամ մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

(15-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

16. Պատվիրատուն տվյալ տարվա համար հաստատված ծրագրերը և ֆինանսական միջոցների բաշխումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով կազմում և հաստատում է ծրագրով համայնքին հատկացված միջոցների ծախսերի նախահաշիվ:

(16-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 24.11.05 N 2139-Ն)

20. Ծրագրով նախատեսված աշխատանքներն սկսվում են հաստատված ծրագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Սահմանված ժամկետում ծրագիրը չսկսվելու դեպքում պատվիրատուն եռօրյա ժամկետում գրավոր բացատրություն է ներկայացնում մարզպետին (Երևանի քաղաքապետին)` ծրագրի իրականացման ժամկետները փոփոխելու կամ ծրագիրը չսկսելու մասին համապատասխան որոշում ընդունելու համար:

(20-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)

21. Պատվիրատուն եռօրյա ժամկետում մարզպետի որոշումը և հաստատված ծրագրի մեկ օրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն, որը մինչև հաջորդ ամսվա 5-ը նախորդ ամսվա հաստատված ծրագրերի մասին հայտնում է գործակալության համապատասխան բաժին:

(21-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

22. Տարածքային կենտրոնը սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց առաջարկում է տվյալ ծրագրով նախատեսված աշխատանքները, իսկ այդ աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց ցուցակը ծրագիրն սկսելուց հինգ օր առաջ տրամադրում է ծրագրի պատվիրատուին:

23. Պատվիրատուն տարածքային կենտրոնի կողմից գործուղված անձանց հետ կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր` այդ մասին հնգօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնելով տարածքային կենտրոն:

231. Պատվիրատուն վարչական շենքի տեսանելի վայրում տեղեկատվություն է փակցնում ծրագրի բովանդակության, տևողության և մասնակիցների մասին:

(231 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

24. Ծրագիրն իրականացվում է բացառապես ծրագրով նախատեսված աշխատանքներին համապատասխան:

25. Յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ օրերի ընթացքում ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն պատվիրատուի հաստատմանն է ներկայացնում նախորդ ամսում կատարված աշխատանքների կատարողական ակտը (ձև N 1) և սույն կարգի 22-րդ կետով նախատեսված անձանց հաճախումների (մարդ/օրերի) տեղեկանքը (ձև N 2)` 2 օրինակից, որի մեկ օրինակը պատվիրատուն տրամադրում է տարածքային կենտրոնին:

(25-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

251. Ծրագրի իրականացման ընթացքում տարածքային կենտրոնն իրականացնում է ծրագրի մասնակիցների հաճախելիության մոնիթորինգ:

(251 կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

26. Պատվիրատուն սույն կարգի 25-րդ կետում նշված կատարողական ակտի հիման վրա մինչև տվյալ ամսվա 10-ը մարզպետարան է ներկայացնում վճարման հայտ-պահանջագիր:

27. Պատվիրատուն սույն կարգի 25-րդ կետում նշված կատարողական ակտի և տեղեկանքի հիման վրա կազմում է աշխատավարձի վճարման ցուցակ (ձև N 3):

28. Մարզպետը (Երևանի քաղաքապետը) պատվիրատուներից ստացված, ամփոփված և ըստ համայնքների կազմված ֆինանսավորման հայտը` մինչև տվյալ ամսվա 15-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

(28-րդ կետը փոփ. 24.11.05 N 2139-Ն)

29. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզպետներից (Երևանի քաղաքապետից) ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարումները հիմնավորող փաստաթղթերը:

(29-րդ կետը խմբ. 24.11.05 N 2139-Ն)

30. Վճարման ենթակա գումարը սահմանված կարգով փոխանցվում է տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներով վերջիններիս սպասարկող տեղական գանձապետական բաժիններում բացված «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» եկամտային հաշիվներին:

31. Յուրաքանչյուր ծրագրի իրականացման աշխատանքներում ընդգրկված անձանց աշխատավարձը հաշվարկում, վճարում, դրա նկատմամբ պետական հարկերը և սոցիալական վճարները հաշվարկում ու համապատասխան մարմիններ է փոխանցում պատվիրատուն:

32. Պատվիրատուի կամ ծրագիրն իրականացնող կազմակերպության սխալի հետևանքով չվճարված աշխատավարձի գումարները ենթակա են միանվագ վճարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն ծրագրի ավարտից հետո եռօրյա ժամկետում պատվիրատուին է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին` կցելով ամփոփ կատարողական ակտ` երկու օրինակից:

Պատվիրատուն ամփոփ կատարողական ակտի մեկ օրինակը կատարված աշխատանքների արդյունավետությունը գնահատող եզրակացության հետ միասին, եռօրյա ժամկետում ներկայացնում է մարզպետին (Երևանի քաղաքապետին):

Մարզպետը (Երևանի քաղաքապետը) սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանագրով սահմանված ժամկետներում ծրագրի կատարման մասին համայնքներից ստացված հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը (աճողական) ստանալուց հետո մինչև տվյալ ամսվա 12-ը ամփոփում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Ծրագիրը համարվում է ավարտված ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատվելուց հետո: Ծրագրի ավարտի մասին պատվիրատուն գրավոր տեղեկացնում է տարածքային կենտրոնին:

(33-րդ կետը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

34. Սույն կարգի պահանջների խախտմամբ նշանակված և վճարված աշխատավարձը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

35. Ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ մոնիտորինգ և վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված մարմինները:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ, ԾԱՎԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇԵՂՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում ծրագիրն իրականացնող կազմակերպությունը կամ ծրագրի պատասխանատուն ծրագրի իրականացման ժամկետների կամ իրականացվելիք աշխատանքների ծավալների փոփոխության կամ ժամկետից շուտ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ գրավոր տեղեկացնում է պատվիրատուին, որը, համապատասխան եզրակացությամբ եռօրյա ժամկետում այն ներկայացնում է մարզպետին (Երևանի քաղաքապետին), վերջինս ծրագրի հաստատման ընթացակարգին համապատասխան ընդունում է որոշում:

(36-րդ կետը փոփ., լրաց. 24.11.05 N 2139-Ն)

37. Ծրագրի խախտումներ հայտնաբերվելու դեպքում պատվիրատուն մարզպետին (Երևանի քաղաքպետին) է ներկայացնում ծրագրի իրականացման ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ առաջարկություն` նշելով խախտումները, այն թույլ տված անձանց անունները և խախտման հետևանքով պատճառված վնասի չափը:

38. Մարզպետի կողմից ծրագիրն անարդյունավետ գնահատվելու դեպքում պատվիրատուն և ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատասխանատվություն են կրում պետությանը պատճառված վնասի (վճարված աշխատավարձի մասով) համար` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

39. Ծրագրի իրականացման ժամկետը փոփոխվում կամ ծրագրի իրականացումը ժամկետից շուտ դադարեցվում է մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Հաստատում եմ

 

_______________
(պատվիրատուի անվանումը)
հասցեն` ______________
ԿՎՎ ________________
սպասարկող բանկը` _______
հ/հ _________________

Կ. Տ.

Կ Ա Տ Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ն  Ա Կ Տ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________ ՄԱՐԶԻ ____________ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

Ծրագրի անվանումը` ____________________________________

Ծրագրի ընդհանուր գումարը` ___________________ հազ. դրամ

Ծրագրի սկիզբը` ______________________ (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

Ծրագրի ավարտը` ______________________ (ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

Ծրագրի սկզբից իրացված գումարը` ______________ հազ. դրամ

Հաշվետու ամիսը` _______________ 2005 թ.

 

NN
ը/կ

Կատարված աշխատանքների
նկարագիրը

Չափի միավորը

Քանակը

Միավորի գինը
(դրամ)

Մարդ/օրերի
թիվը

Գումարը
(դրամ)

1.

           

2.

           

 

___________________________
(ծրագրի իրականացնող կազմակերպության անվանումը)
հասցեն` _____________________
ԿՎՎ _______________________
սպասարկող բանկը` ______________
հ/հ ________________________

Կ. Տ.

Ձև N 2

 

Հաստատում եմ`
_______________
(պատվիրատուի անվանումը)

 


Գտնվելու վայրը` _____________
ԿՎՎ _____________________
Սպասարկող բանկը` ____________
Հաշվի համարը _______________

Կ. Տ.

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________ ՄԱՐԶԻ ___________ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ (ՄԱՐԴ/ՕՐԵՐԻ) ՄԱՍԻՆ

Ծրագրի անվանումը ____________________________________

Ծրագրի ընդհանուր գումարը` _______________________ հազ. դրամ

Ծրագրի սկիզբը` ______________________________________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Ծրագրի ավարտը` ______________________________________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Հաշվետու ամիսը` _______________ 200  թ.

 

NN
ը/կ

Աշխատանքներին
մասնակցած անձանց
անունները,
հայրանունները,
ազգանունները

Հաճախած
օրերի թիվը

Հաշվարկված
աշխատավարձի
չափը
(դրամ)

այդ թվում`

հաշվարկված
հարկերի
չափը
(դրամ)

հաշվարկված
սոցիալական
վճարների
չափը
(դրամ)

անձին վճարման
ենթակա
աշխատավարձի
չափը
(դրամ)

1.

           

2.

           

 

 

___________________________
(ծրագիր իրականացնող կազմակերպության անվանումը)
Գտնվելու վայրը ________________
ԿՎՎ _______________________
Սպասարկող բանկը` ______________
Հաշվի համարը _________________

Կ. Տ.

 

(Ձևը խմբ. 24.11.05 N 2139-Ն)

 
Ձև N 3

Ա Շ Խ Ա Տ Ա Վ Ա Ր Ձ Ի  Վ Ճ Ա Ր Մ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ

____ ___________ 2005 թ.

NN
ը/կ

Աշխատանքներին
մասնակցած
անձանց
անունը,
ազգանունը,
հայրանունը
Աշխատանքի
հաճախած
օրերի թիվը
Հաշվարկված
աշխատավարձի
չափը
Հաշվարկված
հարկերը
Հաշվարկված
սոցիալական
վճարները
Ընդամենը`
պահումներ
Անձին
վճարման
ենթակա
աշխատա-
վարձը
Աշխատա-
վարձն
ստանալու
համար անձի
ստորագրությունը

1.

               

2.

               

Պատվիրատու ____________________

Կ. Տ.

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման


Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր *

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

____ ___________ 200  թ.

քաղ. _______________

 

 

Հայաստանի Հանրապետության անունից _________________ մարզպետը (Երևանի
քաղաքապետը)

__________________,
(անունը, ազգանունը)

մի կողմից, և

_____________
(անվանունը)

տեղական

ինքնակառավարման մարմնի ղեկավար __________________ ը, մյուս կողմից (այսուհետ`

(անունը, ազգանունը)
կողմեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի
N 1854-Ն որոշման հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱՐԳԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. ____________ մարզպետի (Երևանի քաղաքապետի) կողմից հաստատված
և ____________ համայնքի կողմից իրականացվող` վարձատրվող հասարակական

(անվանումը)
աշխատանքների ծրագրի (այսուհետ` ծրագիր) ծախսերի նախահաշվով նախատեսված
ֆինանսական միջոցները ______________ համայնքի կողմից ստանալու,

(անվանումը)
ծախսելու և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվություններ
ներկայացնելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:


II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Տեղական ինքնակառավարման մարմինը պարտավորվում է`

2.1.2. ___________________ ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում

(ծրագրի անվանումը)
իր կողմից հաստատված նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցներն ստանալու համար
իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
տեղական գանձապետական բաժնում (այսուհետ` ՏԲ) բացել «Վարձատրվող հասարակական
աշխատանքներ» ծրագրի եկամտային և ծախսային հաշիվներ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) ավագանու որոշում տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամտային և ծախսային
մասերում` սույն ծրագրի շրջանակներում համայնքին հատկացված ֆինանսական միջոցների չափով
փոփոխություններ կատարելու մասին,

գ) ծախսերի նախահաշիվ` հաստատված համայնքի ղեկավարի կողմից.

2.1.3. իրեն սպասարկող ՏԲ-ում իր անվամբ բացված եկամտային հաշվից համապատասխան գումար
ստանում և իր ծախսային հաշվին է մուտքագրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` ներկայացնելով վճարումը հիմնավորող
փաստաթղթեր (հավաստագիր, հայտ և այլն).

2.1.4. սույն պայմանագրի 2.1.2-րդ կետում նշված ծախսային հաշվին մուտքագրված գումարն
օգտագործել բացառապես «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում ընդգրկված
անձանց աշխատավարձի փոխհատուցման նպատակով.

2.1.5. հաշվարկել և վճարել ծրագրում ընդգրկված անձանց աշխատավարձը.

2.1.6. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար փաստացի կատարված
վճարումների մասին մինչև հաջորդ ամսվա 7-ը ֆինանսական հաշվետվություն (աճողական)
ներկայացնել _________________ մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

(անվանումը)

2.2. _________________ մարզպետը (Երևանի քաղաքապետը) պարտավորվում է`

2.2.1. ամփոփել տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ֆինանսական հաշվետվությունը
(աճողական) և մինչև տվյալ ամսվա 12-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարություն:

 

Կողմերի գտնվելու վայրերը`

քաղ. ___________________

_____________________

(համայնքի անվանումը)

 

ՄԱՐԶՊԵՏ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ)


(ԹԱՂԱՅԻՆ) ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

____________________

(անունը, ազգանունը)


____________________

(անունը, ազգանունը)


Կ.Տ.


Կ.Տ.

(Հավելվածը լրաց. 24.11.05 N 2139-Ն)

 

* - Ծանոթություն -

Սույն որոշման 11 կետը և հավելված N 2-ն ուժի մեջ են մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան