Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (01.01.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2008.12.30/10(18)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата вступления в силу
01.01.2001

ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ

 

ՊԵԿԻՆՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Հոդված 1

 

Փոփոխություն

 

Ա. Հոդված 2, կետ 5

Արձանագրության 2-րդ հոդվածի 5-րդ կետում «2Ա-ից 2Ե հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Զ հոդվածներ» բառերը:

Բ. Հոդված 2, կետ 8 (ա) և կետ 11

Արձանագրության 2-րդ հոդվածի 8 (ա) կետում և 11-րդ կետում «2Ա-ից 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Թ հոդվածներ» բառերը:

Գ. Հոդված 2Զ, կետ 8

Արձանագրության 2Զ հոդվածի 7-րդ կետից հետո պետք է ավելացվի հետևյալ կետը.

Նշված նյութերից մեկը կամ ավելին արտադրող յուրաքանչյուր Կողմ պետք է երաշխավորի, որ 2004 թ. հունվարի 1-ից սկսած` տասներկու ամսվա ընթացքում և հետագա յուրաքանչյուր տասներկուամսյա ժամանակահատվածում Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի արտադրման հաշվարկային մակարդակը չի գերազանցի տարեկան միջինը.

ա) Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի 1989 թ. սպառման հաշվարկային մակարդակի և Ա Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի 1989թ. սպառման հաշվարկային մակարդակի երկու ամբողջ ութ տասներորդական տոկոսի գումարը և

բ) Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի 1989 թ. արտադրության հաշվարկային մակարդակի և Ա Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի 1989 թ. արտադրության հաշվարկային մակարդակի երկու ամբողջ ութ տասներորդական տոկոսի գումարը:

Այնուամենայնիվ, 5-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում գործող Կողմերի առաջնային ներքին պահանջները բավարարելու նպատակով, վերջիններիս արտադրության հաշվարկային մակարդակը կարող է, ըստ վերը սահմանված կարգի, անցնել այդ սահմանը` մինչև տասնհինգ տոկոսով գերազանցելով Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի արտադրության հաշվարկային մակարդակը:

 

Դ. Հավելված 2Թ

Արձանագրության 2Ը հոդվածից հետո պետք է ավելացվի հետևյալ հոդվածը.

 

Հոդված 2Ը. Բրոմքլորմեթան

Յուրաքանչյուր Կողմ պետք է երաշխավորի, որ 2002 թ. հունվարի 1-ից սկսած` տասներկու ամսվա ընթացքում և հետագա յուրաքանչյուր տասներկուամսյա ժամանակահատվածում Գ Հավելվածի III խմբում նշված վերահսկվող նյութերի սպառման և արտադրության հաշվարկային մակարդակը չի գերազանցի զրոն: Սույն կետը կիրառելի է` բացառությամբ այն դեպքերի, երբ Կողմերը կորոշեն թույլատրել արտադրության և սպառման այնպիսի ծավալ, որն անհրաժեշտ կլինի, ըստ իրենց միջև ձեռք բերված համաձայնության, էական համարվող կարիքները հոգալու համար:

Ե. Հոդված 3

Արձանագրության 3-րդ հոդվածում «2-րդ, 2Ա-ից 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2-րդ, 2Ը-ից 2Թ հոդվածներ» բառերը:

Զ. Հոդված 4, 1 qսiո և 1 sex կետեր

Արձանագրության 4-րդ հոդվածի 1 qսa կետից հետո պետք է ավելացվեն հետևյալ կետերը.

1 qսiո. Սկսած 2004թ. հունվարի 1-ից` յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի ներմուծումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից:

1 sex. Սույն կետի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի Գ Հավելվածի III Խմբում նշված վերահսկվող նյութի ներմուծումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող պետությունից:

Է. Հոդված 4, 2 qսiո և 2 sex կետեր

Արձանագրության 4-րդ հոդվածի 2 qսa կետից հետո պետք է ավելացվեն հետևյալ կետերը.

2 qսiո. Սկսած 2004 թ. հունվարի 1-ից` յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի Գ Հավելվածի I Խմբում նշված վերահսկվող նյութերի արտահանումը սույն Արձանագրության Կողմ չհանդիսացող պետություն:

2 sex. Սույն կետի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր Կողմ պետք է արգելի Գ Հավելվածի III Խմբում նշված վերահսկվող նյութի արտահանումը Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն:

Ը. Հոդված 4, 5-7-րդ կետեր

Արձանագրության 4-րդ հոդվածի 5-ից 7-րդ կետերում «Ա և Բ Հավելվածներ, Գ Հավելվածի II Խումբ և Ե Հավելված» բառերին պետք է փոխարինեն «Ա, Բ, Գ և Ե Հավելվածներ» բառերը:

Թ. Հոդված 4, կետ 8

Արձանագրության 4-րդ հոդվածի 8-րդ կետում «2Ա-ից 2Ե հոդվածներ, 2Է և 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա -ից 2Թ հոդվածներ» բառերը:

Ժ. Հոդված 5, կետ 4

Արձանագրության 5-րդ հոդվածի 4-րդ կետում «2Ա-ից 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Թ հոդվածներ» բառերը:

ԺԱ. Հոդված 5, կետեր 5 և 6

Արձանագրության 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերում «2Ա-ից 2Ե հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Ե և հոդված 2Թ հոդվածներ» բառերը:

ԺԲ. Հոդված 5, 8 ter (ա) կետ

Արձանագրության 5-րդ հոդվածի 8 ter (ա) ենթակետի վերջում պետք է ավելացվի հետևյալ նախադասությունը.

Սկսած 2016թ. հունվարի 1-ից` սույն հոդվածի 1-ին կետի շրջանակներում գործող ցանկացած Կողմ պետք է կատարի 2Զ հոդվածի 8-րդ կետով սահմանված վերահսկիչ միջոցառումները և, որպես սույն վերահսկիչ միջոցառումների իրականացման հիմք, 2015 թ. օգտագործի արտադրության և սպառման մակարդակի միջին հաշվարկը:

ԺԳ. Հոդված 6

Արձանագրության 6-րդ հոդվածի «2Ա-ից 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Թ հոդվածներ» բառերը:

ԺԴ. Հոդված 7, կետ 2

Արձանագրության 7-րդ հոդվածի 2-րդ կետում «Բ և Գ հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «Բ Հավելված և Գ Հավելվածի I և II Խումբ» բառերը:

ԺԵ. Հոդված 7, կետ 3

Արձանագրության 7-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասությունից հետո պետք է ավելացվի հետևյալ նախադասությունը.

Յուրաքանչյուր Կողմ պետք է Քարտուղարությանը տրամադրի վիճակագրական տվյալներ Ե Հավելվածում թվարկված` կարանտինի ժամանակ, ինչպես նաև առաքումից առաջ վերահսկվող նյութերի` տարեկան կտրվածքով օգտագործվող քանակության վերաբերյալ:

ԺԶ. Հոդված 10

Արձանագրության 10-րդ հոդվածի 1-ին կետում «2Ա-ից 2Ե հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն « 2Ա-ից 2Ե հոդվածներ և 2Թ հոդված» բառերը:

ԺԷ. Հոդված 17

Արձանագրության 17-րդ հոդվածի «2Ա-ից 2Ը հոդվածներ» բառերին պետք է փոխարինեն «2Ա-ից 2Թ հոդվածներ» բառերը:

ԺԸ. Հավելված Գ

Արձանագրության Գ Հավելվածին պետք է ավելացվի հետևյալ Խումբը.

 

Խումբ

Նյութ

Իզոմերների քանակը

Օզոնի քայքայում

         

III Խումբ

CH2BrC
բրոմքլորմեթան

1

0.12

 

Հոդված 2. Կապը 1997 թ. կատարված փոփոխության հետ

 

Ոչ մի պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն չի կարող ի պահ հանձնել սույն Փոփոխության որևէ վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման մասին որևէ փաստաթուղթ, եթե նա նախօրոք կամ համաժամանակյա կարգով չի ներկայացրել 1997թ. սեպտեմբերի 17-ին Մոնրեալում կայացած Կողմերի իններորդ հանդիպման ժամանակ ընդունված Փոփոխությանն առնչվող այդպիսի փաստաթուղթ:

 

Հոդված 3. Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2001թ. հունվարի 1-ին` պայմանով, որ Կողմերի կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ի պահ են հանձնվել «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի Արձանագրության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին առնվազն քսան փաստաթուղթ: Մինչ հիշյալ ամսաթիվը սույն պայմանը չկատարելու դեպքում Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պայմանը կատարելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

2. 1-ին կետի նպատակների համար` տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած նման փաստաթուղթ չի համարվի հավելյալ նման կազմակերպության անդամ պետությունների կողմից ի պահ հանձնված փաստաթղթերին:

3. Սույն Փոփոխության` 1-ին կետում սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո, Արձանագրության ցանկացած այլ Կողմի համար այն ուժի մեջ է մտնում Կողմի վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվան հաջորդող իննսուներորդ օրը: