Գլխավոր տեղեկություն
Номер
N 33
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.05.1999-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.01.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.01.1998
Дата вступления в силу
28.01.1998

040.0033.28.01.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

28 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունվարի 1998 թվականի N 33

քաղ. Երևան

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածի 7-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկու անգամ բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ չսեփականաշնորհված պետական ձեռնարկությունները` համաձայն N 1 հավելվածի:

2. Լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքն իրականացնել մրցույթով։

3. Պետական ձեռնարկությունների լուծարումը և դրանց գույքի վաճառքն իրականացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է)։

4. Սահմանել, որ լուծարվող պետական ձեռնարկությունների գույքը վաճառվում է մրցույթով՝ որպես գույքային համալիր։

5. Հաստատել լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքի մեկնարկային գները` համաձայն N 2 հավելվածի։

6. Մրցութային հանձնաժողովին՝

ա) երկամսյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթների մասին տեղեկություններ.

բ) լուծարված յուրաքանչյուր պետական ձեռնարկության գույքի վաճառքից գոյացած դրամական միջոցները փոխանցել Հայխնայբանկում այդ նպատակով բացված ժամանակավոր հաշվին և դրանք օգտագործել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածով սահմանված կարգով:

7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝

ա) Հայխնայբանկում բացել ժամանակավոր հաշիվներ.

բ) մրցույթի հաղթողին ճանաչելու արձանագրությունն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կնքել համապատասխան պայմանագիր։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 28-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունվարի 28-ի N 33 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

երկու անգամ բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ չսեփականաշնորհված պետական ձեռնարկությունների

 

1. (կետը հանվել է 08.05.99 N 297)

2. (կետը հանվել է 08.05.99 N 297)

3. (կետը հանվել է 08.05.99 N 297)

4. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 2 արտադրամաս»

պետական ձեռնարկություն

5. (կետը հանվել է 08.05.99 N 297)

6. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 19 արտադրամաս»

պետական ձեռնարկություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. ԿԱՐԱՄԱՆՈւԿՅԱՆ

 

 Կ Ա Զ Մ

 

պետական ձեռնարկությունների լուծարումն ու դրանց գույքի վաճառքն իրականացնող մրցութային հանձնաժողովի

 

Ա. Մարկոսյան ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ռ. Ամիրյան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Վ. Մարգարյան ՀՀ գյուղատնտեսության նախարարության բարեփոխումների, գյուղացիական տնտեսությունների և միավորումների վարչության պետ
Գ. Մալխասյան ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ
Ա. Թառլանազյան ՀՀ սեփականաշնորհման նախարարության մեթոդական բաժնի պետ
Մ. Գալստյան ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաշվապահական հաշվառման և վիճակագրության վարչության պետ

 

(հավելվածը փոփ. 08.05.99 N 297)


 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունվարի 28-ի N 33 որոշման

 

Լուծարվող պետական ձեռնարկությունների գույքի վաճառքի մեկնարկային գները

 

1. (կետը հանվել է 08.05.99 N 297)  
2. (կետը հանվել է 08.05.99 N 297)  
3. (կետը հանվել է 08.05.99 N 297)  
4. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 2

արտադրամաս» պետական ձեռնարկություն

49750 հազ. դրամ
5. (կետը հանվել է 08.05.99 N 297)  
6. «Վանաձորի «Հաց» առևտրաարտադրական պետական ձեռնարկության N 19

արտադրամաս» պետական ձեռնարկություն

37000 հազ. դրամ

 

(հավելվածը փոփ. 08.05.99 N 297)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. ԿԱՐԱՄԱՆՈւԿՅԱՆ