Գլխավոր տեղեկություն
Номер
N 201/05
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.10.03/24(201) Հատուկ բաժին
Принят
Արժեթղթերի հանձնաժողով
Дата принятия
09.09.2005
Подписан
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
09.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 սեպտեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 201/05

                      
          Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«Արժեթղթերի կենտրոն» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության ԲԳ 0021 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8  հոդվածով, 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 և 122 հոդվածներով Հանձնաժողովը որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել «Արժեթղթերի կենտրոն» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության (Բ 0021, տրված 21.02.2001 թ.) լիցենզիան՝ «Արժեթղթերի կենտրոն» ՍՊԸ-ի դիմումի համաձայն։

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպություն, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպություն և «Արժեթղթերի կենտրոն» ՍՊԸ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։
 

ՀՀ արժեթղթերի
հանձնաժողովի նախագահ`

Օ. Եսայան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան