Գլխավոր տեղեկություն
Номер
N 583-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2007
Дата вступления в силу
25.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2007 թվականի N 583-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում 2007 թվականի գարնանային հեղեղումների հետևանքով քանդված ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 670252.7 հազ. դրամ, որից՝ ավտոմոբիլային ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների համար 2007 թվականի առաջին կիսամյակում՝ 650752.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով) և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար 2007 թվականի առաջին կիսամյակում՝ 19500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 22
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
 մայիսի 10-ի N 583-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ

(հազ. դրամ)

NN
ը/կ

Ավտոմոբիլային ճանապարհի անվանումը

Վերականգնվող հատվածը

Վերականգնման արժեքը

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

670252.7

 

այդ թվում`

 

 

Ա

Շինարարական աշխատանքներ

 

650752.7

1.

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման

կմ92+200-կմ92+500

20724.4

2.

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման

կմ105+700-կմ105+724

25654.9

3.

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման

կմ107+900-կմ108+072

106529.0

4.

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման

կմ109+000-կմ109+035

16592.2

5.

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման

կմ112+870-կմ113+080

22267.4

6.

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման

կմ114+450-կմ115+080

10559.6

7.

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման

կմ120+160-կմ120+250

21009.6

8.

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման

կմ123+500-կմ123+525

8096.3

9.

Հ-30, պետ. խճուղի/Մ-4/-Ճամբարակ-Դրախտիկ

կմ1+500-կմ1+555

26042.2

10.

Հ-30, պետ. խճուղի/Մ-4/-Ճամբարակ-Դրախտիկ

կմ6+005-կմ6+056

7057.9

11.

Հ-37 Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար

կմ4+405-կմ4+444

8581.7

12.

Հ-37 Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար

կմ10+500-կմ10+600

8559.8

13.

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

կմ36+600-կմ36+780

350000.0

14.

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման

կմ88-ում

19077.7

Բ

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

 

19500.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան