Գլխավոր տեղեկություն
Номер
N 482
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2000-10.05.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1998.07.31/16(49)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.07.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.1998
Дата вступления в силу
01.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.08.2015

040.0482.31.07.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 1998 թվականի N 482
քաղ. Երևան

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին, 64, 73, 81 հոդվածների «ա» կետերին, 90 և 93 հոդվածներին համապատասխան հաստատել խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար` Երևան քաղաքում, «Զվարթնոց» օդանավակայանի հողատարածքում և Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում (Վաղարշապատի խճուղու և օդանավակայանի ճանապարհների երթևեկելի մասերը), ավտոկանգառների գործունեության համար Երևան քաղաքում, արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեության համար` Երևան քաղաքում և «Զվարթնոց» օդանավակայանում, խաղատների գործունեության կազմակերպման համար` Երևան քաղաքում, համակարգչային խաղերի կազմակերպման համար` Երևան քաղաքում «Զվարթնոց» օդանավակայանում, տեսաժապավենների և տեսամագնիտոֆոնների վարույթի համար` Երևան քաղաքում և «Զվարթնոց» օդանավակայանում, հաստատագրված վճարների հաշվարկման ուղղիչ գործակիցները, համաձայն հավելվածի:

2. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96 հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանել, որ`

ա) օրենքի 47 հոդվածի «գ» կետում նշված ֆոտոժապավենների երևակման և (կամ) լուսանկարների պատրաստման աշխատատեղեր են համարվում պատվերների ընդունման, լուսաժապավենների երևակման, լուսանկարների տպման և բազմացման, կատարված պատվերների հանձնման աշխատատեղերը: Ընդ որում, դրանցից մի քանիսի մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում է մեկ աշխատատեղ.

բ) օրենքի 52 հոդվածի «գ» կետում նշված ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղեր են համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման, մասնավորապես, ավտոմեքենաների անվադողերի երեսապատման, շարժիչի վերանորոգման, թափքի և այլ մասերի հարդարման, ներկման, շարժվող մասերի վերանորոգման, էլեկտրական սարքերի վերանորոգման, ավտոմեքենայի կամ դրա առանձին հատվածների լվացման համար նշանակված աշխատատեղերը, ավտոմեքենաների անվադողերի հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցման աշխատատեղերը և այլն:

3. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96 հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանել, որ`

ա) աղետի գոտու բնակավայրերը որոշելու համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի մասին» N 701 որոշման հավելվածը.

բ) հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի որոշման հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերի ժամանակավոր ցանկը հաստատելու մասին, որոնց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի 1-ին կետի պահանջները» N 306 որոշմամբ հաստատված ժամանակավոր ցանկը:

(3-րդ կետը խմբ. 22.12.98 N 816)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 1998 թվականի
հուլիսի 31-ի N 482 որոշման

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

1. Գործունեության որոշ տեսակների համար հաստատագրված վճարների հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ ուղղիչ գործակիցները` ըստ գոտիականության և գործունեության տեսակի`

 

  Գ Ո Տ Ի Ն Գ Ո Ր Ծ Ա Կ Ի Ց Ը
խանութների, կրպակների (տաղավար-
ների) միջոցով առևտրական գործունեու-
թյուն իրականաց-
նելու համար
ավտոկան-
գառների գործունեու-
թյան համար
արտարժույթի փոխանակ-
ման կետերի միջոցով արտար-
ժույթի առք ու վաճառքի գործունեու-
թյուն համար
խաղատների գործունեու-
թյան կազմակերպ-
ման համար

(Սյունակն ուժը կորցրել է 29.07.00 N 428)
համակարգ-
չային խաղերի կազմակերպ-
ման համար
տեսաժապա-
վենների և տեսամագնի-
տոֆոնների վարձույթի համար
1 2 3 4 5 6 7 8
I

Տարածքը սահմանագծվում է Մաշտոցի պողոտայով` սկսված Գրիգոր Լուսավորչի փողոցի հետ հատումից մինչև Սարյան փողոց, Սարյան և Մոսկովյան փողոցներով մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև Մարշալ Բաղրամյանի առաջին փակուղի, այնուհետև Իսահակյան փողոցով մինչև Թամանյան փողոց, Թամանյան փողոցով մինչև Անտառային փողոց, Անտառային փողոցով մինչև Մատենադարան, այնուհետև` Տերյան և Աբովյան փողոցների վերջամասով` ներառյալ Աբովյանի պուրակը, Աբովյան փողոցով մինչև Կորյունի փողոց, Կորյունի և Նալբանդյան փողոցներով մինչև Խանջյան փողոցի հետ հատվելը, Խանջյան, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի փողոցներով մինչև Մաշտոցի պողոտա:

2.75 3 1.5   3.0 1.9
II Ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու տարածքը սահմանագծող փողոցների հետ, իսկ արտաքին սահմաններն անցնում են Աբովյան պուրակով, Մխիթար Հերացու փողոցով մինչև Կորյունի փողոցի հետ հատվելը, այնուհետև Չարենցի և Նար-Դոսի փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև Քրիստափորի փողոց, Քրիստոփորի փողոցով, Արշակունյաց պողոտայով մինչև Արշակունյաց 2-րդ նրբանցքի հետ հատվելը, Արշակունյաց 2-րդ նրբանցքով, Արտաշատի ջրանցքով մինչև Հաղթանակի կամուրջ, այնուհետև Հաղթանակի կամրջով, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի սկզբնամասով, Ս. Սարգիս եկեղեցու շրջակայքով` ներառյալ Ձորագյուղի տարածքը, այնուհետև Պարոնյան փողոցով մինչև Ձորափի փողոց, Ձորափի փողոցով մինչև Ուրուգվայի հրապարակ, կրկին Պարոնյան և Պռոշյան փողոցներով մինչև Այգեձորի փողոց, Այգեձորի փողոցով մինչև Մարշալ Բաղրամյանի 2-րդ նրբանցք, Մարշալ Բաղրամյանի 2-րդ նրբանցքով, Մարշալ Բաղրամյանի 3-րդ անցուղով, Սոսեի փողոցով մինչև Վաղարշյան փողոց, այնուհետև` Անտառային փողոցով մինչև Թամանյան փողոցի հետ հատվելը: 2.5 3 1.4   2.5 1.6
III

Սահմանագծվում է`

ա) Մարշալ Բաղրամյան պողոտայով` սկսած Մարշալ Բաղրամյանի 2-րդ նրբանցքից Օրբելի եղբայրների փողոցով, Կիևյան փողոցով` ամբողջությամբ, այնուհետև` Հ. Հակոբյան փողոցով մինչև Կոմիտասի պողոտա, Կոմիտասի պողոտայով մինչև Վրացական փողոց, Վրացական փողոցով մինչև Հ. Քոչարի փողոց, Հ. Քոչարի փողոցով մինչև Վ. Փափազյան փողոց, Վ. Փափազյան փողոցով մինչև Աղբյուր Սերոբի փողոց, Աղբյուր Սերոբի և Գեներալ Բաբայան փողոցներով, Ազատության պողոտայով, Սարալանջի փողոցով մինչև Աբովյանի պուրակ, այնուհետև` Մյասնիկյան պողոտան հատող Երևան-Սևան երկաթգծով մինչև Տիգրան Մեծի պողոտայի հետ հատվելը: Այնուհետև 2-րդ գոտու համապատասխան արտաքին սահմանագծով միանում է Մարշալ Բաղրամյան պողոտայի հետ.

 

բ) Տիգրան Մեծի պողոտայով` սկսած Քրիստափորի փողոցի հետ հատումից, մինչև Սասունցի Դավթի փողոց.

 

գ) Արշակունյաց պողոտայով` սկսած Քրիստափորի փողոցի հետ հատումից, մինչև Կոմիտասի զբոսայգի:

2.25 3 1.3   2.5 1.6
IV

 Սահմանագծվում է` 

Մյասնիկյանի պողոտայով` սկսած Սևան-Երևան երկաթգծի կամրջից, մինչև վերջ, կենդանաբանական այգու տարածքը, Նորք, Նորք-Մարաշ թաղամասերն ամբողջությամբ.

 

բ) Սարի թաղի 1-ին 8-րդ, 13-րդ փողոցներով, Գլինկայի փողոցով մինչև Մովսես Խորենացու փողոցի հետ հատվելը, Մովսես Խորենացու փողոցով մինչև Սասունցի Դավթի փողոցը, Սասունցի Դավթի փողոցն ամբողջությամբ, Արցախի պողոտայով մինչև Գարեգին Նժդեհի փողոցի հետ հատվելը, Գարեգին Նժդեհի փողոցն ամբողջությամբ, Արշակունյաց պողոտայով` սկսած Կոմիտասի այգուց, մինչև Գարեգին Նժդեհի փողոցի հետ հատվելը, Տիգրան Մեծի, Արշակունյաց պողոտաների և Գարեգին Նժդեհի ու Քրիստափորի փողոցների միջև ընկած տարածքը.

 

գ) Կիլիկիա թաղամասն ամբողջությամբ, Ծովակալ Իսակովի պողոտայի հատվածը` սկսած Հաղթանակի կամրջից, մինչև ավտոկայան.

 

դ) Հրազդանի կիրճի տարածքը` սկսած Հաղթանակի կամրջից, մինչև Կիևյան կամուրջ, Կիևյան կամրջի վրայով մինչև Լենինգրադյան փողոց, այնուհետև` Ծիծեռնակաբերդի խճուղով մինչև Ծովակալ Իսակովի պողոտա.

 

ե) Բարբյուսի և Հովսեփ Էմինի փողոցներով մինչև Գյուլբենկյան փողոցի հետ հատվելը,Գյուլբենկյան Կովկասյան և Ռիգայի փողոցներով մինչև Հովսեփ Էմինի փողոցի հետ կրկին հատվելը, Արղության և Գրիբոյեդովի փողոցներով մինչև Կոմիտասի պողոտայի հետ հատվելը, Կոմիտասի պողոտայով մինչև վերջ, այնուհետև` Դավիթ Անհաղթի փողոցով մինչև Ուլենցու փողոց, Ուլենցու փողոցով մինչև Հաղթանակի զբոսայգի, Հաղթանակի զբոսայգին ամբողջությամբ:

2.0 2 1.2   2.0 1.3
V

Տարածքը սահմանագծվում է հետևյալ կերպ.

 

հինգերորդ գոտու ներքին սահմանները համընկնում են չորրորդ գոտու տարածքը սահմանագծող փողոցների հետ, բացառությամբ Նոր Կիլիկիա թաղամասի հետ ունեցած սահմանագծի, իսկ արտաքին սահմաններն անցնում են հետևյալ փողոցներով

 

ա) Կոմիտասի այգու և Նորագյուղի տարածքներով.

 

բ) Արշակունյաց պողոտայով սկսած Կոմիտասի զբոսայգուց, մինչև Աշխատանքի հրապարակ, Աշխատանքի հրապարակից Բագրատունյաց պողոտայով. Շահումյանի կամրջի տակով, Սեբաստիայի փողոցով մինչև Արարատյան զանգված, այնուհետև Արարատյան զանգվածի և Դալմայի այգիների սահմանագծով մինչև Վանտյան փողոց. Վանտյան փողոցով մինչև Մեծարենցի փողոցի հետ հատվելը, Մեծարենցի փողոցով մինչև Պ. Տիչինայի փողոցի հետ հատվելը. Պ. Տիչինայի փողոցով մինչև Սեբաստիայի փողոցի հետ հատվելը, Սեբաստիայի և Լենինականի փողոցներով մինչև Առաքելյան փողոցի հետ հատվելը, Առաքելյան փողոցով մինչև Շինարարների փողոցի հետ հատվելը, Շինարարների փողոցով մինչև Աբելյան փողոցի հետ հատվելը. Աբելյան փողոցով մինչև Հալաբյան փողոցի հետ հատվելը, Հալաբյան փողոցով մինչև Մարգարյան փողոցի հետ հատվելը, այնուհետև Մարգարյան փողոցով մինչև ֆիզիկայի ինստիտուտ, այնուհետև Հրազդանի կիրճով մինչև Քանաքեռ ՀԷԿ-ի լիճը. Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքով մինչև Թբիլիսյան խճուղու հետ հատվելը. Թբիլիսյան խճուղով մինչև Պարույր Սևակի փողոցի հետ հատվելը. Պարույր Սևակի փողոցով մինչև Ռուբինյանց փողոցի հետ հատվելը. Ռուբինյանց և Մարշալ Խուդյակովի փողոցներով մինչև Ավանի 14-րդ փողոցի հետ հատվելը, Ավանի 14-րդ փողոցով մինչև Երիտասարդության փողոցի հետ հատվելը.

 

գ) Նոր Նորքի 1-ին, 2-րդ զանգվածները և Գայի պողոտան ամբողջությամբ.

 

դ) Դավիթ Բեկի փողոցն ամբողջությամբ, Նոր Արեշի 4-րդ փողոցով մինչև Էրեբունու փողոց, էրեբունի փողոցով մինչև Արցախի պողոտայի հետ հատվելը, Արցախի պողոտայով մինչև Գարեգին Նժդեհի փողոցի հետ հատվելը։

1.75 2 1.1   2.0 1.3
VI

Սահմանագծվում է

 

ա) Թբիլիսյան խճուղով մինչև Աճառյան պողոտայի հետ հատվելը. Աճառյան պողոտայով մինչև Մարշալ Բաբաջանյան փողոցի հետ հատվելը, Մարշալ Բաբաջանյան և Գեներալ Սաֆարյան փողոցներով մինչև 5-րդ գոտին սահմանահատող Մարշալ Խուդյակովի, Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցները.

 

բ) Նոր Նորքի 3-րդ, 4-րդ, 5-րդ զանգվածներն ամբողջությամբ.

 

գ) Ազատամարտիկների փողոցով սկսած Էրեբունու փողոցի հետ հատումից, մինչև Այվազովսկու փողոց, Այվազովսկու փողոցով մինչև Արցախի պողոտա. Արցախի պողոտայով մինչև Թամանցիների փողոցի հետ հատվելը. Թամանցիների փողոցով մինչև Աշխատանքի հրապարակ. Աշխատանքի հրապարակից 5-րդ գոտին սահմանազատող Արշակունյաց պողոտայով մինչև 4-րդ գոտին սահմանազատող Գարեգին Նժդեհի փողոցի հետ հատվելը. Գարեգին Նժդեհի փողոցով մինչև 5-րդ գոտին սահմանազատող Արցախի պողոտայի հետ հատվելը, Արցախի պողոտայով մինչև Էրեբունու փողոցի հետ հատվելը, Էրեբունու փողոցով մինչև Ազատամարտիկների փողոցի հետ հատվելը.

 

դ) Աշխատանքի հրապարակից Արշակունյաց պողոտայով մինչև վերջ` ընդգրկելով նաև «Էրեբունի» օդանավակայանի տարածքը, այնուհետև` Շիրակի փողոցով մինչև Կարմիր բլուր թաղամասը, այնուհետև` Կարմիր բլուր գերեզմանատան տարածքով մինչև Ա. Բաբաջանյան փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի հետ հատումը, այնուհետև` Ա. Բաբաջանյան և Գուսան Շերամի փողոցներով մինչև Պ. Տիչինայի փողոցի հետ հատվելը, Պ. Տիչինայի փողոցով մինչև Ա. Սարգսյան փողոցի հետ հատվելը, Ա. Սարգսյան փողոցի հետ հատվելը, Լուկաշինի թաղամասն ամբողջությամբ, այնուհետև` Շիրազի, Գևորգ Չաուշի, Ֆուչիկի փողոցներով մինչև Հալաբյան փողոցի հետ հատվելը:

1.5 2 1.0   2.0 1.3
VII

Սահմանագծվում է`

ա) ընդգրկելով Ավան-Առինջ թաղամասն ամբողջությամբ, Նոր Նորքի 6-րդ, 7-րդ զանգվածներն ամբողջությամբ.

 

բ) Էրեբունու հրապարակից Խ. Դաշտենցի և Խաղաղ Դոնի փողոցներով մինչև Ավանեսովի փողոցի հետ հատվելը, Ավանեսովի փողոցով մինչև Արին բերդի փողոց, Արին բերդի փողոցով մինչև Արցախի փողոցի հետ հատվելը, այնուհետև` 5-րդ և 6-րդ գոտիները սահմանազատող Արցախի, Այվազովսկու, Ազատամարտիկների և Էրեբունու փողոցների հատվածներով մինչև Էրեբունու հրապարակ.

 

գ) Նորագավթի 1-ին փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրից, Նորագավթի 1-ին փողոցով մինչև Նորագավթի 5-րդ փողոցի հետ հատվելը, 5-րդ փողոցով մինչև Արտաշատի խճուղու հետ հատվելը, Արտաշատի խճուղով մինչև Թամանցիների փողոցի հետ հատվելը, Թամանցիների փողոցի 6-րդ գոտուն սահմանակից հատվածով մինչև Աշխատանքի հրապարակ, Աշխատանքի հրապարակից 6-րդ գոտուն սահմանակից Արշակունյաց պողոտայի հատվածով մինչև Նորագավթի 1-ին փողոցի հետ հատվելը.

 

դ) Ներքին Չարբախ թաղամասի և Շիրակի փողոցի միջև ընկած Վերին Չարբախ թաղամասի հատվածը.

 

ե) Արարատյան զանգվածն ամբողջությամբ, այդ թվում, Րաֆֆու փողոցի և Ծովակալ Իսակովի պողոտայի միջև ընկած Սեբաստիայի փողոցի հատվածի ու Վանտյան փողոցի միջև ընկած տարածքը.

 

զ) Դավթաշեն թաղամասն ամբողջությամբ ներառյալ նախկին Դավթաշեն գյուղը:

1.25 2 1.0   1.5 1.0
 VIII 

Իր մեջ ընդգրկում է`

ա) Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածները Ջրվեժ և Վարդաշեն թաղամասերը.

 

բ) Ավանեսով փողոցի վերջնամասից մինչև Արին բերդի փողոցի հետ հատվելը, այնուհետև` 7-րդ գոտուն սահմանակից Արին բերդի և Թամանցիների փողոցներով մինչև Արտաշատի խճուղու հետ հատվելը, Արտաշատի խճուղով մինչև Նորագավթի 5-րդ փողոցի հետ հատվելը, Նորագավթի թաղամասն ամբողջությամբ.

 

գ) Նուբարաշեն, Ներքին Չարբախ, Սիլիկյան թաղամասերը, Հաղթանակ սովխոզը:

1 1 1.0   1.5 1.0
IX

Սահմանազատվում է`

«Զվարթնոց» օդանավակայանի հողատարածքով և Երևանից օդանավակայան տանող ճանապարհահատվածով (Վաղարշապատի խճուղու և օդանավակայանի ճանապարհների երթևեկելի մասերը):

2.75          
X Սահմանազատվում է «Զվարթնոց» օդանավակայանով: 2.75 8 1.5   3.0 1.9

 

2. Անկախ սույն որոշման հավելվածի 1-ին կետի դրույթներից`

ա) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայանների), մետրոպոլիտենի կայարանների ստորգետնյա անցումների տարածքում գտնվող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարների հաշվարկման համար կիրառվում է 2,75 ուղղիչ գործակից.

բ) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման համար կիրառվում է 8 ուղղիչ գործակից.

գ) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայանների), մետրոպոլիտենի կայարանների ստորգետնյա անցումների տարածքում գտնվող արտարժույթի փոխանակման կետերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման համար կիրառվում է 1,5 ուղղիչ գործակից:

(Հավելվածը փոփ. 22.12.98 N 816, 29.07.00 N 428)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար, օպերատիվ հարցերի
նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.07.2015, N 853-Ն 22.08.2015, N 482
10.08.2006, N 1577-Ա 19.11.2006, N 482
03.04.2003, N 357-Ն 10.05.2003, N 482
29.07.2000, N 428 01.08.2000, N 482
22.12.1998, N 816 01.01.1999, N 482
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան