Գլխավոր տեղեկություն
Номер
N 461
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.02.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.08.10/18(51)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.07.1998
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.1998
Дата вступления в силу
20.08.1998

040.0461.24.07.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

24 հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1998 թվականի N 461
քաղ. Երևան

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՆ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրել`

ա) ավտոտրանսպորտային միջոցների (անկախ սեփականության ձևից) սև հիմնագույնի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 31-ը.

բ) ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ավտոտրանսպորտային միջոցների հին նմուշի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը.

գ) անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների հին նմուշի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 2000 թվականի մարտի 1-ը, իսկ  «АД» սերիայի համարանիշերի` մինչև 1999 թվականի օգոստոսի 31-ը:

(1-ին կետը լրաց. 28.12.98 N 842, փոփ. 22.07.99 N 479, 12.02.00 N 12)

2. Սահմանել, որ արգելվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետներում պետական համարանիշերը չփոխանակած ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության ժամկետ սահմանել յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը:

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության ժամկետներ սահմանել յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը և սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:

(3-րդ կետը լրաց. 17.02.99 N 74, խմբ. 13.06.02 N 834-Ն, լրաց. 22.01.04 N 31-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան