Գլխավոր տեղեկություն
Номер
N 166-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2005-04.06.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.12.01/30(207) Հոդ.406
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
08.11.2005
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
08.11.2005
Дата вступления в силу
11.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005443

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

8 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 166-Ն


 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), թ) ենթակետերը և 22-րդ հոդվածի 8-րդ կետը, նպատակ ունենալով խրախուսել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների ներգրավումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացող անձանց կողմից`

ա) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ սահմանել 2,0 ԱՄՆ ցենտը` 1 կՎտժ-ի համար՝ առանց ավելացված արժեքի հարկի,

բ) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ սահմանել 3,0 ԱՄՆ ցենտը` 1 կՎտժ-ի համար՝ առանց ավելացված արժեքի հարկի:

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ցուցանիշները գործում են 15 տարի` էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան