«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2003 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21.1-ին և 21.3-րդ հոդվածներով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստանի հարցերով լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը:
(որոշումը փոփ. 03.05.07 N 573-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|