Գլխավոր տեղեկություն
Номер
N 209
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.05.24/14(254)
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
04.05.2007
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
04.05.2007
Дата вступления в силу
03.06.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 209

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով՝

ա) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ Օրենք) 2-րդ և 33-րդ հոդվածները, որոնց համաձայն փոխկապակցումը դա հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու ցանցերի կապակցումն է.

բ) Օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն ցանցի լիցենզիան դա օրենքի համաձայն տրված բարդ լիցենզիա է, որը լիցենզավորված անձին իրավունք է վերապահում ունենալ և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց.

գ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, որի համաձայն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիան բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա է.

դ) Օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն ծառայություն մատուցողի լիցենզիան դա օրենքի համաձայն տրված պարզ լիցենզիա է, որը լիցենզավորված անձին իրավունք է վերապահում մատուցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ.

ե) Օրենքի 2-րդ հոդվածը, որի համաձայն օպերատոր է համարվում ցանկացած անձ, որը կարգավորողի կողմից լիազորված է տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը՝ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով.

զ) Օրենքի 15-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի սեփականատերը պարտավոր է շահագործել այդ ցանցը, և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

Պաշտոնապես պարզաբանել, որ Օրենքի 33-րդ հոդվածը վերաբերում է միայն օպերատորներին:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան