Գլխավոր տեղեկություն
Номер
N 517-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.12. 01/29(206) Հոդ.395
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
25.10.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
31.10.2005
Дата вступления в силу
11.12.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 նոյեմբերի 2005 թ.
 Պետական գրանցման թիվ
05005432

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 հոկտեմբերի 2005 թ.

N 517-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 5-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝

1.1. Կանոնակարգ 1-ի 89-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը (բացառությամբ մաքսատների, մաքսակետերի տարածքներում տեղակայված բանկի մասնաճյուղի) կամ բանկի տարածքային ստորաբաժանումը պետք է ունենա՝»:

1.2.Կանոնակարգ 1-ը  լրացնել նոր 891-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«891 Մաքսատների կամ մաքսակետերի տարածքներում տեղակայված բանկի մասնաճյուղը պետք է ունենա՝

ա) բանկին սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցված առանձնացված տարածք, որը պետք է գտնվի մաքսատների և մաքսակետերի տարածքներում: Մասնաճյուղում պարտադիր պետք է տեղադրված լինի չհրկիզվող պահարան, որը պետք է ամրացված լինի հատակին և պատին:

բ) ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր՝ նշված միջոցների տեղափոխման և հանձնման համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. հոկտեմբերի 31
Երևան