Գլխավոր տեղեկություն
Номер
N 120-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.06.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.05.24/14(254) Հոդ.223
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
17.04.2007
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
20.04.2007
Дата вступления в силу
03.06.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007202

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

17 ապրիլի 2007 թ.

N 120-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 293-Ն որոշմամբ հաստատված «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1.1) գլուխ 1-ի 1-ին կետի «արժութային գործարքներ» բառերը փոխարինել «արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնություններ» բառերով.

1.2) գլուխ 1-ի 2-րդ կետում «սահմանված անձինք» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնողների» բառերը.

1.3) գլուխ 1-ի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. ապրիլի 20
Երևան