Գլխավոր տեղեկություն
Номер
N 841-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.07.2007-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.05.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.07.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.07.2007
Дата вступления в силу
27.07.2007

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հուլիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2007 թվականի N 841-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ «Կամացու» Դ-353 մակնիշի (12905-Ի-6128-11-4310 գործարանային համարի) բուլդոզերով՝ 2.083.950 դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Սույն կետում նշված գույքը, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը՝ գույքի հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի մարման միջոցով։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 25
Երևան