Գլխավոր տեղեկություն
Номер
N 212/05
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.10.17/26(203)
Принят
Արժեթղթերի հանձնաժողով
Дата принятия
23.09.2005
Подписан
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.09.2005
Дата вступления в силу
26.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 սեպտեմբերի 2005 թ.

N 212/05

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«Գլոբալ Բոնդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածներով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, 63 հոդվածի 1-ին մասով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց.

1. Բավարարել «Գլոբալ Բոնդ» ՍՊԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիայի դիմումը՝ տրամադրելով բրոքերային (դիլերային) գործունեության ԲԳ 0057 լիցենզիան։

2. Հանձնարարել Հանձնաժողովի աշխատակազմին սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպություն, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպություն և «Գլոբալ Բոնդ» ՍՊԸ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։

 

ՀՀ արժեթղթերի
հանձնաժողովի նախագահ`


Օ. Եսայան