Գլխավոր տեղեկություն
Номер
N 471
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.10.2005-30.10.2008)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.04.2002
Дата вступления в силу
27.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2002 թվականի N 471
քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության` պետական կառավարման լիազորված մարմին ճանաչելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

(1-ին կետը փոփ. 15.09.05 N 1567-Ն)

2. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 15.09.05 N 1567-Ն)

3. Սահմանել, որ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

(3-րդ կետը փոփ. 15.09.05 N 1567-Ն)

4. Թույլատրել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գյուղատնտեսական բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) արտասահմանցի դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) անասնաբուժական օգնության կազմակերպում.

զ) փորձագիտական գործունեության կազմակերպում.

է) խորհրդատվական ծառայության կազմակերպում.

ը) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

թ) հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

ժ) սովորողների սննդի կազմակերպում.

ժա) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

ժբ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

ժգ) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում:

(4-րդ կետը փոփ. 15.09.05 N 1567-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` նախատեսելով, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը`

ա) շարունակում է աջակցել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության նյութատեխնիկական և լաբորատոր բազաների ամրապնդմանը և համալրմանը, ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպմանը.

բ) համաձայնություն է տալիս «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից միջազգային խորհրդատվական և գիտական ծրագրերի իրականացմանը.

գ) սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություն ընդունելության մասնագիտությունների ցանկի, տեղերի թվի, պետական որակավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունների վերաբերյալ:

(5-րդ կետը փոփ. 15.09.05 N 1567-Ն)

6. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, «Ոսկեհատ» և «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունների հողատարածքների (ցանկը կցվում է), ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

(6-րդ կետը փոփ. 15.09.05 N 1567-Ն)

7. Սահմանել, որ`

ա) Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնօրինության շենքերը, շինությունները Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, «Ոսկեհատ» և «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսությունների հողատարածքները (ցանկը կցվում է), ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) մինչև վերակազմակերպումը Հայկական գյուղատնտեսական ակադեմիային «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող ֆինանսավորումը կանոնակարգող պայմանագրերում:

(7-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն, փոփ. 15.09.05 N 1567-Ն)

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման երկրորդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN
ը/կ
Անշարժ գույքի
անվանումը
Հասցեն Ինչ
նյութից է կառուցված
Շահագործ-ման
հանձնման
տարեթիվը
Սկզբնական արժեքը
(հազ. դրամ)
Մնացորդային արժեքը
(հազ. դրամ)
Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

7

8

1. 1-ին ուս.
մասնաշենք
Երևան,
Տերյան 74
քարե 1933 թ. 111503,5 -  
2. 1-ին ուս.
մասնաշենք
Երևան,
Տերյան 74
երկաթ-
բետոնյա
1999 թ. 39191,9 31353,5 Կառուցված է
Հայկական
գյուղատնտե-
սական
ակադեմիայի
արտաբյուջետային
միջոցներով:
3. 2-րդ ուս.
մասնաշենք
Երևան,
Տերյան 74
երկաթ-
բետոնյա
1975 թ. 200895,7 50064,5  
4. 3-րդ ուս.
մասնաշենք
Երևան
Կորյունի 15
քարե 1932 թ. 37784,1 -  
5. 4-րդ ուս.
մասնաշենք
Երևան
Կորյունի 17
քարե 1989 թ. 36264,1 1800,0  
6. 5-րդ ուս.
մասնաշենք
Երևան
Կորյունի 19
քարե 1935 թ. 50548,4 -  
7. 6-րդ ուս.
մասնաշենք
Երևան
Էրեբունու 10
քարե 1955 թ. 7893,7 -  
8. Արաբկիրի
ուսանողական
հանրակացարան
Երևան
Արաբկիրի 37
քարե 1965 թ. 14277,1 1850,0  
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 07.07.05 N 984-Ն)        
10. (10-րդ կետն ուժը կորցրել է 07.07.05 N 984-Ն)        
11. Ուսանողների
հանգստի
ճամբար
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Աղավնաձոր երկաթ-
բետոնյա
2001 թ. 10202,6 9692,5 Կառուցված է
Հայկական
գյուղատնտե-
սական
ակադեմիայի
արտաբյուջետային
միջոցներով:
12. Կաթսայատուն Երևան,
Տերյան 74
քարե 1999 թ. 18231,1 3646,2 Կառուցված է
Հայկական
գյուղատնտե-
սական
ակադեմիայի
արտաբյուջետային
միջոցներով:
13. Ջերմոց Երևան,
Տերյան 74
քարե 2001 թ. 6545,5 5890,0 Կառուցված է
Հայկական
գյուղատնտե-
սական
ակադեմիայի
արտաբյուջետային
միջոցներով:
14. Ավտոհավաքակայան Երևան,
Տերյան 74
քարե 1970 թ. 1175,9 -  
15. Հիդրավլ. շինություն Երևան,
Տերյան 74
երկաթ-
բետոնյա
1940 թ. 3090,6 -  

«Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսություն

Հողատարածքները`
ընդամենը` 62,7 հա, այդ թվում`
վարելահող` 62,7 հա
1. Ուսումնափորձնական
արտադրական
մասնաշենք`
բոքսերով
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ոսկեհատ քարե 1987 թ. 6118,7 -  
2. Լաբորատորային
մասնաշենք`
կաթսայատնով
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ոսկեհատ քարե 1987 թ. 5684,3 -  
3. Պահեստ`
3 բաժանմունքով
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ոսկեհատ քարե 1989 թ. 1346,3 -  
4. Արևային ջերմոց ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ոսկեհատ երկաթ-
բետոնյա
1987 թ. 8564,1 690,0  
5. Տրանսֆորմ.
ենթակայան
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ոսկեհատ քարե 1987 թ. 573,2 -  
6. Խորքային ջրհոր`
պոմպով
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ոսկեհատ   1987 թ. 17,2 -  

«Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսություն

Հողատարածքները`
ընդամենը` 1077 հա, այդ թվում`
վարելահող` 274 հա
խոտհարք` 407 հա
արոտավայր` 396 հա
1. Գրասենյակի մասնաշենք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ քարե 1981 թ. 253,1 -  
2. Կաթի ուսումնա-
արտադրական
կոմբինատի
մասնաշենք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ քարե 1951 թ. 8398,4 -  
3. Կովանոցներ (3 միավոր) ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ քարե 1940 թ. 616,6 -  
4. Կովանոց ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ պանե-
լային
1986 թ. 964,5 -  
5. Ձիանոց ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ քարե 1940 թ. 521,2 -  
6. Հորթանոց ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ քարե 1940 թ. 288,3 -  
7. Թռչնանոց ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ քարե 1960 թ. 163,5 -  
8. Ջերմոցներ
(2 միավոր)
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ մետաղյա 1983 թ. 565,0 -  
9. Կոյուղի ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ մետաղյա 1973 թ. 219,3 -  
10. Ցանկապատ
(250 գծմ)
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ մետաղյա 1987 թ. 262,9 -  
11. Էլեկտրական
ենթակայան
(2 միավոր)
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ քարե 1980 թ. 2083,2 -  
12. Սիլոսի հոր ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ պանե-
լային
1987 թ. 50,7 -  

 

(Ցանկը փոփ. 07.07.05 N 984-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան