Գլխավոր տեղեկություն
Номер
N 364-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.08.15/20(197) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.07.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.07.2005
Дата вступления в силу
29.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հուլիսի 2005 թ.

N 364-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎՐԵԺ ԳՐԻԳՈՐՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 247) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2005 թվականի հուլիսի 18-ի թիվ 40 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Վրեժ Գրիգորյան» (լիցենզիա թիվ 247) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վրեժ Գրիգորյան» (լիցենզիա թիվ 247) արտարժույթի փոխանակման կետին հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. հուլիսի 29
Երևան