«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14 հուլիսի 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005280
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 հունիսի 2005 թ. |
N 86-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 20-Ն ԵՎ N 21-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» N 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
ա) վերնագիրը «սակագնի» բառից հետո լրացնել «հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի» բառերով.
բ) նախաբանում «17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը» բառերը փոխարինել «22-րդ հոդվածի 8-րդ կետը» բառերով.
գ) 1-ին կետում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ» բառերով, իսկ «ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ» բառերը` «ցենտ 1 կՎտժ-ի համար» բառերով,
դ) 2-րդ կետում «սակագինը» բառը փոխարինել «ցուցանիշը» բառով:
2. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2004 թվականի փետրվարի 9-ի «Հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման մասին» N 21-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
ա) վերնագիրը «սակագնի» բառից հետո լրացնել «հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշի» բառերով.
բ) նախաբանում «17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը» բառերը փոխարինել «22-րդ հոդվածի 8-րդ կետը» բառերով.
գ) 1-ին կետում «սակագինը» բառը փոխարինել «սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշ» բառերով, իսկ «ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ» բառերը` «ցենտ 1 կՎտժ-ի համար» բառերով,
դ) 2-րդ կետում «սակագինը» բառը փոխարինել «ցուցանիշը» բառով:
3. Սահմանել, որ`
ա) բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 166-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից և հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման ժամանակ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կընդունվի սակագնի սահմանման հայտը ուսումնասիրության ընդունելու ամսվան նախորդող ամսվա փաստացի միջին փոխարժեքի մեծությանը հավասար:
բ) յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, կկատարվի մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 8-ի «Խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշների սահմանման մասին» N 166-Ն որոշումն ուժի մեջ մտնելու պահից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից խմելու ջրատարների և ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում և հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձանց կողմից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների վերահաշվարկ:
գ) սակագների վերահաշվարկի ժամանակ սույն կետի ա) ենթակետի համաձայն սահմանված դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կընդունվի նախորդ 6 ամիսների (մայիս-հոկտեմբեր) դրամ/ԱՄՆ դոլար փաստացի միջին փոխարժեքին հավասար:
դ) վերահաշվարկման արդյունքում սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:
(3-րդ կետը լրաց. 08.11.05 N 167-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |