Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Միջպետական գիտատեխնիկական խորհրդի մասին Կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ
Սույն Արձանագրության մասնակից պետությունների Կառավարությունները,
ղեկավարվելով 1992 թվականի մարտի 13-ի` Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների շրջանակներում գիտատեխնիկական համագործակցության մասին Համաձայնագրով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հաստատել Միջպետական գիտատեխնիկական խորհրդի մասին Կանոնադրությունը (կցվում է):
Կատարված է Տաշքենդ քաղաքում 1992 թվականի մայիսի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Միջպետական գիտատեխնիկական խորհրդի մասին
1. Ը ն դ հ ա ն ու ր դ ր ու յ թ ն ե ր
Միջպետական գիտատեխնիկական համագործակցության մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) շրջանակներում պետությունների փոխգործակցության համակարգման համար ստեղծվում է Միջպետական գիտատեխնիկական խորհուրդ (այսուհետ` ՄԳԽ), կազմված Համաձայնագիրը ստորագրած մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից` մեկական յուրաքանչյուր պետությունից:
Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր մասնակից պետություն ՄԳԽ-ում ունի մեկ ձայն:
ՄԳԽ-ի և նրա աշխատանքային մարմինների պաշտոնական լեզուն ռուսերենն է:
ՄԳԽ-ի աշխատանքային մարմինների տեղակայման վայրն է Կիև քաղաքը:
2. Մ Գ Խ - ի գ ո ր ծ ա ռ ու յ թ ն ե ր ը
ՄԳԽ-ն կատարում է հետևյալ գործառույթները.
միջպետական գիտատեխնիկական համագործակցության ուղղություններով առաջարկությունների համաձայնեցումը,
համատեղ գիտատեխնիկական գործունեության ձևերի ընտրությունը,
Համագործակցության մասնակից պետությունների հաստատմանը ներկայացված, իսկ լիազորությունների առկայության դեպքում` Համաձայնագրով նախատեսված փաստաթղթերի հաստատում,
ՄԳԽ աշխատանքային մարմինների ձևավորման մասին որոշումների ընդունում, աշխատանքի կանոնակարգի և դրանց պահպանման հետ կապված ծախսերի նախահաշվի մասին որոշումների ընդունումը:
ՄԳԽ-ն իրականացնում է նաև այլ գործառույթներ, որոնք սահմանվում են Համաձայնագրով կամ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների հետ համաձայնեցված լրացուցիչ լիազորություններով:
3. Մ Գ Խ - ու մ պ ե տ ու թ յ ա ն ն ե ր կ ա յ ա ց ու ց ի չ ը
ՄԳԽ-ի անդամը ներկայացնող պետության կողմից օժտվում է ՄԳԽ-ի կողմից իր վրա դրված գործառույթների կատարման համար անհրաժեշտ լիազորություններով:
ՄԳԽ-ի անդամը իրավունք ունի.
նախաձեռնել ՄԳԽ-ում միջպետական գիտատեխնիկական համագործակցության տարբեր հարցերի քննարկում,
տեղեկացնել ՄԳԽ-ին միջպետական գիտատեխնիկական համագործակցության կոնկրետ հարցերով իր պետության դիրքորոշման մասին,
բանակցություններ անցկացնել ՄԳԽ-ի մյուս անդամների հետ միջպետական գիտատեխնիկական համագործակցության կոնկրետ ձևերում իր պետության մասնակցության հարցերի վերաբերյալ,
հարցմամբ քարտուղարությունից տեղեկություն ստանալ ՄԳԽ-ի աշխատանքային մարմինների ընթացիկ գործունեության մասին, ինչպես նաև տեղեկություն համագործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ:
4. Մ Գ Խ - ի ա շ խ ա տ ա ն ք ի կ ա զ մ ա կ ե ր պ ու մ ը
ՄԳԽ-ն իր նիստերը անց է կացնում առնվազն կես տարին մեկ անգամ:
Նիստի աշխատանքին մասնակցում են ՄԳԽ-ի անդամները` պետությունների ներկայացուցիչները: ՄԳԽ-ի նիստերում պետությունների պատվիրակությունների կազմի մեջ կարող են մտնել խորհրդատուների և փորձագետների անհրաժեշտ քանակ:
ՄԳԽ-ի նիստերում նախագահողի գործառույթները հաջորդաբար իրականացնում է ՄԳԽ յուրաքանաչյուր անդամ:
ՄԳԽ-ի նիստի օրակարգը հաստատվում է ՄԳԽ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ընթացակարգային հարցերով որոշումն ընդունվում է ձայների որակական մեծամասնությամբ:
Կոնկրետ միջպետական ծրագրերի և համագործակցության ձևերի վերաբերյալ որոշումները ընդունվում են միաձայնությամբ, միայն ՄԳԽ-ի անդամների` այդտեղ մասնակցող պետությունների ներկայացուցիչների կողմից:
Ցանկացած մասնակից պետության շահերը շոշափող որոշումները չեն կարող ընդունվել նրան ներկայացնող ՄԳԽ-ի անդամի բացակայությամբ:
Նիստերի միջև ընկած ժամանակահատվածներում ՄԳԽ անդամները իրենց պետություններում կազմակերպում են ՄԳԽ-ի ընդունած որոշումների իրականացմանն ուղղված աշխատանքներ, շփումներ են պահպանում քարտուղարության և իրար հետ:
5. Մ Գ Խ - ի ք ա ր տ ու ղ ա ր ու թ յ ու ն ը
ՄԳԽ-ի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Համաձայնագրի շրջանակներում գործունեության համակարգումը կազմակերպում է ՄԳԽ-ի քարտուղարությունը, որը բաղկացած է մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչներից (մեկական յուրաքանչյուր պետությունից):
ՄԳԽ-ի քարտուղարությունը`
ապահովում է ՄԳԽ-ի նիստերի նախապատրաստումը,
ՄԳԽ-ն ներկայացնում է Համաձայնագրով նախատեսված համաձայնագրերի, նորմատիվ փաստաթղթերի նախագծերը,
գիտատեխնիկական քաղաքականության ձևավորման և իրականացման համար պատասխանատու պետությունների կառավարման մարմինների միջև կազմակերպում է խորհրդակցություններ և տեղեկության փոխանակում,
պատրաստում է ամենամյա զեկույց միջպետական գիտատեխնիկական համագործակցության մասին, ինչպես նաև այլ նյութեր, որոնց ցանկը սահմանում է ՄԳԽ-ն,
ՄԳԽ-ի հանձնարարությամբ իրականացնում է Համաձայնագրի շրջանակներում միջպետական գիտատեխնիկական համագործակցության հարցերով առաջարկությունների նախապատրաստում:
Քարտուղարության Կանոնադրությունը հաստատում է ՄԳԽ-ն:
Քարտուղարության բյուջեն կազմվում է իր գործունեության ֆինանսավորման համար անհրաժեշտ պետությունների տարեկան մուտքագրումներից` համաձայն ՄԳԽ-ի կոմից հաստատած ծախսերի նախահաշվի:
*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մայիսի 15-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|